Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Ucom-ի աջակցությամբ ներդրվող Արմաթ ինժեներական լաբորատորիաները կգործեն նաև Հնդկաստանում
20/02/2018 15:20
Կիսվել

Ucom-ի աջակցությամբ ներդրվող Արմաթ ինժեներական լաբորատորիաները կգործեն նաև Հնդկաստանում

Ucom-ի աջակցությամբ ներդրվող հայկական «Արմաթ» ինժեներական լաբորատորիաների փորձնական ծրագիրը կներդրվի նաև Հնդկաստանի դպրոցներում։ Այս առիթով փետրվարի 19-ին Հնդկաստանի Հայդերաբադ քաղաքում պաշտոնապես մեկնարկած ՏՏ համաշխարհային համաժողովի (WCIT) ընթացքում կնքվել է համագործակցության հուշագիր ԻՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի եւ Հնդկաստանի Lexicon PR Management Service-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Ռամա Լութրայի միջեւ։

Ավելին, Ucom ընկերության զարգացման գծով տնօրեն Ալեքսանդր Եսայանը WCIT-ի կազմակերպիչ՝ Տեղեկատվական տեխնոլոգիաների և ծառայությունների համաշխարհային ալյանսի (World Information Technology and Services Alliance-WITSA) կողմից ընտրվել է որպես WITSA  Տնօրենների Խորհրդի անդամ: Քանի որ մի քանի օրից Հնդկաստանում անցկացվող WCIT-ի էստաֆետը փոխանցվելու է Հայաստանին, Ա. Եսայանը ներկայացրել է WCIT 2019-ի նախապատրաստական աշխատանքների ընթացքը:

«Մի պահ պատկերացրեք, որ ՏՀՏ ոլորտի համաշխարհային գուռուները, ժամանակակից «ստիվջոբսերը» մի օր հայտնվեն Հայաստանում, ի՜նչ ներդրումներ կարելի է ներգրավել երկիր, ի՜նչ աստիճանի հնարավոր է աշխուժացնել մեր երկրի բիզնես միջավայրը, ի՜նչ կարևոր միջնորդ կարելի է հանդիսանալ Արևմուտքի և ԵԱՏՄ երկրների ու Իրանի միջև, որքա՜ն կբարձրանա մեր երկրի միջազգային վարկանիշը», – նշեց Ալեքսանդր Եսայանը։

«Ucom-ը կարևորում է ՏՀՏ ոլորտի աշխուժացմանն ուղղված բոլոր քայլերը և շատ ոգեշնչված է «Արմաթ» լաբորատորիաների գաղափարի լիցենզավորմամբ։ Հայաստանից կարտահանվի ոչ միայն 10 տարեկանից ինժեներական կրթություն ստանալու գաղափարը, այլև հայկական սարքավորումները՝ եռաչափ տպիչներ, շաղափային հաստոցներ, ռոբոտաշինության համար նախատեսված առանձին մասեր և այլն», – մանրամասնեց Ucom ընկերության գործադիր տնօրեն Հայկ Եսայանը։

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2