Բիզնես

USD BUY - 394.00+1.00 USD SELL - 399.00+1.00
EUR BUY - 410.00+1.00 EUR SELL - 417.00+0.00
OIL:  BRENT - 73.82+0.23 WTI - 70.37+0.39
COMEX:  GOLD - 2644.00+0.32 SILVER - 30.40+0.40
COMEX:  PLATINUM - 960.60+0.01
LME:  ALUMINIUM - 2565.00+0.00 COPPER - 8950.50+0.00
LME:  NICKEL - 15477.00+0.00 TIN - 28818.00+0.00
LME:  LEAD - 1984.00+0.00 ZINC - 3049.00+0.00
FOREX:  USD/JPY - 157.39+0.17 EUR/GBP - 1.0396-0.07
FOREX:  EUR/USD - 1.0396-0.07 GBP/USD - 1.2539-0.02
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43297.03+0.00 NASDAQ - 20031.13+0.00
STOCKS US: S&P 500 - 6040.04+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39568.06+1.12 TOPIX - 2766.78+1.20
STOCKS CHINA:  HANG SENG - 20098.29+0.00 SSEC - 3398.08+0.14
STOCKS EUR:  FTSE100 - 8136.99+0.00 CAC40 - 7282.69+0.00
STOCKS EUR:  DAX - 19848.77+0.00
26/12/2024  CBA:  USD - 396.18+0.12 GBP - 496.49+0.03
26/12/2024  CBA:  EURO - 412.07+1.00
26/12/2024  CBA:  GOLD - 33293.23+10.09 SILVER - 375.50+0.11
Looma հավելված․ այսօրվա մանրադրամը՝ վաղվա թղթադրամի գրավական
11/07/2018 11:00
Կիսվել

Looma հավելված․ այսօրվա մանրադրամը՝ վաղվա թղթադրամի գրավական

Հունիսի 29-ին Վանաձորի տեխնոլոգիական կենտրոնում կայացավ ԵՄ աջակցությամբ իրականացվող Նորարարական համաֆինանսավորվող դրամաշնորհային մրցույթի (IMG) եզրափակիչ փուլը։ Եզրափակիչ փուլ դուրս էր եկել 14 թիմ։ Թիմերի ոլորտային հետաքրքրությունները բազմազան էին։ Յուրաքանչյուր ստարտափ յուրահատուկ և տարատեսակ տեխնոլոգիական լուծումներ էր առաջարկում տարբեր խմբերի և տարիքի մարդկանց համար։

Մենք զրուցել ենք մի քանիսի հետ և պարբերաբար կներկայացնենք ստարտափների գործունեության մասին պատմող շարք։

Այս անգամ ձեզ ենք ներկայացնում «Looma» մոբայլ հավելվածը, որը թույլ է տալիս ավտոմատ խնայողություններ անել՝ առանց բանկ հաճախելու ։ Մեր զրուցակիցն է «Looma»-ի համահիմնադիր Հարություն Առաքելյանը։

-Ինչպե՞ս որոշեցիք ստեղծել նման ստարտափ։

-Ամեն բան սկսվեց 2013 թվականին, երբ մի օր հասկացա, որ ստացածս աշխատավարձից ծախսում եմ ընդամենը մի մասը։ Ու մտածեցի՝ լավ կլիներ, եթե այդ գումարը ավտոմատ կերպով ուղղվեր ավանդային կամ խնայողական հաշիվ։ Բացի այդ, տեղեկացա, որ այս հարցը նաև այլ մարդկանց մոտ էլ է ծագել։ Գաղափարն այդ ժամանակ չկարողացա իրականացնել, քանի որ չկար անհրաժեշտ ռեսուրս և փորձ։ Սակայն ես չհրաժարվեցի այդ մտքից և սկսեցի ուսումնասիրել ոլորտը՝ աշխատելով ստարտափում՝ որպես տեխնիկական պատասխանատու։ Այստեղ էլ ձեռք բերեցի անհրաժեշտ փորձառություն։ Եվ սկսեցի մտածել այն մասին, որ կարելի է ստեղծել մի այնպիսի ֆինանսական գործիք, որը մարդկանց կօգնի ավտոմատացնել խնայողության գործընթացը։

Looma հավելված․ այսօրվա մանրադրամը՝ վաղվա թղթադրամի գրավական

-Իսկ ինչո՞ւ հենց «Լումա»։

-Ձեզ բերեմ մի օրինակ։ Ենթադրենք, հանկարծակի մտնում եք կոշիկի խանութ և այնտեղ հավանում եք մի զույգ կոշիկ, որի կարիքն այդ պահին չունեք, միևնույն ժամանակ ցանկությունը մեծ է, բայց խիղճը տանջում է։ Այս դեպքում օգնության է հասնում Լուման․ օգտատերը Լումայով նախապես պայման է ստեղծում, որ իր գնած որևէ ապրանքի գնի որոշակի տոկոսի չափով գումար ավտոմատ կերպով ուղղվի խնայողական հաշիվ։ Նշեմ, որ տոկոսի չափը որոշում է օգտատերը։ Նմանատիպ գնումների միջոցով գնորդը անում է երկարաժամկետ խնայողություններ։ Եվ ամենակարևորն այն է, որ այս գործընթացը ավտոմատացված է։ Սա հիշեցնում է մի իրավիճակ, երբ դրամապանակում եղած մանրադրամը կարող է մի օր հանկարծ քեզ պետք գալ։

-Որքանո՞վ է ձեր ստարտափը ճանաչված Հայաստանում։

– Ցավոք, հավելվածը նախատեսված չէ հայաստանյան շուկայի համար։ Այն ամբողջությամբ մշակված է ամերիկյան շուկայի համար, քանի որ հենց այնտեղ է առկա նման հավելվածների պահանջարկը ու, իհարկե, այնտեղի բանկային էկոհամակարգը թույլ է տալիս մշակել նմանատիպ լուծումներ։ Սկզբում հանդես էինք գալիս Penny անունով, սակայն նմանանուն ապրանքանիշերի գոյության պատճառով որոշեցինք այն վերանվանել Looma՝ մեր հայկական լումայի պատվին։ Հավելվածի նախնական տարբերակը արդեն իսկ թեստավորման փուլում է ԱՄՆ-ում, և մոտակա ամիսներին նախատեսում ենք այն հասանելի դարձնել AppStore-ում՝ բոլորի համար։  

Նշեմ, որ մեր մոբայլ հավելվածի առաջին բետա տարբերակը գործարկել ենք 2015 թվականի ապրիլին։ Գործարկելու օրվանից մեկ տարվա ընթացքում հաճախորդների համար ապահովեցինք 10000 դոլարի խնայողություն։

-Ինչպե՞ս է օգտատերը կցում իր բանկային հաշիվը ձեր հավելվածին։

– Դրա համար կա վենդորային ընկերություն, որը հանդես է գալիս միջնորդի դերում։ Այսինքն՝ մենք բանկային հաշվի մասին տեղեկատվությունը վերցնում ենք այդ երրորդ կողմից։

-Բա՞րդ էր ձեզ հանդես գալ ամերիկյան շուկայում։

– Իրականում այո, ամերիկյան շուկայում բարդ է պրոդուկտով հանդես գալը․ այն, կարելի է ասել, գերմրցակցային է։ Երբ սկսում էինք, այնտեղ կար հիմնական խաղացող, սակայն ընթացքում մրցակիցները բավականին շատացան։ Մեր համեստ միջոցներով մենք էլ կարողացանք թեստավորել մեր գաղափարը, և դրական արձագանքների միջոցով հավելվածը էլ ավելի մրցունակ դարձնել։ Նշեմ, որ այդ հարցում մեզ շատ օգնեց EIF և Համաշխարհային բանկի կողմից տրամադրված դրամաշնորհը։

Looma հավելված․ այսօրվա մանրադրամը՝ վաղվա թղթադրամի գրավական

-Օգտվում եք արդյոք ՀՀ-ում ՏՏ-ի համար նախատեսված հարկային արտոնություններից։

– Այո, օգտվում ենք։ Այն մեզ շատ օգնեց, քանի որ եթե չլիներ նման արտոնություն, ստիպված էինք լինելու 26% եկամտահարկ վճարել, փոխարենը վճարում էինք 10%: Դրա շնորհիվ շատ խնայողություններ ենք արել։

-Ինչպիսի՞ նորամուծություններ եք հասցրել ներմուծել նախնական տարբերակը գործարկելուց հետո։

– Մեր օգտատերերի առաջարկով հնարավորություն ենք տալիս ավտոմատ խնայողությունները ուղղել այլ հարթակներ, օրինակ՝ արժեթղթեր գնելու համար կամ կրիպտո արժույթ գնելու համար. առաջիկայում օգտատերերը նաև հնարավորություն կունենան խնայողություններն ուղղել բարեգործական նախաձեռնություններին։

– Հաջողության ձեր գաղտնիքը․․․

– Պետք է հավատալ քո ուժերին, ոչնչից պետք չէ վախենալ։ Առաջին հերթին անհրաժեշտ է բացահայտել քո կարողության սահմանները՝ փորձելով ստեղծել որևէ արժեք՝ չընկնելով միայն գումարի հետևից։

26/12/2024
դրամ
Դոլար (USD)
396.18
+0.12
Եվրո (EUR)
412.07
+1.00
Ռուբլի (RUR)
3.98
+0.00
Լարի (GEL)
141.75
+0.48
33293.23
+10.09
Արծաթ
375.50
+0.11