Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
Beeline. տեղի կունենա Armenia Art Fair մշակութային ցուցահանդեսը
10/05/2018 14:34
Կիսվել

Beeline. տեղի կունենա Armenia Art Fair մշակութային ցուցահանդեսը

Beeline-ի աջակցությամբ Երևանում մայիսի 12-14-ը Երևան Էքսպո կենտրոնում տեղի կունենա առաջին ամենամյա Armenia Art Fair-ը: Միջոցառման նպատակն է Հայաստանում ստեղծել կենտրոնացված արվեստի շուկա, խթանել այլ երկրների հետ մտքերի և բիզնես կապերի փոխանակումը:

Armenia Art Fair-ում կցուցադրվեն աշխատանքներ Հայաստանից,  նախկին Խորհրդային Միության տարածքից, Միացյալ Թագավորությունից, Լիբանանից, Սիրիայից և Դուբայից: Ներկայացվելու են ժամանակակից նկարներ, քանդակներ, վիդեո արտ, ինստալյացիաներ և լուսանկարներ:

Առաջին կլոր սեղան-քննարկումը մայիսի 12-ին կանդրադառնա վիզուալ մեդիայի կենսունակությանը: Երկրորդը՝ «Տեղաշարժելով արվեստի հեռանկարները տեղականից դեպի գլոբալ. արդի պատկերներ ստեղծողը» թեմայով  կկայանա նույն ձևաչափով, մայիսի 13-ին:

Մասնակիցների թվում են մասնավորապես Հայաստանի ամերիկյան համալսարանի ռեկտոր դոկտոր Ռանդալ Ռոդեսը, կուրատոր և գրող Գեորգ Շոլհամերը, Ժամանակակից արվեստի ինստիտուտի տնօրեն, արվեստի քննադատ, կուրատոր Նազարեթ Կարոյանը, Արվեստի և մշակութային հետազոտությունների լաբորատորիայի համա-հիմնադիր, համադրող և արվեստի քննադատ Սուսաննա Գյուլամիրյանը և այլոք:

«Արվեստը դարեր շարունակ միտված է եղել մարդկանց միավորել և ավելի լավը դարձնել նրանց կյանքը, և այս երկու առաքելություններն էլ հոգեհարազատ են մեզ։ Հուսով ենք, որ այս ցուցադրությունը խթան կդառնա Հայաստանում արվեստի զարգացման համար, հայ արվեստագետներին թույլ կտա կապեր հաստատել արտասահմանյան մասնագետների և ցուցասրահների հետ՝ ընդլայնելով նրանց գործունեության հնարավորությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«Մենք ցանկանում ենք երկրում խրախուսել գեղարվեստական ներդրումները՝ նպաստելով արվեստի ոլորտում կրթության զարգացմանը և խրախուսել նոր տաղանդավոր սերնդին` ներկայացնելու իրենց ստեղծագործական նվաճումները ցուցահանդես-վաճառքի միջոցով», – նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Նինա Ֆեստեկջյանը:

«Մեր նպատակն է Armenia Art Fair-ը Հայաստանում և տարածաշրջանում դարձնել կարևոր իրադարձություն և ստեղծել արվեստի հարթակ, որը կարող է ընդգրկել ինչպես հիմնական, այնպես էլ նոր ստեղծված պատկերասրահներն, ինչպիսիք են փոփ-ափ կամ առցանց պատկերասրահները: Սակայն, նախ և առաջ մենք ցանկանում ենք ստեղծել վիզուալ մի «տոն», որը կարող է վայելել յուրաքանչյուրը», – նշեց Armenia Art Fair-ի համահիմնադիր Զառա Ուզունյան-Հելփինը:

Ցուցահանդեսի գլխավոր հովանավորն է Հայաստանում Beeline-ը։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59