Բիզնես

USD BUY - 386.00+0.00 USD SELL - 390.00+0.00
EUR BUY - 414.00+1.00 EUR SELL - 420.00+1.00
OIL:  BRENT - 88.12-0.40 WTI - 82.89-0.67
COMEX:  GOLD - 2325.00-0.68 SILVER - 27.12-1.31
COMEX:  PLATINUM - 910.40-1.54
LME:  ALUMINIUM - 2670.50+3.29 COPPER - 9829.50+1.34
LME:  NICKEL - 19739.00+0.00 TIN - 34478.00+6.56
LME:  LEAD - 2170.00+1.14 ZINC - 2832.00+2.02
FOREX:  USD/JPY - 155.46+0.39 EUR/GBP - 1.0705+0.00
FOREX:  EUR/USD - 1.0705+0.00 GBP/USD - 1.2462+0.07
STOCKS RUS:  RTSI - 1171.06+0.65
STOCKS US: DOW JONES - 38460.92-0.11 NASDAQ - 15712.75+0.10
STOCKS US: S&P 500 - 5071.63+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 37628.48+0.20 TOPIX - 2663.53-0.10
STOCKS CHINA:  HANG SENG - 17284.54+2.71 SSEC - 3052.90+1.02
STOCKS EUR:  FTSE100 - 8040.38-0.06 CAC40 - 8091.86-0.17
STOCKS EUR:  DAX - 18088.70-0.27
25/04/2024  CBA:  USD - 388.60-1.44 GBP - 485.98+4.24
25/04/2024  CBA:  EURO - 416.73+1.10
25/04/2024  CBA:  GOLD - 28988.69-291.76 SILVER - 338.83-8.97
Տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն. նախարարը մասնակցել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի և Երևանի գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությանը
06/06/2018 10:13
Կիսվել

Տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն. նախարարը մասնակցել է Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի և Երևանի գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությանը

Հունիսի 5-ին, ՀՀ գյուղատնտեսության նախարար Արթուր Խաչատրյանը ներկա է գտնվել Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի 2017-18 ուսումնական տարվա բակալավրիատի և մագիստրատուրայի, ինչպես նաև Երևանի (Ի-ՎԻ-ԷՆ)  գինու ակադեմիայի շրջանավարտների ավարտական արարողությանը:Այդ մասին «Բիզնես 24»-ը տեղեկացավ գերատեսչության պաշտոնական կայքից։

Դիմելով շրջանավարտներին՝ նախարարը մասնավորապես ասել է.

-Հարգելի պարոն ռեկտոր, հարգելի գործընկերներ, ծնողներ, շատ սիրելի

շրջանավարտներ, ենթադրում եմ` ապագա շրջանավարտներ

Ողջունում եմ ձեզ այս հիշարժան և տոնական  օրվա առթիվ։

Անցել եք երկար ճանապարհ, տանջվել, քննությունների համար պարապել, իրար օգնել, հավանաբար` արտագրել… Ուսանողական կյանք է, ես էլ եմ այդ ճանապարհով անցել: Վերջիվերջո, եկել, հասել եք այս բաղձալի օրվան։ Չեմ ուզում ասել` ձեր գրիչը փառքով դրել եք պատյան, որովհետև այդ գրիչը  շարունակելու եք օգտագործել երկա՜ր-երկա՜ր տարիներ` ձեզ համար, ձեր ապագայի համար, Հայաստանի գյուղատնտեսության ու ագրոբիզնեսի, ամբողջ երկրի բարօրության համար։

Գյուղատնտեսությունը, շատերի կարծիքով, ինչ-որ երկրորդական բան է, որովհետև կան ավելի բարձր, գեղեցիկ, օտարահունչ բառեր, բայց իրականում պետք է հասկանանք, որ եթե այսօր գյուղատնտեսություն չունենանք, դատապարտված կլինենք սովի։ Այսինքն՝ դուք մեր ժողովրդին հացով ապահովող մարդիկ եք, ամենաբարձր, ամենավեհ, ամենաազնիվ մասնագիտության կրողներն եք։ Ես ուզում եմ վստահ լինել, որ այն գիտելիքը, որ ձեռք եք բերել այստեղ, կկարողանանք ճիշտ կիրառել, կզարգացնեք գյուղատնտեսությունը, ագրոբիզնեսը և երկիրը։

Կլինեք այն մասնագետները, ովքեր իրենց ուսերի վրա կտանեն այդ մեծ պատասխանատվությունը, միշտ կհիշեք ձեր դասախոսներին, ձեր համակուրսեցիներին, կշարունակեք ընկերությունը, որը ձևավորվել է ուսումնառության տարիների ընթացքում, որովհետև հետո, երբ խնդիր է լինում, սկսում ես զանգել ընկերներիդ, խորհուրդներ հարցնել, այնպես որ` այս ընկերությունը պահպանեք, մասնագիտական առումով զարգացրեք և ամենակարևորը՝ պահեք կապը ձեր ԲՈՒՀ-ի հետ։

Գյուղատնտեսության նախարարությունն էական բարեփոխումներ է սկսել, որպեսզի կարողանանք մեր երկրի գյուղատնտեսությունը հասցնել ավելի բարձր մակարդակի` գիտելիքահեն, տեխնոլոգիապես բարձր գյուղատնտեսություն ապահովել, որովհետև մեր երկիրը սակավահող է, սակավաջուր, շրջափակված, և այստեղ, մեր պապենականից զատ, պետք է նաև կարողանանք շարժվել ժամանակին համաքայլ, ճիշտ օգտագործել գիտության բոլոր նվաճումները: Բացի այդ` պետք է կարողանանք նաև հարաբերությունները ճիշտ բիզնեսի վերածել, որպեսզի գյուղատնտեսությամբ զբաղվելը լինի շահեկան թե’ հողի աշխատավորի, թե’ վերամշակողների, թե’ լոգիստիկ կառույցների համար, գյուղատնտեսության ամբողջ արժեշղթան ձևավորելու համար:

Հույս ունեմ, որ Ի-Վի-Էն գինու ակադեմիայի շրջանավարտների ջանքերի շնորհիվ գինու մշակույթը կվերականգնենք, բարձրորակ գինու արտադրությունը, սպառումը և միջազգային ճանաչումը կհասցնենք շատ ավելի բարձր մակարդակի:

Եվս մեկ անգամ շնորհավորում եմ:

Այս տարի Ագրոբիզնեսի ուսուցման կենտրոնի բակալավրիատն ավարտում  է 29 ուսանող: Առ այսօր կենտրոնի բակալավրիատն ավարտել է 477 շրջանավարտ, որոնցից 53-ը՝ Վրաստանի Հանրապետությունից: Իսկ մագիստրոսական ծրագիրը մինչ օրս տվել է 92 շրջանավարտ, այդ թվում 17-ն ավարտել է այս տարի: Երևանի  գինու ակադեմիան այս տարի տալիս է իր երրորդ շրջանավարտ կուրսը՝ բաղկացած 14 շրջանավարտից: Բոլորը, ինչպես և նախորդ երկու տարիների շրջանավարտները , ապահովված են մասնագիտական աշխատանքով:

25/04/2024
դրամ
Դոլար (USD)
388.60
-1.44
Եվրո (EUR)
416.73
+1.10
Ռուբլի (RUR)
4.22
+0.04
Լարի (GEL)
144.60
-1.21
28988.69
-291.76
Արծաթ
338.83
-8.97