
Samsung-ը ծալվող էկրանով սմարթֆոն է ցուցադրել
Հարավկորեական Samsung կորպորացիան ցուցադրել է ծալվող էկրանով սմարթֆոնի նախատիպը։ Ցուցադրությունն իրականացվել է ծրագրավորողների համար կազմակերպված համաժողովի շրջանակներում։
Ծալվող էկրանի տեխնոլոգիան անվանվել է Infinity Flex։ Բաց վիճակում էկրանի չափը հասնում է 7.5″-ի։ Samsung-ը ծալվող էկրանների սերիական արտադրությունը կսկսի մոտակա ամիսներին։
Համաժողովի ընթացքում նորարարություն է ներկայացրել նաև Andoird-ը, որը հայտարարել է, որ օպերացիոն համակարգն այսուհետ աշխատում է նաև ծալվող էկրանով սարքերի հետ։
Նշենք նաև, որ ներկայացված տեխնոլոգիան թույլ է տալիս էկրանը ծալել հարյուր հազարավոր անգամ։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։
10:51 28/05 | Առք | Վաճառք |
AMD / USD | 447.00 | 451.00 |
AMD / EUR | 476.00 | 485.00 |
AMD / RUR | 6.56 | 6.70 |
դոլար | ||
դոլար | ||
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով
-
14:15 02/022021թ.-ին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 0.6%-ով