
«ՅՈՒՆԻՔՈՄՓ» – ՉՆԱՅԱԾ ՃԳՆԱԺԱՄԻՆ ՀԱՄԱԿԱՐԳԻՉՆԵՐԻ ՎԱՃԱՌՔԻ ԾԱՎԱԼՆԵՐԸ ԱՃԵԼ ԵՆ 10%-ՈՎ
Այս տարի հայաստանյան «Յունիքոմփ» ընկերության վաճառքի ծավալներն ավելացել են 10 տոկոսով: Ինչպես «Բիզնես 24»-ին տեղեկացրեց ընկերության գլխավոր տնօրեն Արմեն Բալդրյանը, իրենց հաճախորդները հիմնականում խոշոր ընկերություններն են, որոնք էլ ակտիվացրել են գնումները:
Ընկերությունը մի շարք բանկերի հետ համագործակցելով` շարունակում է ապառիկ գործարքները, սակայն մի փոքր խստացվել են ապառիկի տրամադրման պայմանները:
Ա.Բալդրյանի խոսքով` այս տարի նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ համակարգչային տեխնիկայի գները նվազել են շուրջ 10 տոկոսով: Սակայն միջազգաին շուկայում արդեն նկատվում են թանկացումներ, ինչը, բնականաբար, կանդրադառնա նաեւ հայաստանյան շուկայի վրա:
«Եթե ճգնաժամի սկզբում տեխնիկայի գները համաշխարհային շուկայում նվազում էին, ապա այսօր դրանք աճի միտում են դրսեւորում»,- ասաց նա: