Բիզնես

USD BUY - 386.50+0.50 USD SELL - 389.00+0.00
EUR BUY - 407.00-2.00 EUR SELL - 412.00-3.00
OIL:  BRENT - 71.94-0.18 WTI - 68.02-0.38
COMEX:  GOLD - 2566.30-1.95 SILVER - 30.24-2.73
COMEX:  PLATINUM - 938.70-2.17
LME:  ALUMINIUM - 2530.50-1.27 COPPER - 9047.00-1.04
LME:  NICKEL - 15730.00-1.05 TIN - 29663.00-1.80
LME:  LEAD - 2008.50-0.77 ZINC - 2981.00+1.46
FOREX:  USD/JPY - 156+0.76 EUR/GBP - 1.0546-0.68
FOREX:  EUR/USD - 1.0546-0.68 GBP/USD - 1.2683-0.43
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43958.19+0.11 NASDAQ - 19230.73-0.26
STOCKS US: S&P 500 - 5985.38+0.02
STOCKS JAPAN:  NIKKEI - 38535.70-0.48 TOPIX - 2701.22-0.27
STOCKS CHINA:  HANG SENG - 19435.81-1.96 SSEC - 3379.84-1.73
STOCKS EUR:  FTSE100 - 8030.33+0.06 CAC40 - 7216.83-0.14
STOCKS EUR:  DAX - 19003.11-0.16
14/11/2024  CBA:  USD - 387.64-0.01 GBP - 489.94-3.96
14/11/2024  CBA:  EURO - 407.41-4.08
14/11/2024  CBA:  GOLD - 32388.00-101.79 SILVER - 385.23+6.29
TripPlannera-ն օգնում է հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն կազմակերպել ճամփորդությունը
10/07/2018 18:20
Կիսվել

TripPlannera-ն օգնում է հաշված րոպեների ընթացքում ինքնուրույն կազմակերպել ճամփորդությունը

Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ դուրս էր եկել 14 թիմ։ Թիմերի ոլորտային հետաքրքրությունները բազմազան էին։ Յուրաքանչյուր ստարտափ յուրահատուկ և տարատեսակ տեխնոլոգիական լուծումներ էր առաջարկում տարբեր խմբերի և տարիքի մարդկանց համար։

Մենք զրուցել ենք մի քանիսի հետ և պարբերաբար կներկայացնենք ստարտափների գործունեության մասին պատմող շարք։

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում «TripPlannera» հարթակը, որը թույլ է տալիս ճանապարհորդին հնարավորինս արդյունավետ նախագծել երթուղին։ Մեր զրուցակիցն է հարթակի համահիմնադիր Հմայակ Տիգրանյանը։

-Ինչպե՞ս ծագեց նման հարթակ ստեղծելու գաղափարը։

-Մոտ երկուսուկես տարի առաջ ենք որոշել նման հարթակ ստեղծել։ Ամեն բան սկսվեց, երբ փորձում էինք պլանավորել մեր ճամփորդությունը։ Ու հասկացանք, որ ոլորտում կան մի շարք խնդիրներ, որոնց լուծումը դեռևս առաջարկված չէ։ Ուստի որոշեցինք մեր անձնական լուծումներն առաջարկել։ Հիմա մենք ունենք մի հարթակ, որն անվճար հիմունքով թույլ է տալիս ցանկության դեպքում գրանցվել և նախագծել երթուղին։

– Եթե ծառայությունն անվճար է, ապա որտեղի՞ց է առաջանում ձեր եկամուտը։

– Մենք առաջարկում ենք նաև ամրագրման հնարավորություն։ Այսինքն՝ համացանցում հյուրանոցների, ռեստորանների և թանգարանների մասին բազմազան տեղեկատվությունից մեր համակարգը ընտրում է հնարավորինս հարմար տարբերակները և առաջարկում օգտատերին։ Ենթադրենք, դուք ցանկանում եք այցելել Լուվր և փնտրում եք հարմար տոմս, որպեսզի խուսափեք տհաճ հերթերից։ Մեր համակարգը շատ արագ առանձնացնում է ձեզ համար այդ տոմսերը։ Եթե դուք մեր միջոցով եք այն ամրագրում, մենք դրանից ստանում ենք որոշակի տոկոսներ։ Բացի այդ, մենք հիմա սկսել ենք համագործակցել բրիտանական որոշ տուրիստական գործակալությունների հետ՝ առաջարկելով նրանց պատրաստի փաթեթներ։ Այս ծառայությունը մեզ մոտ վճարովի է։

– Որո՞նք են ձեր հարթակի մրցակցային առավելությունները Հայաստանում։

– Ասեմ, որ մենք հիմնականում աշխատում ենք օտարազգի ճանապարհորդների հետ, քանի որ արտագնա տուրիզմն այդքան էլ լավ զարգացած չէ Հայաստանում։ Օրինակ՝ եթե դուք որոշում եք մեկնել Եգիպտոս ու դիմում եք որևէ գործակալություն, այն ձեզ, իհարկե, կառաջարկի հարմար պայմաններով հյուրանոց ու դրանով կսահմանափակվի։ Ստացվում է այնպես, որ դուք 10 օրով մեկնում եք մի երկիր, մնում եք հյուրանոցում, զբոսնում եք մերձակայքում, հաճախում եք հայտնի ռեստորաններ ու վերջ։ Մենք առաջարկում ենք ճանապարհորդին պլանավորել հանգիստը այնպես, որպեսզի վերջինս կարողանա այցելել գողտրիկ և հետաքրքիր վայրեր՝ այդ երկրի մշակույթը հնարավորինս լավ ճանաչելու համար։

-Կայքի այցելությունների մասին որևէ վիճակագրական տվյալներ կա՞ն։

-Նախորդ ամսվա ընթացքում «TripPlannera» կայք հաճախել է 10000 ճանապարհորդ։

14/11/2024
դրամ
Դոլար (USD)
387.64
-0.01
Եվրո (EUR)
407.41
-4.08
Ռուբլի (RUR)
3.90
-0.04
Լարի (GEL)
141.78
-0.16
32388.00
-101.79
Արծաթ
385.23
+6.29