Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00-2.00 EUR SELL - 419.00-1.00
OIL:  BRENT - 72.58+0.99 WTI - 69.00+1.38
COMEX:  GOLD - 2737.70+1.69 SILVER - 32.72+0.31
COMEX:  PLATINUM - 953.10+0.86
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.46+0.28 EUR/GBP - 1.0527-0.27
FOREX:  EUR/USD - 1.0527-0.27 GBP/USD - 1.277+0.20
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44247.83-0.35 NASDAQ - 19687.24-0.25
STOCKS US: S&P 500 - 6034.91-0.30
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8280.36-0.86 CAC40 - 7394.78-1.14
STOCKS EUR:  DAX - 20329.16-0.08
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
ԱՄՆ մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն
19/10/2018 13:06
Կիսվել

ԱՄՆ մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն

Բիզնես Արմենիայի աջակցությամբ Միացյալ Նահագների մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն։ Մասնավորապես, նախատեսվում է քաղաքային պուրակներում Հայաստանում արտադրված նստարաններ տեղադրել «Երևան» նշագրումով և երկիրը ներկայացնող տեղեկատվություն տարածել։ Այս մասին փոխըմբռնման հուշագիր է ստորագրվել Միացյալ Նահագներում Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանի և նստարաններ արտադրող «Նիկոլ Դուման» ընկերության նախագահ Կարլեն Գևորգյանի միջև։

Փաստաթղթով նախատեսվում է, որ «Նիկոլ Դուման» ընկերության արտադրած «Երևան» նշագրումով նստարաններ, աթոռներ և թուջե այլ արտանոգրված արտադրատեսակներ Պարույր Սարկիսյանի ջանքերով կարտահանվեն և կտեղադրվեն ԱՄՆ մի շարք քաղաքներում։

«Սրանք ամուր, հարմարավետ, ներկայանալի դիզայնով նստարաններ են, որոնք սփյուռքի մեր հայրենակիցներին և օտարերկրյա գործարարներին հայկական արտադրության ներուժին ծանոթացնելու լավ հնարավորություն են»,- նշել է «Նիկոլ Դուման» ընկերության նախագահ Կարլեն Գևորգյանը։

«Չիկագոյի օրինակով ասեմ, որ միտքը շատ լավ է աշխատում, շատ ժամադրություններ հենց այդպես էլ նշանակում են՝ «երևանյան նստարանների պուրակում»։ Սա Հայաստանի մասին մի անգամ էլ լսելու, երկրի մասին ավելին տեղեկացնելու յուրօրինակ միջոց է։ Նաև հաճելի է, որ հայկական արտադրանքի արտահանման տարբերակ է»,- նշել է Չիկագոյում Բիզնես Արմենիայի պաշտոնական ներկայացուցիչ Պարույր Սարկիսյանը։

ԱՄՆ մի շարք քաղաքներում Հայաստանի մասին հուշող անկյուններ կբացվեն

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69