Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 366.50-0.50
EUR BUY - 415.00+2.00 EUR SELL - 421.00+3.00
OIL:  BRENT - 89.57+2.13 WTI - 83.70+1.27
COMEX:  GOLD - 4056.00+0.95 SILVER - 57.89+1.03
COMEX:  PLATINUM - 1607.30+0.49
LME:  ALUMINIUM - 3192.50+1.33 COPPER - 13808.00+2.09
LME:  NICKEL - 17234.00+1.61 TIN - 53922.00+1.30
LME:  LEAD - 1896.50+0.72 ZINC - 3591.50+1.87
FOREX:  USD/JPY - 163.49-0.08 EUR/GBP - 1.1451+0.46
FOREX:  EUR/USD - 1.1451+0.46 GBP/USD - 1.3343+0.35
STOCKS RUS:  RTSI - 888.08+1.25
STOCKS US: DOW JONES - 51594.14-2.19 NASDAQ - 24442.94-1.74
STOCKS US: S&P 500 - 7316.15-1.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 61867.43+0.71 TOPIX - 3952.50-0.54
STOCKS CHINA:  HANG SENG - 25858.88+0.20 SSEC - 3804.69-0.62
STOCKS EUR:  FTSE100 - 10908.41+0.34 CAC40 - 8408.27-0.60
STOCKS EUR:  DAX - 25460.48-0.01
30/07/2026  CBA:  USD - 366.63+0.43 GBP - 491.1+4.35
30/07/2026  CBA:  EURO - 420.67+3.71
30/07/2026  CBA:  GOLD - 47160-196 SILVER - 676.54+3.44
10.5 մլն դոլար ներդրում Հայաստանում՝ կանադահայ գործարարների կողմից
29/06/2018 23:24
Կիսվել

10.5 մլն դոլար ներդրում Հայաստանում՝ կանադահայ գործարարների կողմից

ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորած պատվիրակությունը հունիսի 26-ից 28-ն աշխատանքային այցով եղել է Կանադայում (Տորոնտո), որտեղ մի շարք հանդիպումներ են տեղի ունեցել հայ համայնքի ներկայացուցիչների և գործարարների հետ: Ինչպես փոխանցում է «Բիզնես 24»-ը, պատվիրակության կազմում են եղել ՀՀ փոխվարչապետի գրասենյակի ղեկավար Սերժ Վարագ Սիսեռյանը, ՀՀ փոխվարչապետի օգնական Վիկտորյա Այդինյանը, ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարի առաջին տեղակալ Հակոբ Արշակյանը, Սփյուռքի նախարարի տեղակալ Բաբկեն Տեր-Գրիգորյանը, Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարի տեղակալ Մանե Ադամյանը, «Բիզնես Արմենիա» հիմնադրամի Միջազգային կոմերցիայի խմբի ղեկավար Նարեկ Ալեքսանյանը և Միջազգային համագործակցության մենեջեր Ալինա Եղիազարյանը:

Կռավարության ներկայացուցիչները հանդիպումներ են ունեցել հայ համայնքի անդամների և մտավորականների հետ, այցելել Տորոնտոյի հայկական դպրոց և եկեղեցիներ, հանդիպել գործարարներին, ներկայացրել Հայաստանում առկա գործարար հնարավորությունները, ներդրումային միջավայրը: Գործարարները հետաքրքրություն են ցուցաբերել բարձր տեխնոլոգիաների ոլորտի, հայկական մեղրի, գինու և դեղագործական ապրանքների արտահանման նկատմամբ:

Կանադայում «Բիզնես Արմենիա»-ի պատվավոր ներկայացուցիչ, գործարար Վան Լապոյանը պատրաստակամություն է հայտնել 5 միլիոն դոլարի ներդրում կատարել Հայաստանում: Եվս 5.5 միլիոն դոլարի համատեղ ներդրումային ծրագիր ունեն «Կասկադ գարդենզ» ընկերության ներկայացուցիչներ Շանթ Ղազարյանը (Տորոնտոյից), Րաֆֆի Դուդակլյանը (Հայաստանից), Անդրե Գումուշջյանը (Բրյուսելից) և Սահակ Արսլանյանը (Նյու Յորքից), որով նախատեսվում է Կասկադի տարածքում հաջորդ տարվա մարտից շինարարական նախագիծ սկսել:

Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հանդիպում է ունեցել Տորոնտոյի քաղաքապետ Ջոն Թորիի հետ, քննարկել առաջիկայում քաղաքապետի Հայաստան այցելելու հնարավորությունը: Քաղաքապետը Ջ. Թորին հաջորդ տարի գործարարների ուղեկցությամբ Հայաստան այցելելու պատրաստակամություն է հայտնել:

Հայաստանի կառավարության ներկայացուցիչներն այցելել են Կանադայում երկրորդ խոշոր էլեկտրական սարքավորումներ արտադրող «Ռեքս Փաուր Մագնետիքս» ընկերություն, որը փոքր մասնաճյուղ ունի Հայաստանում: Քննարկվել է հայաստանյան մասնաճյուղն ընդարձակելու և հետագայում դրա արտադրանքը ԵԱՏՄ անդամ երկրներ արտահանելու հնարավորությունը:

Հայկական պատվիրակությունը աշխատանքային այցը և գործարար առաքելությունը շարունակում է դեպի Լոս Անջելես (ԱՄՆ), որի ընթացքի և արդյունքների մասին կներկայացվի առաջիկայում:

30/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.63
+0.43
Եվրո (EUR)
420.67
+3.71
Ռուբլի (RUR)
4.572
-0.0378
Լարի (GEL)
139.64
+0.17
47160
-196
Արծաթ
676.54
+3.44