Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կասպերսկի Լաբորատորիա. Սանտորինիի նոր գտածոները թվագրվում են մ.թ.ա. 2500-2700 թվականներով
23/10/2018 10:48
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Սանտորինիի նոր գտածոները թվագրվում են մ.թ.ա. 2500-2700 թվականներով

Հունական Սանտորինի կղզու հինավուրց Ակրոտիրի բնակավայրի պեղումների ընթացքում, որոնց հովանավորը «Կասպերսկի Լաբորատորիա»-ն է, հնագետները հայտնաբերել են կիկլադյան մշակույթի մոտ 5000 տարվա հնության գտածոներով կավե 13 արկղ։  Գտածոները հայտնաբերվել են House of Benches անվանումով շենքում, երբ հետազոտողներն ուսումնասիրում էին հիմքն այն տեղում, որտեղ ավելի վաղ հայտնաբերվել էր բրոնզե այծեղջյուր և որտեղ, ենթադրաբար, կարող էր գտնվել զոհասեղանը։ Ամենանշանակալի գտածոներից է կնոջ մարմարե ֆիգուրը, որը հատուկ հետաքրքրություն է ներկայացնում գիտության համար. այն արտացոլում է կիկլադյան կերպարվեստի հեռացումը վաղ փուլից և կարող է դառնալ Սանտորինիի շատ գաղտնիքների բացահայտման բանալին։

Բացի այդ, հնագետներն ավարտել են հինավուրց քաղաքի ամենախոշոր շենքի նշանակալի մասի որմնանկարների վերականգնումը։ Դրանք զարդարել են սանդղավանդակի բաց տարածությունը, իսկ պատկերի ընդհանուր մակերեսը կազմել է մոտ 90 քառակուսի մետր։ Սակայն, հին որմնանկարների վերականգնման և պահպանման աշխատանքներն ամենևին էլ ավարտված չեն. «Կասպերսկի Լաբորատորիա»-ի աջակցությամբ փորձագետները կշարունակեն աշխատել այդ ուղղությամբ առաջիկա մի քանի տարիների ընթացքում։

Ինչպես նշել են Հունաստանի մշակույթի և սպորտի նախարարությունում, Ակրոտիրիի գտածոներն, անկասկած, արտացոլում են Տիրայի () հինավուրց կիկլադյան հասարակության հավատալիքներն ու հայացքները և նոր լույս են սփռում այդ քաղաքակրթության գաղափարախոսության և կրոնի հարցերի վրա։

«Պեղումների առաջընթացը, որը հնարավոր դարձավ «Կասպերսկի Լաբորատորիա»-ի աջակցությամբ, անշուշտ, ոգևորում է մեզ,- հայտարարել է Ակրոտիրիի պեղումների ղեկավար Քրիստոս Դումասը (Christos Doumas)։ – Այն նախագծերը, որոնց վրա մենք համատեղ աշխատում ենք, Ակրոտիրիում գիտական նախագծերի միայն փոքր մասն են։ Մենք ծրագրում ենք ընդլայնել որմնանկարների պահպանության լաբորատորիան, ինչպես նաև փլատակների լավագույն պաշտպանության համար զարգացնել շենքերի կոնսերվացման նախագիծը։ Մենք ցանկանում ենք, որ հունական մշակույթով հետաքրքրվող բոլոր մարդկանց համար հեշտ հասանելի լինի այնպիսի նշանակալի վայրը, ինչպիսին է Ակրոտիրին»։

«Կասպերսկի Լաբորատորիա»-ն Ակրոտիրիում պեղումների անցկացման հովանավոր է դարձել երեք տարի առաջ։ Ընդունելով ընկերության ներդրումը կղզու համար այդ չափազանց կարևոր նախագծում՝ Տիրայի քաղաքապետ Անաստասիոս-Նիկոլաոս Զորզոսը (Anastasios-Nikolaos Zorzos) Եվգենի Կասպերսկիին  շնորհել է Սանտորինիի պատվավոր քաղաքացու կոչում։

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98