Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2608.50+0.79 COPPER - 9216.50-0.17
LME:  NICKEL - 15715.00-1.76 TIN - 29776.00-0.47
LME:  LEAD - 2064.50-0.15 ZINC - 3135.00+0.29
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
10 ամենաարժեքավոր ստարտափ՝ հիմնադրված ուսանողների կողմից
25/06/2018 12:40
Կիսվել

10 ամենաարժեքավոր ստարտափ՝ հիմնադրված ուսանողների կողմից

Երազո՞ւմ ես հիմնել քո ստարտափը, բայց դեռևս համալսարանի ուսանող ես։ Ոգեշնչվի՛ր հետևյալ ցանկից, որտեղ ներկայացված են աշխարհի ամենահաջողակ և արժեքավոր ստարտափները՝ հիմնադրած ուսանողների կողմից։ Եվ այսպես՝

1. Հարվարդի համալսարանի ուսանողներ Բիլ Գեյթսը և Փոլ Ալենը 1975 թվականին հիմնադրեցին Microsoft ընկերությունը։ Այժմ այն գնահատվում է 281.27 մլրդ դոլար, շուկայական արժեքը 342.51 մլրդ դոլար է, իսկ եկամուտը՝ 93.46 մլրդ դոլար։ Բիլ Գեյթսի կարողությունը 79.3 մլրդ դոլար է, Փոլ Ալենինը՝ 17.5 մլրդ դոլար։

2. Հարվարդի համալսարանի մեկ այլ ուսանող Մարկ Ցուկերբերգը 2004 թվականին հիմնեց Facebook-ը։ Այժմ ձեռնարկության արժեքը գնահատվում է 211.16 մլրդ դոլար, շուկայական արժեքը՝ 222.1 մլրդ դոլար, իսկ եկամուտը՝ 12.47 մլրդ դոլար։ Ցուկերբերգի կարողությունը գնահատվում է 34.8 մլրդ դոլար։

3. Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Ջերի Յանգը և Դեյվիդ Ֆիլոն 1995 թվականին հիմնադրեցին Yahoo ընկերությունը, որն այժմ գնահատվում է 34.21 մլրդ դոլար։ Ընկերության շուկայական արժեքը 40.94 մլրդ դոլար է, իսկ եկամուտը՝ 4.62 մլրդ դոլար։ Ջերի Յանգի կարողությունը գնահատվում է 2 մլրդ դոլար, իսկ Դեյվիդ Ֆիլոյինը՝ 3.3 մլրդ դոլար։

4. Վիրջինիայի համալսարանի ուսանողներ Սթիվ Հոֆմանը և Ալեքսիս Օհանյանը 2005 թվականին հիմնեցին Reddit ընկերությունը։ Այն գնահատվում է 240 մլն դոլար, ունի 174 մլն օգտատեր՝ աշխարհի 186 երկրից։ Սթիվ Հոֆմանի և Ալեքսիս Օհանյանի կարողությունը գնահատվում է 4-ական մլն դոլար։

5. Հյուսթոնի համալսարանի ուսանող Մաթ Մալենվեգը 2003 թվականին հիմնեց WordPress-ը։ Այժմ ընկերությունը գնահատվում է 1.16 մլրդ դոլար, «Թոփ 100 բլոգերի» 48%-ն օգտագործում է WordPress, այդ թվում՝ CNN-ը, Mashable-ը, The New Yor Times-ը, Ebay-ը և այլն։

6. Սթենֆորդի համալսարանի ուսանողներ Լարի Փեյջը և Սերգեյ Բրինը 1998 թվականին հիմնադրեցին Google-ը։ Այժմ ընկերությունը գնահատվում է 326.19 մլրդ դոլար, շուկայական արժեքը՝ 380.81 մլրդ դոլար, իսկ եկամուտը՝ 66.00 մլրդ դոլար։ Լարի Փեյջի կարողությունը գնահատվում է 30.2 մլրդ դոլար, իսկ Սերգեյ Բրնինինը՝ 29.7 մլրդ դոլար։

7. Յելի համալսարանի ուսանողներ Բրիթոն Հադենը (1898-1929) և Հենրի Լյուսը (1898-1967) 1923 թվականին հիմնադրեցին Time-ը։ Ընկերությունը գնահատվում է 3.34 մլրդ դոլար, շուկայական արժեքը՝ 2.49 մլրդ դոլար, իսկ եկամուտը՝ 3,289,377 մլրդ դոլար:

8. Նորթիսթերն համալսարանի ուսանող Շոուն Ֆանինգը 1999 թվականին հիմնադրեց Napster ընկերությունը, որն այժմ գնահատվում է 78.38 մլրդ դոլար, շուկայական արժեքը կազմում է 256.32 մլրդ դոլար, իսկ եկամուտը՝ 156.21 մլրդ դոլար։ Ֆանինգի կարողությունը գնահատվում է 7.5 մլն դոլար։

9. Տեխասի համալսարանի ուսանող Մայքլ Դելը 1984 թվականին հիմնադրեց Dell-ը։ Այժմ ընկերությունը գնահատվում է 22.2 մլրդ դոլար, շուկայական արժեքը կազմում է 24.4 մլրդ դոլար, իսկ եկամուտը՝ 57.2 մլրդ դոլար։ Մայքլ Դելի կարողությունը գնահատվում է 18.8 մլրդ դոլար։

10. Վիլիամսի Քոլեջի ուսանողներ Բո Փիդոբին և Բրեդ Հերշեյը 1992 թվականին հիմնադրեցին Tripod-ը։ Ընկերությունն այժմ գնահատվում է 17.45 մլրդ դոլար, շուկայական արժեքը՝ 16.31 մլրդ դոլար, իսկ եկամուտը՝ 30 մլն դոլար։ Բո Փիդոբիի կարողությունը գնահատվում է 10 մլն դոլար։ 

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր TVOD հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողներին հասանելի են մինչև 7 օր վաղեմությամբ նախկին հաղորդումները։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90