Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Ժամանակ. Առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարս­տանալու հանցավոր գործու­նեության համար
31/05/2018 11:59
Կիսվել

Ժամանակ. Առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարս­տանալու հանցավոր գործու­նեության համար

«Ազգային անվտանգության ծառայությունը մայիսի 30-ին հրապարակել է տեղեկություն այն մասին, թե ինչպես է ԱԺ ՀՀԿ-ական պատգամավոր Սամվել Ալեքսանյանի ընտա­նիքին պատկանող «Ալեքս Հոլդինգ» ընկերությունն օրեն­քին հակասող զանազան հնարքների միջոցով թաքցրել 40 միլիարդ դրամի շրջանառությունից առաջացող 20 տո­կոս ԱԱՀ և շահութահարկը՝ վճարելով ընդամենը 2 տոկոս շրջանառության հարկ:

Դա, ըստ ԱԱԾ հայտարարու­թյան, արվել է մի քանի հա­րյուր, այսպես ասած՝ կեղծ ԱՁ գրանցելու միջոցով, տարբեր քաղաքացիների անձնագրե­րով: Այլ կերպ ասած՝ ԱԱԾ հայտարարությունից պարզ է դառնում, որ պետությունից թաքցվել են տասնյակ միլիարդավոր դրամներ: ԱԱԾ-ն հայտարարել է քրեական գործ հարուցելու մասին: Ինչ խոսք, քանի դեռ չկա դատա­րանի որոշում հանցանքի մա­սին, որևէ մեկը չի կարող հա­մարվել հանցագործ, և այդ իմաստով պարտավոր ենք հարգել անմեղության կանխավարկածը:

Մյուս կողմից՝ ԱԱԾ-ն բացա­հայտում և հայտարարում է այն, ինչի մասին երևի թե տե­ղյակ էր Հայաստանի գրեթե ցանկացած ակտիվ քաղաքացի, որին քիչ թե շատ հետաքրքրել է, թե ինչու է պե­տությունը հասել այն վիճա­կին, երբ ապրել է փաստացի պետական պարտքով: Որովհետև մի քանի տասնյակ ըն­տանիքներ, օգտագործելով իշխանության տարբեր մար­մինների հետ ստվերային հա­մաձայնությունները և յուրացնելով իշխանական լծակ­ները, ապրել են պետության հաշվին:

ԱԱԾ-ն հայտարարել է, որ ՊԵԿ-ի նախկին ղեկավարու­թյունն այդօրինակ ստվերա­յին համաձայնությունների մեջ է եղել ոչ միայն «Ալեքս Հոլդինգ»-ի, այլ նաև 11 այլ խո­շոր առևտրային ցանցերի հետ, ինչը նշանակում է, որ առնվազն ևս 11 առևտրային ցանց կարող է կասկածվել պետության հաշվին հարս­տանալու հանցավոր գործու­նեության համար», – գրում է Ժամանակ օրաթերթը:

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85