Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 73.39-0.29 WTI - 70.01-0.38
COMEX:  GOLD - 2710.10-1.39 SILVER - 31.43-4.61
COMEX:  PLATINUM - 939.60-1.62
LME:  ALUMINIUM - 2599.50-0.06 COPPER - 9091.50-1.09
LME:  NICKEL - 16168.00+1.95 TIN - 29534.00-1.41
LME:  LEAD - 2005.50-1.84 ZINC - 3075.00-1.62
FOREX:  USD/JPY - 153.01+0.47 EUR/GBP - 1.0459-0.45
FOREX:  EUR/USD - 1.0459-0.45 GBP/USD - 1.2657-0.85
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43914.12-0.53 NASDAQ - 19902.84-0.66
STOCKS US: S&P 500 - 6051.25-0.54
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8311.76+0.12 CAC40 - 7420.94-0.03
STOCKS EUR:  DAX - 20426.27+0.13
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Beeline. անցկացվեց ամենախոշոր «Հաճախորդի օրը»
20/12/2017 16:40
Կիսվել

Beeline. անցկացվեց ամենախոշոր «Հաճախորդի օրը»

Beeline-ն անցկացրեց այս տարվա խոշորագույն «Հաճախորդի օրը»։ Միջոցառման շրջանակում ընկերության ղեկավար կազմը 3 օր աշխատեց հաճախորդների հետ վաճառքի և սպասարկման գրասենյակներում։

Միջոցառումը ներառեց Հայաստանում Beeline-ի գրեթե բոլոր վաճառքի և սպասարկման գրասենյակները, որտեղ հաճախորդների հետ աշխատեցին ընկերության ավելի քան 120 մենեջերներ և աշխատակիցներ։

«Այս նախագիծը, որը մենք անվանում ենք «Հաճախորդի օր», սիրված և սպասված է ոչ միայն հաճախորդների, այլև մեր աշխատակիցների կողմից։ Պատճառը հաճախորդների հետ անձամբ շփվելու, հուզող հարցերի պատասխաններ լսելու, առաջարկներ անելու և հետադարձ կապ ստանալու հնարավորությունն է։ Նշեմ, որ հաճախորդների արդիական առաջարկներն ու ցանկությունները հնարավորինս արագ իրականացվում են, քանի որ շատ աշխատակիցներ միջոցառումից հետո հանդես են գալիս համապատասխան նախաձեռնություններով», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

Հիշեցնենք, որ բացի եռամսյակը մեկ անցկացվող հաճախորդների օրերից, հետադարձ կապ ստանալու համար հաճախորդներին առաջարկվում է իրենց մեկնաբանություններն ու գնահատականները թողնել ընկերության գրասենյակ կամ սպասարկման կենտրոն դիմելուց հետո։ Անցած տարվա ընթացքում Beeline-ը ստացավ և մշակեց ավելի քան 130 000 դիմում։ 

———–

«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն (Beeline ապրանքանիշ) հանդիսանում է «ՎԵՈՆ» ընկերությունների խմբի մի մասը, որը հանդիսանում է աշխարհի խոշորագույն ինտեգրված օպերատորներից մեկը: Ընկերությունների խումբն ընդգրկում է մի շարք հեռահաղորդակցության ընկերություններ, որոնք մատուցում են ինչպես անլար և ամրակցված կապի տեխնոլոգիաների լայն շրջանակի վրա հիմնված ձայնային կապի ու տվյալների հաղորդման, այնպես էլ լայնաշերտ ինտերնետ հասանելիության ծառայություններ ավելի քան 235 մլն. բաժանորդների Ռուսաստանում, Իտալիայում, Ուկրաինայում, Ղազախստանում, Ուզբեկստանում, Տաջիկստանում, Հայաստանում, Վրաստանում, Ղրղզստանում, Լաոսում, Ալժիրում, Բանգլադեշում և Պակիստանում: «ՎԵՈՆ» խմբի ընկերությունները ծառայություններ են մատուցում «Beeline», «Киевстар», «Wind», «Mobilink», «Banglalink» և «Djezzy» ապրանքանիշերի ներքո: Մանրամասներին կարելի է ծանոթանալ www.veon.com կայքում:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98