Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Ամանորին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալը կրկնակի աճել է
22/01/2018 15:42
Կիսվել

Ամանորին ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալը կրկնակի աճել է

ՎիվաՍել-ՄՏՍ-ը ներկայացնում է 2017 թվականի դեկտեմբերի 31-ին և 2018-ի հունվարի 1-ին բջջային ցանցի սպասարկած ինտերնետ թրաֆիկի, կարճ հաղորդագրությունների ու զանգերի վիճակագրությունը

Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) և 2018թ. հունվարի 1-ին, ՎիվաՍել-ՄՏՍ-ի բջջային ցանցում բաժանորդների կողմից օգտագործված ինտերնետ թրաֆիկի ծավալն արձանագրել է գրեթե կրկնակի աճ՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ:

Ինտերնետ թրաֆիկի ծավալի աճը հիմնականում պայմանավորված է սոցցանցերում ՎիվաՍել-ՄՏՍ-ի բաժանորդների ինտենսիվ շփումներով, ինչպես նաև՝ OTT հավելվածների (Facebook Messenger, WhatsApp, Viber, Zangi և այլն) օգտագործման աճով: Այդ հավելվածների միջոցով իրականացված տեսազանգերի քանակը շուրջ 3 անգամ ավելին է, քան նույն ժամանակահատվածում՝ մեկ տարի առաջ: 2018-ի տարեսկզբին աննախադեպ մասսայականություն են վայելել սոցիալական ցանցերում իրականացվող ուղիղ հեռարձակումները: Ծառայություններից օգտվելու արդյունքում առաջացած թրաֆիկի ծավալը մոտ 6 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը:

Ինտերնետ թրաֆիկի աճին նաև նպաստել էր ՎիվաՍել-ՄՏՍ-ի կողմից որպես ամանորյա անակնկալ՝ «Viva» սակագնային պլանների բաժանորդներին՝ իրենց սակագնային պլանով տրամադրվող ներցանցային րոպեները մեգաբայթեր դարձնելու հնարավորության ընձեռումը:

Նախորդ տարվա համեմատ մոտ 9%-ով աճել է նաև բջջային սարքերի միջոցով տվյալների փոխանցման ծառայություններից օգտվող բաժանորդների թիվը:

Ամանորի նախաշեմին` 2017թ. դեկտեմբերի 31-ին (մինչև կեսգիշեր) ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 3,686,864 կարճ հաղորդագրություն, իսկ 2018 թ. հունվարի 1-ին` 3,469,142: Ընկերությունը տեղեկացնում է նաև, որ դեկտեմբերի 31-ին` մինչև կեսգիշեր ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 21,720,272, իսկ 2018-ի հունվարի 1-ին ևս 20,620,881 զանգ:

Ընդհանուր առմամբ 2017 թվականի դեկտեմբերի 31-ին և 2018թ.-ի հունվարի 1-ին ՎիվաՍել-ՄՏՍ-ի ցանցը սպասարկել է 7,156,006 կարճ հաղորդագրություն, գրանցելով մոտ 30% աճ նախորդ տարվա համեմատ և 42,341,153 զանգ, կամ մոտ 4% աճ նախորդ տարվա համեմատ:

Լավագույն մաղթանքները Հայաստանին` 2018թ.-ի ընթացքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69