ԻՆՖՈԳՐԱՖԻԿԱ. 25 երկիր՝ որտեղ ապրում են ամենամեծ թվով միլիարդատերերը
Աշխարհում կա 36 մլն դոլարային միլիոնատեր, ինչը նշանակում է, որ միլիոնատեր է Երկրագնդի ամեն 200 բնակչից մեկը։։ Միևնույն ժամանակ միլիարդատերերի թիվը մի փոքր ավել է 2,000-ից, ինչը կազմում է մոլորակի բնակչության 0.00003%-ը։
TitleMax ֆինանսական ընկերության հրապարակած ինֆոգրաֆիկայի համաձայն 2018թ.-ի դրությամբ ԱՄՆ-ում ապրում է 565 միլիարդատեր, Չինաստանում՝ 319. Գերմանիայում՝ 114, Հնդկաստանում՝ 101, Ռուսաստանում՝ 96, Հոնկոնգում՝ 67, Մեծ Բրիտանիայում՝ 54, Բրազիլիայում՝ 43, Իտալիայում՝ 42, Կանադայում՝ 39։ Տվյալները վերցված են ամերիկյան Ֆորբս պարբերականից։
Միլիարդատերերի ամենամեծ կենտրոնացվածությունը Հոնկոնգում է՝ ամեն 109,657 բնակչին բաժին է ընկնում մեկ միլիարդատեր։ Երկրորդը Շվեյցարիան է՝ 232,556, Սինգապուրը երրորդն է՝ 267,000։ 4. Շվեդիա՝ 219,452, 5. Իսրայել՝ 474,833, 6. ԱՄՆ՝ 574,858, 7. Գերմանիա՝ 724,175, 8. Ավստրալիա՝ 731,212, 9. Թայվան՝ 759,677, 10. Կանադա՝ 930,513։
Հիշեցնենք, որ «Բիզնես 24»-ը հրապարակել է Forbes-ի 2018թ.-ի ամենահարուստ մարդկանց ցուցակը, որտեղ նաև ընդգրկված է հայազգի 4 ներկայացուցիչ։