Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.50+0.00
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Տաշիրը խումբը 380 մլն դոլար կներդնի Մոսկվայի ВДНХ-ի արդիականացման ծրագրում
09/01/2018 23:45
Կիսվել

Տաշիրը խումբը 380 մլն դոլար կներդնի Մոսկվայի ВДНХ-ի արդիականացման ծրագրում

Անցկացված բաց մրցույթի արդյունքներով «Տաշիր» ընկերությունների խումբն ընտրվել է Մոսկվայի Ժողովրդական տնտեսության ձեռքբերումների ցուցահանդեսի բարձրտեխնոլոգիական ցուցահանդեսային կլաստերի «Էքսպո» գոտու արդիականացման ներդրող: Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, այդ մասին տեղեկացնում է Մոսկվայի ներդրումային պորտալը: 

«Էքսպո» գոտու զարգացումը ենթադրում է վերականգնում, վերակառուցում և նոր շինարարություն: Ներդրումների ընդհանուր ծավալը կազմում է 27,281 միլիարդ ռուբլի, ներդրողի մասնաբաժինը կկազմի 22,271 մլրդ ռուբլի կամ 380 մլն դոլար:

Նոր կոմպլեքսը կկազմի 320 հազար քառակուսի մետր տարածք: Ամենամյա այցելուների թիվը, նախնական գնահատականներով, 1,5-ից կաճի 4,5 մլն մարդու: Հյուրերի հարմարավետության համար կկառուցվի փակ պատկերասրահ:

Ներդրողի ընտրության բաց մրցույթը հայտարարվել էր 2017 թվականի օգոստոսի 28-ին Մոսկվայի կառավարության կողմից: Կոմպլեքսի ճարտարապետական կոնցեպցիան մշակվել է Մոսկվայի վեց առաջատար ճարտարապետական բյուրոների՝  Speech, Asadov Architectural bureau, Ginzburg Architects, ub.design, Аrch4 и Wall թիմի կողմից:

«Տաշիր» խումբը տիրապետում և կառավարում է շինարարության, դեվելոպերական, արդյունաբերական ոլորտների, մանրածախ բիզնեսի, էներգետիկայի և ֆինանսական հատվածի ակտիվներ Ռուսաստանում, Հայաստանում և այլ երկրներում: Խմբի առևտրային անշարժ գույքի համախառն ակտիվների պորտֆելը կազմում է ավելի քան 2,5 մլն քառակուսի մետր:

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59