Բիզնես

USD BUY - 393.00+1.00 USD SELL - 398.00+0.00
EUR BUY - 410.00+2.00 EUR SELL - 416.00+1.00
OIL:  BRENT - 72.94+0.72 WTI - 69.58+0.91
COMEX:  GOLD - 2640.50+1.08 SILVER - 30.08+2.52
COMEX:  PLATINUM - 931.90+1.07
LME:  ALUMINIUM - 2534.50+1.10 COPPER - 8941.00+0.65
LME:  NICKEL - 15356.00+1.61 TIN - 28689.00+1.02
LME:  LEAD - 1980.00+0.43 ZINC - 2971.50+0.15
FOREX:  USD/JPY - 156.41-0.46 EUR/GBP - 1.0429+0.67
FOREX:  EUR/USD - 1.0429+0.67 GBP/USD - 1.2569+0.72
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 42840.26+1.18 NASDAQ - 19572.60+1.03
STOCKS US: S&P 500 - 5930.85+1.09
STOCKS JAPAN:  NIKKEI - 38701.90-0.29 TOPIX - 2701.99-0.44
STOCKS CHINA:  HANG SENG - 19720.70-0.16 SSEC - 3368.07-0.06
STOCKS EUR:  FTSE100 - 8084.61-0.26 CAC40 - 7274.48-0.27
STOCKS EUR:  DAX - 19884.75-0.43
20/12/2024  CBA:  USD - 395.05+0.14 GBP - 494.09-5.04
20/12/2024  CBA:  EURO - 410.46-0.52
20/12/2024  CBA:  GOLD - 32927.10-536.83 SILVER - 374.56-10.85
Beeline-ի ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ
25/09/2018 14:22
Կիսվել

Beeline-ի ֆիքսված հեռախոսակապով զանգահարելն արդեն ավելի հարմար է և շահավետ

Beeline-ը հայտարարում է ֆիզիկական անձանց համար ֆիքսված հեռախոսակապի նոր «Նախընտրելի» սակագնային փաթեթի գործարկման մասին: Փաթեթի բաժանորդները յուրաքանչյուր ամիս ստանալու են 100 րոպե Հայաստանի, ԼՂՀ-ի, ԱՄՆ-ի, Կանադայի և Մեծ Բրիտանիայի բոլոր ֆիքսված և բջջային ցանցերին զանգահարելու համար, ինչպես նաև 500 րոպե Հայաստանում Beeline-ի ֆիքսված ցանցում զանգահարելու համար։

«Նախընտրելի» փաթեթի ամսական բաժանորդավճարը կազմում է 1300 դրամ,  սակայն  Beeline-ի գործող բաժանորդներն այս փաթեթին անցում կատարելով կարող են առանց հավելյալ վճարումների մինչև դեկտեմբերի 1-ն օգտվել նոր փաթեթի բոլոր առավելություններից ՝ ընդամենը 1100 դրամ ամսավճարով։

Նոր սակագնային փաթեթին միանալու համար անհրաժեշտ է ֆիքսված հեռախոսից զանգահարել 8001 կարճ համարով, և փոփոխությունը ուժի մեջ կմտնի հաջորդ աշխատանքային օրվա ընթացքում: Նոր առաջարկին կարելի է նաև միանալ՝ այցելելով մոտակա Beeline-ի վաճառքի և սպասարկման գրասենյակ։

«Բաժանորդներից ստացված հետադարձ կապում մենք հաճախ ֆիքսված հեռախոսակապի վերաբերյալ տարբեր առաջարկներ ենք ստանում։ Ոմանց համար ավելի կարևոր է ֆիքսված ցանցում առկա խոսելաժամանակը, ոմանք էլ նախընտրում են զանգահարել բջջային հեռախոսահամարներին կամ արտասահմանում գտնվող իրենց հարազատներին։ Վերլուծելով այդ կարծիքները՝ մենք որոշեցինք համատեղել այդ ամենը մի փաթեթում։ Վստահ  եմ, որ մեր հաճախորդներին դուր կգա քաղաքային հեռախոսակապի այս նոր ունիվերսալ առաջարկը», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Հիշեցնենք, որ մինչև 2019 թ․ հունվարի 15-ը Beeline-ի ֆիքսված հեռախոսակապի բաժանորդները կարող են անվճար զանգահարել դեպի Ռուսաստանի Beeline բջջային ցանց, իսկ դեպի Ռուսաստանի ֆիքսված ցանցեր զանգերի արժեքը կկազմի 15 դր/ր:

20/12/2024
դրամ
Դոլար (USD)
395.05
+0.14
Եվրո (EUR)
410.46
-0.52
Ռուբլի (RUR)
3.85
+0.02
Լարի (GEL)
141.22
+0.15
32927.10
-536.83
Արծաթ
374.56
-10.85