Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Երեւանում անցկացվեց բիզնեսի ավտոմատացմանը նվիրված առաջին ցուցահանդեսը
16/07/2018 11:24
Կիսվել

Երեւանում անցկացվեց բիզնեսի ավտոմատացմանը նվիրված առաջին ցուցահանդեսը

Ցանկացած գործողություն, որը կբերի ավտոմատացման համակարգերի գործարկմանը և կնպաստի ժամանակի ավելի քիչ ծախսին, պատվերների  և առաքումների ստացման արագ գործընթացին, էականորեն նպաստում է տնտեսական առաջընթացին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝  «#BeAutomated 2018» Հայաստանում բիզնեսի ավտոմատացման առաջին ցուցահանդեսին, լրագրողների հետ ճեպազրույցում այս մասին ասաց ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Արծվիկ Մինասյանը:

 Նա ողջունելի համարեց, որ 30-ից ավելի կազմակերպություններ հնարավորություն ունեն իրենց գաղափարներն ու նորարական լուծումները  ներկայացնելու ցուցահանդեսին: «Դա օգտակար է թե բիզնես հանրության , թե գործընթացների ավտոմատացման միջոցով բիզնես ծախսերի  էական նվազեցմանը, ինչը ձեզ համար առաջնահերթություններից մեկն է»,-ասաց նախարարը:

Արծվիկ Մինասյանը  նշեց, թե առաջին հայացքից թվում է, թե բիզնեսի թե ավտոմատացումը կարող է բերել գործազրկության ավելացման,  բայց երբ ավելի լայն ենք նայում, ուղիղ հակառակն է ստացվում: «Ընդլայնվում է ծառայությունների ոլորտը, նոր մասնագիտացումների միջոցով աշխատաշուկան  ավելի ճկուն է դառնում»,-ընդգծեց նա:

Բիզնեսի ավտոմատացումը 21-րդ դարի բիզնեսի կառավարման կարևորագույն նախադրյալն է, որը մեծ հնարավորություններ է տալիս՝ ավտոմատացված կառավարման համակարգերի ճիշտ և գրագետ ներդրման դեպքում:

Կառավարող օղակը, մասնավորապես՝ բիզնեսի տերերը և տնօրենները, անընդհատ իրականացնում են  մեծ քանակության ինֆորմացիայի վերլուծություն, քանի որ աշխատանքի արդյունավետությունն ուղղակիորեն կապված է ճիշտ կառավարման հետ: Ամբողջ ինֆորմացիան վերահսկելու և համապատասխան վերլուծություններն իրականացնելու համար անհրաժեշտ է ներդնել բիզնեսի ավտոմատացման ծրագիր։

Ավտոմատացումը ծրագրերի կամ հավելվածների կիրառումն է,որը կրճատում է ոչ միայն ծախսերը, որոնք կապված են ձեռքով աշխատանքի հետ, այլ  նաև պարզեցնում է բիզնես գործընթացները։ Բարձրացնում է սպասարկման արագությունը, հնարավորություն է տալիս բացահայտել հավատարիմ հաճախորդներին, օգնում է  կառուցել ընկերության գրագետ ռազմավարություն։

Բիզնեսի ավտոմատացումը ոչ միայն միասնական տեղեկատվական բազայի ստեղծումն է, այլ նաև ընկերության գործունեության կառավարման գործիքների շարք։Ավտոմատացումը թույլ է տալիս հետևել ապրանքաշրջանառությանը և ցանկացած բարդության դրամական հոսքերի, հաշվի առնելով բազմաթիվ այլ գործոններ։ Բացի այդ, տեղեկատվական տեխնոլոգիաների շնորհիվ ապահովվում է ընկերության մասնաճյուղերի գործունեության վերահսկողությունն ու հաշվառումը՝ անկախ նրանց գտնվելու վայրից։ Վերջապես, մատուցվող տեղեկատվության գրագիտությունը բիզնեսի վարման  ավտոմատացված համակարգերում գերազանցում է ընկերության առավել պրոֆեսիոնալ աշխատակիցների կողմից կազմված տեղեկատվությանը։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69