Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումը
30/11/2018 15:02
Կիսվել

Դիլիջանում մեկնարկել է «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո անցկացվող Բիզնես ինովացիոն ֆորումը

Դիլիջանում մեկնարկել է 6-րդ ամենամյա Բիզնես ինովացիոն երկօրյա ֆորումը՝ «Հայաստանի արդիականացման ճանապարհին» խորագրի ներքո:

Բիզնես ինովացիոն ֆորումի պաշտոնական մեկնարկին բացման և ելույթի խոսքով հանդես եկան ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը, «Բիզնես ինովացիոն ֆորումի կազմակերպիչ՝ Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության (ԱՏՁՄ) նախագահ Ալեքսանդր Եսայանը, գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանը, Ֆորումի աջակից Հայաստանում ԵՄ Պատվիրակության պատասխանատու Ստանիսլավ Տոշկովը, «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի թիմի ղեկավար Մարիամ Բաբայանը:

ՀՀ Տրանսպորտի կապի և ՏՏ նախարար Հակոբ Արշակյանը ներկայացրել է Հայաստանի Նորարարության և Առաջատար տեխնոլոգիական ոլորտի զարգացման ազգային ռազմավարությունը:

Բիզնես ինովացիոն ֆորումի շրջանակում Ազգային անվտանգության ծառայության՝ ի դեմս ծառայության պետ Արթուր Վանեցյանի և ԱՏՁՄ-ի՝ ի դեմս գործադիր տնօրեն Կարեն Վարդանյանի միջև ստորագրվել է «Հայաստանի կիբեր անվտանգությունն ապահովելու ոլորտում» համագործակցության մասին հուշագիր: Կողմերը կներդնեն իրենց փորձառությունը ՀՀ կիբեր անվտանգության ոլորտում խնդիրների բացահայտման ու լուծումներ մշակելու, պատերազմական դրության ժամանակ անխափան համագործակցելու եւ ազգային անվտանգություն ապահովելու նպատակով:

Բիզնես ինովացիոն ֆորումի մյուս առանցքային թեմաներն են՝

Կրթության զարգացումը Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ոլորտում

Բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության զարգացումը ՀՀ մարզերում

Կիբեր անվտանգությունը Հայաստանի տնտեսությունում

Աջակցության Հայաստանում գիտության և նորարարության զարգացմանը

Ճշգրիտ ճարտարագիտության ոլորտի զարգացումը Հայաստանում

Բիզնես ինովացիոն ֆորումը գործարար քննարկումների, ինովացիոն գաղափարների հավաքագրման արդյունավետ հարթակ է, որի շրջանակում մշակվում է Հայաստանի արդիականացման ծրագիր:  Բիզնես ինովացիոն ֆորումին մասնակցում են Հայաստանի տնտեսության, գիտակրթական, առաջատար տեխնոլոգիական ոլորտի ընկերություններ և կառավարության ներկայացուցիչներ: Բիզնես ինովացիոն ֆորումի միջազգային բանախոսներն են ստարտափների աջակցությամբ զբաղվող գերմանական BerlinerStrategen ընկերության գործադիր տնօրեն Քրիստիան Շելենբերգերը և Գերմանիայի Innovation Radicals ընկերության փորձագետ Մասիար Մաշատը :

Բիզնես ինովացիոն ֆորումն իրականացվում է 2013 թվականից ԱՏՁՄ-ի կողմից՝ ՀՀ վարչապետի բարձր հովանու ներքո: Արդեն 3 տարի շարունակ Բիզնես Ինովացիոն ֆորումի գլխավոր գործընկերն է «Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագիրը:

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միության մասին

Առաջատար տեխնոլոգիաների ձեռնարկությունների միությունը (ԱՏՁՄ, իսկ նախկինում՝ ԻՏՁՄ) հիմնադրվել է 2000 թ-ին: Այն ոչ առևտրային կազմակերպություն է և Հայաստանում գործող 80-ից ավելի առաջատար տեխնոլոգիաների ընկերությունների և միջազգային կորպորացիաների միություն է:

ԱՏՁՄ առաքելությունն է Հայաստանը դարձնել բարձր տեխնոլոգիական ոլորտի միջազգային առաջատար՝ ոլորտի կազմակերպություններին և միության անդամներին ապահովելով բարենպաստ գործարար միջավայր, ոլորտի զարգացման ծրագրերով և շահերի պաշտպանությամբ՝ իրավաբանական, գործարար և կրթական ծառայություններ մատուցելու և ոլորտը համախմբող նախաձեռնություններ իրականացնելու միջոցով:

«Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում» ծրագրի մասին

Եվրոպական միության ԵՄ-ն՝ Բիզնեսի համար նախաձեռնությունը հովանոցային նախաձեռնություն է, որը ներառում է ՓՄՁ աջակցությանն ուղղված ԵՄ-ի կողմից իրականացվող բոլոր գործողությունները Արևելյան գործընկերության երկրներում:

Աջակցություն ՓՄՁ զարգացմանը Հայաստանում ծրագիրը համաֆինանսավորվում է Եվրոպական միության և Գերմանիայի Դաշնային Հանրապետության Տնտեսական համագործակցության և զարգացման նախարարության կողմից և իրականացվում ԳՄՀԸ «Մասնավոր հատվածի զարգացումը Հարավային Կովկասում» ծրագրի շրջանակում: Ծրագիրը հանդիսանում է Եվրոպական միության ԵՄ-ն՝ բիզնեսի համար և ԵՄ-ն՝ նորարարության համար նախաձեռնությունների մաս:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98