Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Վարչապետ․ մենք աշխատում ենք նաև մաքսային ու հարկային մարմինների հետ, որ ՓՄՁ-ների համար նորմալ պայմաններ ապահովվեն
26/06/2018 12:42
Կիսվել

Վարչապետ․ մենք աշխատում ենք նաև մաքսային ու հարկային մարմինների հետ, որ ՓՄՁ-ների համար նորմալ պայմաններ ապահովվեն

ՀՀ կառավարության քաղաքականությունը պետք է ուղղված լինի փոքր ու միջին ձեռնարկատիրության պաշտպանությանը,  դրանց զարգացմանը, ոչ թե խոշորների կողմից «կլանմանն» ու «կուլ գնալուն»։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝  «Ֆեյսբուք»-ի իր էջում ուղիղ եթերում պատասխանելով օգտատերերի հարցերին՝ ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Վարչապետը տեղեկացրեց, որ այս թեմայով կառավարությունում արդեն սկսվել են քննարկումներ, այս շաբաթվա ընթացքում կանցկացվի աշխատանքային քննարկում՝ հստակեցնելու այն քայլերը, որոնք անհրաժեշտ են ՓՄՁ-ներին պաշտպանելու համար։ «Գաղափարներ կան, բանավեճ կա դրանց շուրջ, թե փոքր ու միջին ձեռնարկատիրության աջակցության որ մեխանիզմներն են հատապես արդյունավետ, որպեսզի կիրառենք ու ռեալ պայմաններ ստեղծենք ՓՄՁ-ների զարգացման համար»,-նշեց Նիկոլ Փաշինյանը։

Նա նշեց, որ կան հետաքրքիր գաղափարներ, որոնցից որոշների հանդեպ ինքն ունի համակրանք, բայց նախընտրեց չբարձրաձայնել դրանց մասին՝ սպասելով փորձագիտական քննարկումների եզրակացությանը։ «Ես ուզում եմ ուշադիր լսել մասնագետներին, փորձագետներին, որոշ գաղափարների նկատմամբ իմ համակրանքն ունեմ, բայց ուզում եմ փորձագիտական տեսակետն իմանալ այդ մասին»,-հավելեց պաշտոնյան։

Վարչապետը նկատեց, որ ներկայում քաղաքացիներն արագ գործողություններ են ակնկալում, ինչի առնչությամբ նա հիշատակեց իրենց բանակցությունները մի շարք տոնավաճառների կառավարիչների հետ, որոնց արդյունքում իջեցվել են տոնավաճառների վարձավճարները։ «Մենք աշխատում ենք նաև մաքսային ու հարկային մարմինների հետ, որ ՓՄՁ-ների համար նորմալ պայմաններ ապահովվեն։ Տեղ-տեղ ստանում ենք դրական ազդակներ, որ բարելավվել է իրավիճակը, բայց ահազանգեր էլ կան, որ ինչ-որ մարդիկ ինչ-որ բան լավ չեն անում։ Մենք շարունակելու ենք մեր աշխատանքը, բոլոր հարցերը հերթով քննարկելու ենք և լուծենք»,-ավելացրեց Փաշինյանը։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58