Բիզնես

USD BUY - 386.00-2.50 USD SELL - 390.00-3.00
EUR BUY - 413.00-2.00 EUR SELL - 419.00-2.00
OIL:  BRENT - 87.33+1.22 WTI - 82.23-0.24
COMEX:  GOLD - 2316.10-2.66 SILVER - 26.99-3.37
COMEX:  PLATINUM - 922.80-2.32
LME:  ALUMINIUM - 2670.50+0.06 COPPER - 9829.50-0.47
LME:  NICKEL - 19739.00+2.14 TIN - 34478.00-3.10
LME:  LEAD - 2170.00-2.19 ZINC - 2832.00-0.70
FOREX:  USD/JPY - 154.74+0.03 EUR/GBP - 1.0657-0.05
FOREX:  EUR/USD - 1.0657-0.05 GBP/USD - 1.2354-0.20
STOCKS RUS:  RTSI - 1174.17+0.04
STOCKS US: DOW JONES - 38239.98+0.67 NASDAQ - 15451.31+1.11
STOCKS US: S&P 500 - 5010.60+0.87
STOCKS JAPAN:  NIKKEI - 37552.16+0.30 TOPIX - 2666.23+0.14
STOCKS CHINA:  HANG SENG - 16828.93+1.92 SSEC - 3021.98-0.74
STOCKS EUR:  FTSE100 - 8023.87+1.62 CAC40 - 8040.36+0.22
STOCKS EUR:  DAX - 17860.80+0.70
23/04/2024  CBA:  USD - 390.04-1.40 GBP - 481.74-0.75
23/04/2024  CBA:  EURO - 415.63-1.21
23/04/2024  CBA:  GOLD - 29280.45-668.28 SILVER - 347.80-7.60
Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար
27/03/2018 16:12
Կիսվել

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար

Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը բիզնեսի կառավարման գործնական հմտությունների վերաբերյալ դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար։

Հանդիպման ընթացքում ընկերության ղեկավարը ծանոթացրել է լսարանին ղեկավարման հմտությունների հետ, ինչպես նաև կիսվել է անձնական ղեկավարման փորձով։

«Անձնական և մասնագիտական զարգացումը Beeline-ի կորպորատիվ սոցիալական պատասխանատվության ոլորտում մշտապես զբաղեցրել է կարևորագույն տեղերից մեկը։ Նմանատիպ ծրագրերի օգնությամբ մենք զարգացնում ենք մասնագիտական կրթությունը, ծանոթացնում ենք մարդկանց մասնագիտությունների նրբությունների հետ, սովորեցնում ենք գրագետ  իրականացնել իրենց գաղափարները։ Ես ուրախ եմ հանդիպել PR դպրոցի ուսանողների հետ և կիսվել իմ անձնական փորձով և բիզնեսի վարման փոքրիկ գաղտնիքներով։ Վստահ եմ, որ ձեռք բերված գիտելիքները կօգնեն իրենց անձնական և մասնագիտական հմտությունների զարգացման հարցում», – նշեց Հայաստանում  Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«PR դպրոցը մասնագետների համար հարթակ է, որտեղ գիտելիքներ, փորձառություն և հմտություններ ստանալուց բացի ձևավորվում է գրագետ հաղորդակցման և համագործակցության միջավայր: PR դպրոցում դասը վարում են ոլորտի լավագույնները», – նշում է «Հայկական Փի Ար ասոցիացիա» գիտատեղեկատվական ՀԿ նախագահ, ԵՊՀ ժուռնալիստիկայի ֆակուլտետի դոցենտ, բ.գ.թ. Աստղիկ Ավետիսյանը:

PR դպրոցը հիմնադրվել է 2015 թ․ «Հայկական Փի Ար ասոցիացիա»-յի կողմից՝ հասարակայնության հետ կապերի մասնագետների գիտելիքներն ու հմտությունները զարգացնելու և խորացնելու նպատակով։ Beeline-ի հետ համագործակցության շրջանակներում արդեն կազմակերպվել են տասնյակ վարպետության դասեր և մասնագիտական ուսուցողական դասախոսություններ դպրոցի սաների և ուսանողների համար։

Beeline. Անդրեյ Պյատախինը դասախոսություն է կարդացել PR դպրոցի սաների համար

23/04/2024
դրամ
Դոլար (USD)
390.04
-1.40
Եվրո (EUR)
415.63
-1.21
Ռուբլի (RUR)
4.18
-0.02
Լարի (GEL)
145.81
-0.93
29280.45
-668.28
Արծաթ
347.80
-7.60