Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Apple-ն արգելել է կրիպտոարժույթների մայնինգն իր սարքավորումներում
13/06/2018 15:20
Կիսվել

Apple-ն արգելել է կրիպտոարժույթների մայնինգն իր սարքավորումներում

Apple-ը հավելվածների ծրագրավորման կանոններում ուղիղ տեքստով արգելել է կրիպտոարժույթների մայնինգը։ Ընկերության կանոնների 2.4.2 կետում նախկինում ասվում էր, որ ծրագրավորողները պետք է ստեղծեն այնպիսի հավելվածներ, որոնք շատ արագ չեն լիցքաթափի  մարտկոցը, չեն տաքացնի այն կամ չափից ավելի չեն ծանրաբեռնի պրոցեսորը։

Կանոնների նոր տարբերակում ավելացվեց մի կետ, ըստ որի հավելվածներում չպիտի լինեն կողմնակի գործընթացներ, ինչպիսին է օրինակ կրիպտոարժույթի մայնինգը։

Սա առաջին դեպքն է, երբ Apple-ը կրիպտոարժույթների վրա ուշադրություն է դարձնում պաշտոնական մակարդակում։ Նախկինում ընկերությունը սահմանափակվում էր այն ձևակերպմամբ, որ «հավելվածները չպետք է խախտեն պետական և դաշնային օրենքները այն տարածքներում, որտեղ ներբեռնման համար հասանելի կլինեն»։ 

Apple-ն այս քայլն արել է այն բանից հետո, երբ հավելվածներ ծրագրավորողները սկսել են առաջարկել «պրեմիում-ֆունկցիաներ» ոչ թե վարձատրության, այլ՝ օգտատիրոջ սմարթֆոնի կամ համակարգչի միջոցով մայնինգ անելու հնարավորության համար։

Այսպես է եղել, օրինակ, Calendar 2 հավելվածի հետ, որը հեռացվել է Mac App Store-ից՝ «մինչև հանգամանքների պարզաբանում իրականացնելը»։ Այն բանից հետո, երբ ծրագրավորողը հավելվածից հանել է «պրեմիում տարբերակը՝ մայնինգի հաշվին», Apple-ը կրկին թույլատրել է այն հրապարակել։ 

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88