
Bitcoin-ի «անհայտ» ստեղծողն այժմ աշխարհի 50 ամենահարուստների թվում է
Երեկ Bitcoin-ի փոխարժեքը հասել է 19,700 դոլարի։ Հայտնի է, որ Bitcoin-ի ստեղծողին է պատկանում 980,000 BTC, ինչն այժմ կազմում է 19.4 մլրդ դոլար:
Սա նշանակում է, որ «անհայտ» միլիարդատերը այժմ կգրավեր Forbes-ի միլիարդատերերի ցուցակի 44-րդ հորիզոնականը։
Հիշեցնենք, որ աշխարհին հայտնի չէ, թե ով է կանգնած Bitcoin-ի հետևում։ Այդ մարդը հայտնի է Սատոշի Նակամոտո կեղծանունով։
Բազմաթիվ մարդիկ են փորձել գտնել Bitcoin-ի ստեղծողին, սակայն ապարդյուն։