Beeline. հետվճարային բաժանորդների համար կգործի *102# ծառայությունը
«ՎԵՈՆ Արմենիա» ՓԲԸ-ն հայտարարում է շարժական կապի հետվճարային բաժանորդների համար *102# ծառայության գործարկման մասին, որը
հնարավորություն է տալիս ստանալ տեղեկատվություն պարտքի վերաբերյալ։
Պատասխան-հարցումով «1» ուղարկելու դեպքում բաժանորդը ստանում է տեղեկություն ընթացիկ ամսվա ծառայությունների գումարի մասին (նախորդ օրվա դրությամբ՝ առանց բաժանորդային վարձի և ներառյալ ԱԱՀ).
Պատասխան-հարցումով «2» ուղարկելու դեպքում բաժանորդը ստանում է տեղեկություն վճարման ենթակա պարտքի մասին (նախորդ ամսվա պարտքը, ներառյալ ընթացիկ ամսվա վճարումները)։
Գովազդային տեղեկատվության ցուցադրումը հաշվեկշռի ծանուցման մեջ անջատելու համար անհրաժեշտ է հավաքել *554*1# հրահանգ, միացնելու համար՝ *554*2# հրահանգ։
Գովազդային տեղեկատվության արտացոլման անջատումն ու միացումը կատարվում է անվճար: