Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39372.23+0.01 TOPIX - 2749.31+0.29
STOCKS CHINA:  HANG SENG - 20155.05-0.77 SSEC - 3432.49+0.29
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
11/12/2024  CBA:  USD - 394.35-0.52 GBP - 501.73-2.01
11/12/2024  CBA:  EURO - 413.87-1.77
11/12/2024  CBA:  GOLD - 34100.49+179.75 SILVER - 404.45+2.90
Կասպերսկի Լաբորատորիա-ն ընդունում է SafeBoard ստաժավորման ծրագրին մասնակցության հայտեր
12/09/2018 17:13
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա-ն ընդունում է SafeBoard ստաժավորման ծրագրին մասնակցության հայտեր

Մեկնարկել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի SafeBoard 2018-2019 ստաժավորման ծրագրին մասնակցության հայտերի ընդունումը։ Այն բաց է ցանկացած կուրսերի ու մասնագիտացումների ուսանողների համար և անցկացվում է ընկերության մոսկովյան գրասենյակում մեկ տարվա ընթացքում։ Այս մասին «Բիզնես24»-ին տեղեկացրին «Կասպերսկի Լաբորատորիա» ընկերության Հայաստանի ներկայացուցչության մամուլի ծառայությունից։

Ստաժավորման ընթացքում նախատեսված է հինգ ուղղություն ինչպես ծրագրավորողների, այնպես էլ նրանց համար, ովքեր չեն ցանկանում կոդ գրել՝ սպառնալիքների ուսումնասիրություն, մշակում, թեստավորում, համակարգային վերլուծություն և համակարգային ադմինիստրավորում։ 

SafeBoard ծրագիրը սկսնակ մասնագետներին թույլ է տալիս փորձ և գիտելիքներ ստանալ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի առաջատար փորձագետներից և աշխատել ընկերության իրական լուծումների, ինչպես նաև կիբեռանվտանգության ոլորտի գլոբալ ՏՏ-նախագծերի վրա։ Ստաժավորումը ենթադրում է շաբաթական 20 և ավելի ժամ տևող ճկուն ժամանակացույց, ֆիքսված աշխատավարձ և որոշ այլ բոնուսներ, որոնց թվում են սննդի ծախսերի հատուցումը և անվճար մարզասրահը։ Ծրագրի արդյունքում՝ աչքի ընկած մասնագետներին կառաջարկեն միանալ թիմին՝ արդեն «Կասպերսկի Լաբորատորիա»-ի հաստիքային աշխատակցի կարգավիճակում։

SafeBoard-ի մասնակիցների ընտրությունն իրականացվում է մի քանի փուլով. ուսանողները պետք է անցնեն ուսուցում և միայն դրանից հետո՝ ստաժավորում։ Հայտերի գրանցմանը զուգահեռ անցկացվում է առցանց-թեստավորում, որը կազմված է ընդհանուր տեսական թեստից, ինչպես նաև ըստ ընտրության որոշակի գիտելիքների և հմտությունների ստուգման առաջադրանքից։ Հաջորդ փուլը օֆլայն-ռեժիմում անցկացվող հաքաթոնն է, որը կանցկացվի հոկտեմբերի վերջին։ Այն, իր հերթին, կտևի ամբողջ օրը և կբաժանվի երկու մասի՝ թիմում աշխատելու հմտությունն ստուգող խաղի և տեխնիկական առաջադրանքների լուծման։

Այս տարվա նորամուծությունն այն է, որ հինգ ուղղություններով ուսանողների բաշխումը տեղի կունենա գործնականում անմիջապես՝ հաքաթոնից հետո։ Այսպիսով՝ որոշակի բնագավառում գիտելիքների և հմտությունների զարգացման վրա աշխատանքը կսկսվի ավելի վաղ, իսկ պարապմունքները, ինչպես և նախկինում, կներառեն տեսական, գործնական աշխատանքը և տնային առաջադրանքները։ Ուսուցումից հետո «Կասպերսկի Լաբորատորիա»-ի մասնագետները լավագույն մասնակիցներին կհրավիրեն թիմում աշխատելու հարցազրույցների, որպեսզի ձեռնամուխ լինեն ստաժավորմանը։

«Արժե նշել, որ մեր SafeBoard ծրագրին մասնակցության հայտերի քանակն ամեն տարի աճում է, իսկ ընտրության ժամանակ մրցակցությունը գնալով ավելի թեժ է դառնում։ Եթե 2015 թվականին մենք ստացել ենք 2000-ի կարգի հայտ, ապա անցյալ տարի դրանց քանակը աճել է մինչև ավելի քան 4000-ի։ Ընդ որում, մեզ համար SafeBoard-ը ոչ միայն երիտասարդ մասնագետներին գործնական գիտելիքներ և փորձ փոխանցելու, այլև արդյունքում նրանցից լավագույններին ընկերության անձնակազմ հրավիրելու միջոց է»,- նշել է «Կասպերսկի Լաբորատորիա»-ի անձնակազմի ընտրության և բրենդի զարգացման բաժնի ղեկավար Կիրիլ Շիրյաևը։  

SafeBoard 2018-2019 ծրագրին մասնակցության հայտերն ընդունվում են մինչև հոկտեմբերի 14-ը https://safeboard.kaspersky.ru/ հղումով։

11/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.35
-0.52
Եվրո (EUR)
413.87
-1.77
Ռուբլի (RUR)
3.80
-0.13
Լարի (GEL)
139.79
-1.95
34100.49
+179.75
Արծաթ
404.45
+2.90