Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00-0.50
EUR BUY - 398.50-0.50 EUR SELL - 401.00-0.50
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային և մանկական  հարթակ
11/07/2018 14:45
Կիսվել

Beeline-ի բաժանորդների համար արդեն հասանելի է գրքային և մանկական հարթակ

Երևան. Beeline-ը հայտարարում է book.beeline.am կայքում «Գրքային պորտալ» և kids.beeline.amկայքում՝ «Մանկական պորտալ» ծառայությունների գործարկման մասին։ Նոր ծառայություններն իրենցից ներկայացնում են գրքային և մանկական կայքեր, որտեղ տեղադրված են գրքեր, ֆիլմեր, մուլտֆիլմեր, ուսուցողական հաղորդումներ և խաղեր երեխաների ու իրենց ծնողների համար։

«Գրքային պորտալ» ծառայությունը հնարավորություն է տալիս առցանց լսել ու կարդալ տարբեր ժանրերի գրքեր, ինչպես նաև օրական մեկ գիրք ներբեռնել հեռախոսների, պլանշետների և համակարգիչների միջոցով։ book.beeline.am и kids.beeline.am կայքերում հասանելի է անվճար բովանդակություն։ Բաժանորդագրման արժեքն է օրական 30 դրամ։ Beeline-ի ցանցում բջջային ինտերնետի օգտագործումն երկու ծառայությունների համար անվճար է։

«Beeline-ը շարունակում է ընդլայնել հավելյալ ծառայությունների ցանկը, և դրանց թվում ներառվել են երկու հարթակներ, որտեղ կարելի է գրքեր ներբեռնել ու մանկական բովանդակություն գտնել։ Մենք հաճախ առաջարկներ ենք ստացել հաճախորդներից նման ծառայությունների գործարկելու մասին, և այժմ ուրախ ենք հայտնել մեր բաժանորդներին, որ նրանց առաջարկներն իրականացված են», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը:

«Գրքային պորտալ» ծառայությունն ակտիվացնելու համար անհրաժեշտ է կարճ հաղորդագրություն ուղարկել «2» (առանց չակերտների) տեքստով 1020 անվճար կարճ համարին կամ հավաքել *920*2# հրահանգը և ընտրել մենյուի «1 Ակտիվացնել» կետը:

«Մանկական պորտալ» ծառայության ակտիվացման համար պետք է ուղարկել «1» տեքստը (առանց չակերտների) 1020 անվճար կարճ համարին կամ հավաքել *920*1# հրահանգը և ընտրել մենյուի «1 Ակտիվացնել» կետը։

Լրացուցիչ տեղեկատվություն կարող եք ստանալ www.beeline.am կայքում, հաղորդագրություն ուղարկելով Facebook սոցիալական ցանցում Beeline Armenia պաշտոնական էջին, զանգահարելով 0611 անվճար համարին կամ այցելելով մոտակա Beeline գրասենյակում: 

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21