Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 362.00-0.50
EUR BUY - 401.00+0.00 EUR SELL - 408.00+0.00
OIL:  BRENT - 110.63+0.82 WTI - 99.44-4.25
COMEX:  GOLD - 4122.40-0.40 SILVER - 57.71+1.30
COMEX:  PLATINUM - 1644.00-0.69
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 158.18-0.08 EUR/GBP - 1.1224-0.04
FOREX:  EUR/USD - 1.1224-0.04 GBP/USD - 1.3372+0.34
STOCKS RUS:  RTSI - 941.08+0.77
STOCKS US: DOW JONES - 52495.88+1.02 NASDAQ - 26424.82-0.02
STOCKS US: S&P 500 - 7712.57+0.28
STOCKS JAPAN:  NIKKEI - 64075.42-1.30 TOPIX - 4009.21-1.43
STOCKS CHINA:  HANG SENG - 23867.74-1.32 SSEC - 3735.37+0.12
STOCKS EUR:  FTSE100 - 10733.00-0.29 CAC40 - 7838.49-0.38
STOCKS EUR:  DAX - 25304.42-0.06
20/10/2026  CBA:  USD - 361.45+0.09 GBP - 482.17+0.3
20/10/2026  CBA:  EURO - 405.11-0.3
20/10/2026  CBA:  GOLD - 48201-469 SILVER - 669.83-0.59
10 պայմանագիր. Տավուշի ներդրումային համաժողովն արդյունավետ ընթացք է ունեցել
13/06/2018 12:15
Կիսվել

10 պայմանագիր. Տավուշի ներդրումային համաժողովն արդյունավետ ընթացք է ունեցել

Հունիսի 11-12-ը Դիլիջանում կայացած «Գնորդ-վաճառող» ներդրումային համաժողովի արդյունքում Տավուշի մարզի ՓՄՁ–ների և օտարերկրյա ներդրողների միջև 10 համագործակցության հուշագիր է կնքվել։ Փաստաթղթերը ստորագրող գործարարները մտադրություն ունեն մոտ ապագայում Տավուշի մարզում գյուղատնտեսական մթերքների արտադրության և վերամշակման համատեղ ձեռնարկություններ հիմնել։

Համաժողովի ընթացքում տեղացի և օտարերկրյա պոտենցիալ ներդրողներին «Արլիան» խորհրդատվական ընկերությունը ներկայացրել է նախապես մշակված 15 ներդրումային ծրագիր, որոնցից 10-ի շուրջ քննարկումները գործնական փուլ են մտել։

Հավանության արժանացած ծրագրերից է Իջևանի Մեխանիկական գործարանը ներդրումների միջոցով վերապրոֆիլավորելու և գյուղատնտեսական տեխնիկայի արտադրություն հիմնելու գաղափարը: Ներդրումային համաժողովի արդյունքում, ծրագրի նախաձեռնողներն առաջիկա 1-2 տարում ակնկալում են շուրջ 1000 նոր աշխատատեղ: Տավուշի մարզպետարանը և «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ–ն պայմանավորվել են համաժողովները դարձնել ամենամյա՝ հաշվի առնելով անհրաժեշտությունը և արդյունավետությունը: 

Համաժողովը կազմակերպել էր «Քմյունիթի սենթր ֆոր դիվելոփմենթ» տարածաշրջանային զարգացման ՀԿ-ն՝ «Տավուշի մարզի ինտեգրված և հավասարակշռված տնտեսական զարգացում» ծրագրի շրջանակում: Համաժողովին մասնակցել են ՀՀ Տարածքային կառավարման և զարգացման փոխնախարար Վաչե Տերտերյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների փոխնախարար Ավագ Ավանեսյանը, Ներդրումների ներգրավման և համակարգման վարչության պետ Վահագն Լալայանը, Տավուշի մարզպետ Վահե Ղալումյանը, Բիզնես Արմենիայի Գործարարության աջակցության թիմի ղեկավար Հայկ Միրզոյանը, տեղացի և օտարերկրյա ներդրողներ, Տավուշի մարզում գործող ձեռնարկատերեր։

20/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.45
+0.09
Եվրո (EUR)
405.11
-0.3
Ռուբլի (RUR)
4.3742
+0.0011
Լարի (GEL)
139.23
-0.01
48201
-469
Արծաթ
669.83
-0.59