Բիզնես

USD BUY - 371.00-0.50 USD SELL - 374.00-0.50
EUR BUY - 435.00-1.00 EUR SELL - 442.00+0.00
OIL:  BRENT - 95.75+3.60 WTI - 89.12+6.29
COMEX:  GOLD - 4770.00-1.80 SILVER - 82.37+0.77
COMEX:  PLATINUM - 2075.90-3.07
LME:  ALUMINIUM - 3564.50-2.17 COPPER - 13347.00+0.58
LME:  NICKEL - 18117.00-0.67 TIN - 50695.00+1.18
LME:  LEAD - 1962.00+0.49 ZINC - 3446.00+0.64
FOREX:  USD/JPY - 158.89+0.20 EUR/GBP - 1.1762+0.01
FOREX:  EUR/USD - 1.1762+0.01 GBP/USD - 1.3509-0.04
STOCKS RUS:  RTSI - 1128.29-0.58
STOCKS US: DOW JONES - 49447.43+1.79 NASDAQ - 24468.48+1.52
STOCKS US: S&P 500 - 7126.06+1.20
STOCKS JAPAN:  NIKKEI - 58824.89+0.60 TOPIX - 3777.02+0.43
STOCKS CHINA:  HANG SENG - 26361.07+0.77 SSEC - 4082.13+0.76
STOCKS EUR:  FTSE100 - 10667.63+0.73 CAC40 - 8425.13+1.97
STOCKS EUR:  DAX - 24702.24+2.27
20/04/2026  CBA:  USD - 372.85-0.49 GBP - 503.98-0.96
20/04/2026  CBA:  EURO - 438.88-1.47
20/04/2026  CBA:  GOLD - 58385-76 SILVER - 950.84-1.25
Beeline-ը գործարկել է երկու նոր ծառայությունների փաթեթ մարզերի բնակիչների համար
16/10/2018 12:21
Կիսվել

Beeline-ը գործարկել է երկու նոր ծառայությունների փաթեթ մարզերի բնակիչների համար

Beeline-ը հայտարարում է երկու նոր ծառայությունների փաթեթների գործարկման մասին, որոնք հասանելի են Հայաստանի մարզերի ֆիզիկական անձ հանդիսացող բնակիչների համար։ Առաջարկները ներառում են կապի ծառայություններ և այդ ծառայություններից հարմարավետ օգտվելու համար սարքեր՝ այն է սմարթֆոն, 4G մոդեմ, ինտերնետի մեծ ծավալ, SMS, BeeTV բջջային հեռուստատեսություն և նվեր՝ երկու SIM քարտ։

Մասնավորապես «Մարզային 5500» համալիր առաջարկը ներառում է Xiaomi Redmi 5A սմարթֆոն, 4G  մոդեմ և ամսական 70 ԳԲ բջջային ինտերնետ։ Սմարթֆոնի դիմաց վճարը կազմում է 10 000 դրամ։ «Մարզային 3500»-ը ներառում է նմանատիպ կապի ծառայությունների փաթեթ և համարներ, ամսական գերարագ ինտերնետի ծավալը կազմում է 50 ԳԲ, իսկ սարքերից բաժանորդին տրամադրվում է 4G  մոդեմ։

«Մարզային 5500» և «Մարզային 3500» փաթեթների ամսական բաժանորդավճարը կազմում է համապատասխանաբար 5500 և 3500 դրամ։ Բջջային ինտերնետի չօգտագործված ծավալը փոխանցվում է հաջորդ ամսվան։ Ծառայությունների փաթեթները հասանելի են 24 և 18 ամսվա բաժանորդագրությամբ։

«Beeline-ը շարունակում է աշխատել այն ուղղությամբ, որ հաճախորդների համար մեր ծառայություններն լինեն առավել պարզ և հարմար, հատկապես այն վայրերում, որտեղ ֆիքսված ինտերնետի հասանելիությունը սահմանափակ է։ Հայաստանի այդ մարզերի բնակիչներին կօգնի  այս նոր բացառիկ առաջարկը, որին միանալով կարելի է ստանալ բջջային ծառայությունների ամբողջական փաթեթ։ Հատուկ ուզում եմ նշել ինտերնետի մեծ ծավալը և փաթեթում ներառված մի քանի համարները, ինչի շնորհիվ առաջարկը դառնում է շատ գրավիչ ողջ ընտանիքի համար», – նշեց Հայաստանում Beeline-ի Գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

Առաջարկի շրջանակում բոլոր ծառայությունների համար կարելի է վճարել հիմնական բջջային համարից։ Մանրամասն տեղեկություններ կարելի է գտնել ընկերության կայքում՝ կորպորատիվ բաժանորդների համար բաժնում՝  www.beeline.am։

20/04/2026
դրամ
Դոլար (USD)
372.85
-0.49
Եվրո (EUR)
438.88
-1.47
Ռուբլի (RUR)
4.9588
+0.0651
Լարի (GEL)
138.62
-0.22
58385
-76
Արծաթ
950.84
-1.25