Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.00+0.00
EUR BUY - 393.50-1.50 EUR SELL - 397.50-1.00
OIL:  BRENT - 92.54+1.00 WTI - 84.88-0.15
COMEX:  GOLD - 3792.00-2.03 SILVER - 47.29+1.07
COMEX:  PLATINUM - 1404.40-4.55
LME:  ALUMINIUM - 2934.00-3.18 COPPER - 13226.50-2.66
LME:  NICKEL - 16462.00+1.45 TIN - 45059.00-3.41
LME:  LEAD - 1872.00-0.77 ZINC - 3675.00-1.10
FOREX:  USD/JPY - 159.34-0.01 EUR/GBP - 1.0991-0.12
FOREX:  EUR/USD - 1.0991-0.12 GBP/USD - 1.3198+0.05
STOCKS RUS:  RTSI - 955.98+1.44
STOCKS US: DOW JONES - 50759.42-1.64 NASDAQ - 24328.38-0.74
STOCKS US: S&P 500 - 7340.53-1.03
STOCKS JAPAN:  NIKKEI - 59024.28+0.28 TOPIX - 3824.00-0.42
STOCKS CHINA:  HANG SENG - 23294.75-0.91 SSEC - 3587.83+0.09
STOCKS EUR:  FTSE100 - 10689.87-1.76 CAC40 - 8216.78-1.62
STOCKS EUR:  DAX - 26045.37-2.08
18/11/2026  CBA:  USD - 360.41-0.1 GBP - 474.73-0.78
18/11/2026  CBA:  EURO - 395.37-0.76
18/11/2026  CBA:  GOLD - 44706-245 SILVER - 552.72-0.5
Կոնվերս Բանկ․ Բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները
04/09/2018 15:46
Կիսվել

Կոնվերս Բանկ․ Բարելավվել են Գյումրու երկու դպրոցի կրթական պայմանները

Գյումրու թիվ 18 և թիվ 29 հիմնական  դպրոցների սաները ուսումնական տարին դիմավորել են բարելավված կրթական պայմաններում: Կոնվերս Բանկի աջակցությամբ թիվ 18 հիմնական դպրոցին նվիրել է էլեկտրոնային գրատախտակ և երաժշտական կենտրոն, իսկ թիվ 29 հիմնական դպրոցում նորոգվել է  դասասենյակներից մեկը և  էլեկտրոնային գրատախտակ է տեղադրվել:

«Մենք կարևորում ենք մասնավոր հատվածի հետ համագործակցությունը տարբեր՝ այդ թվում կրթական ոլորտում: Կոնվերս Բանկի հետ համատեղ հերթական նախաձեռնությունը կյանքի կոչվեց այս ամռանը: Դրա շրջանակներում տեխնիկապես վերազինվեցին Գյումրու հանրակրթական դպրոցներից երկուսը, զգալորեն բարելավվեցին կրթական պայմանները: Հուսով ենք, որ Կոնվերս Բանկի հետ արդյունավետ համագործակցությունը կշարունակվի նաև հետագայում»,-ասաց Շիրակի մարզպետ  Կարեն Սարուխանյանը:

«Կոնվերս Բանկը կարևորում կրթության որակի և պայմանների բարելավման նախագծերին աջակցությունը: Վերջին տարիներին մենք աջակցության ծրագրեր ենք իրականացրել ինչպես Երևանում, այնպես էլ մարզերում՝ աջակցելով լաբորատորիաների, համակարգչային սենյակների ձևավորմանը, դպրոցների կահավորմանը և այլն, իրականացնելով կրթության խրախուսման ծրագրեր: Սա Շիրակի մարզպետարանի հետ  կրթության ոլորտում համագործակցության խոստումնալից սկիզբն էր»,-եզրափակեցին Կոնվերս Բանկում:

18/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.41
-0.1
Եվրո (EUR)
395.37
-0.76
Ռուբլի (RUR)
4.3806
+0.0103
Լարի (GEL)
138.94
-0.04
44706
-245
Արծաթ
552.72
-0.5