Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Առաջին անգամ Հայաստանում Ամերիաբանկը ներդրել է ՓՄՁ վարկավորման սքորինգային համակարգ
21/11/2018 21:13
Կիսվել

Առաջին անգամ Հայաստանում Ամերիաբանկը ներդրել է ՓՄՁ վարկավորման սքորինգային համակարգ

Երևանում կայացավ «ՓՄՁ-ների զարգացման խոչընդոտները և դրանց հաղթահարման ուղիները» թեմայով պանելային քննարկում, որի շրջանակներում Ամերիաբանկը ներկայացրեց իր նոր պրոդուկտը՝ ՓՄՁ վարկավորման սքորինգային համակարգ, որն առաջին անգամ է ներդրվում Հայաստանում:

Ամերիաբանկի Սպառողական վարկավորման և բիզնես բանկինգի ղեկավար Արամ Բալոյանի դիտարկմամբ՝ մեր երկրում ՓՄՁ ոլորտի համար ֆինանսական հասանելիությունն առաջնային խնդիր է, որն ունի երկու խումբ պատճառներ. առաջին խումբ պատճառները կապված են ՓՄՁ վարքագծի հետ, մասնավորապես, օրինակ՝ կանխիկ շրջանառությանը նախապատվություն տալն է, ինչի արդյունքում բիզնեսը չի ունենում բանկային պատմություն և չի կարողանում շահել բանկերի վստահությունը, իսկ երկրորդ խումբ պատճառները կապված են բանկերի ներքին գործընթացների հետ, մասնավորապես, վարկավորման համար կիրառվող բավական շատ փաստաթղթաշրջանառությունն է, գրավի պահանջը և այլն: «Ամերիաբանկն ուսումնասիրել է այս խնդիրները և առաջին անգամ Հայաստանում ներդրել է ՓՄՁ վարկավորման սքորինգային համակարգ, որը թույլ է տալիս հասանելի տարբեր աղբյուրներից ստացվող ինֆորմացիայի հիման վրա հաշված րոպեների ընթացքում կայացնել վարկային որոշում և կատարել վարկի փաստացի տրամադրում: Ծառայությունը բիզնեսին հնարավորություն է տալիս վարկային հայտը լրացնելու օնլայն, բանկի հետ շփումը կազմակերպելու օնլայն և անգամ վարկային պայմանագրի ստորագրումն իրականացնելու օնլայն», – նշել է Արամ Բալոյանն՝ ընդգծելով, որ ավտոմատացված համակարգի միջոցով հնարավոր է ստանալ մինչև 10 մլն ՀՀ դրամի վարկեր, իսկ 10 մլն ՀՀ դրամը գերազանցող վարկի տրամադրումն իրականացվում է կիսաավտոմատացված եղանակով: Արամ Բալոյանի փոխանցմամբ՝ վարկերը տրամադրվում են առանց գրավի, սկսած 13,5% տարեկան տոկոսադրույքից, կարող են դիմել նաև վարկային պատմություն չունեցող ՓՄՁ-ները:  

ՓՄՁ վարկավորման օնլայն համակարգը  շատ պարզ է, դյուրին է օգտագործողների համար: Անհրաժեշտ է նախ գրանցվել օնլայն հարթակում, նշել վարկի տեսակը, արժույթը և չափը, լրացնել ընկերության տվյալները, անձնական տվյալներն ու հաստատել հայտը, որից հետո 5 րոպեում կտրվի պատասխանը:

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88