Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
ՀՀ կառավարություն. աջակցություն Գրին Ֆարմեր ՍՊԸ ներդրումային ծրագրին՝ կստեղծվի մոտ 250 նոր աշխատատեղ
26/07/2018 19:29
Կիսվել

ՀՀ կառավարություն. աջակցություն Գրին Ֆարմեր ՍՊԸ ներդրումային ծրագրին՝ կստեղծվի մոտ 250 նոր աշխատատեղ

Կառավարության որոշումներով «Գրին ֆարմեր» ՍՊԸ-ն կօգտվի գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակում ներմուծված տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատման և ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնություններից: Ընկերությունը ներմուծվող ապրանքներն օգտագործելու է գյուղատնտեսության մեջ։ «Գրին ֆարմեր»-ը Արարատի մարզի Երասխ գյուղում նախատեսում է կառուցել տեխնոլոգիապես առաջադեմ այգիներ, որոնք համալրված են լինելու ժամանակակից համակարգերով, այդ թվում՝ հակակարկտային: Ընկերությունը մտադիր է կատարել 1,87 մլրդ ՀՀ դրամի չափով ներդրում, որից սարքավորումների համար նախատեսված գումարը կկազմի շուրջ 630 մլն ՀՀ դրամ։ Արդյունքում կստեղծվի մինչև 250 աշխատատեղ՝ 150 000 ՀՀ դրամ միջին աշխատավարձով։

Մեկ այլ որոշմամբ էլ ավելացված արժեքի հարկի գումարների վճարման ժամկետը երեք տարով հետաձգելու արտոնությունից կօգտվի նաև «Սաթենկար» ՍՊԸ-ն: Ներկայացված ներդրումային ծրագրի շրջանակում ընկերությունը մտադիր է կատարել ընդհանուր շուրջ 286.5 մլն ՀՀ դրամի ներդրում՝ բարձրորակ հումք ձեռք բերելու նպատակով, որն էլ իր հերթին կծառայի բարձր որակի տրիկոտաժե քաթաններ՝ հագուստեղեն կարելու համար։ Արդյունքում՝ երեք տարվա ընթացքում կստեղծվի 24 նոր աշխատատեղ, հասցնելով այն 68-ի` 94 հազար ՀՀ դրամ միջին աշխատավարձով:

Նիկոլ Փաշինյանը նշել է, որ տեքստիլ արդյունաբերության ոլորտի տեղական արտադրողները կներգրավվեն զինվորների ներքնաշորերի արտադրության գործում, և կառավարությունը հրավիրում է նոր ներդրումներ կատարելու այդ բնագավառում: «Կարծում եմ՝ պաշտպանության նախարարության հետ համատեղ քննարկման արդյունքում ընդունված որոշումը ևս կխթանի ոլորտի զարգացումը: Գիտեք, որ զինվորների ներքնաշորերի հետ կապված խնդիր կա, և պաշտպանության նախարարությունը գլխավոր շտաբի հետ շատ լրջորեն զբաղվել են այս հարցով: Ի վերջո, որոշում է կայացվել, որպեսզի այս խնդրի լուծման գործում ներգրավենք տեքստիլ ոլորտի մեր արտադրողներին: Պայմանավորվածությունը հետևյալն է. պետք է հրավիրվեն բոլոր արտադրողները, և բոլորի ներկայությամբ ու տեսախցիկների ներքո տեղի ունենան բանակցություններ արտադրողների հետ»,- հայտնել է վարչապետը:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98