Հունվարին Աշոցքում շահագործման կհանձնվի նոր դահուկային կենտրոն
Հունվարին Աշոցքում շահագործման կհանձնվի դահուկային տուրիստական բացառիկ կենտրոնը:
«Արմենպրես»-ի մամուլի սրահում լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին հայտնեց Հայաստանի դահուկասպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:
«Մենք ԵՄ-ից ֆինանսական աջակցություն ենք ստացել, և այնտեղ կառուցվում է դահուկային փոքր կենտրոն, որն ունի մեծ հեռանկար: Փորձելու ենք Աշոցքը դարձնել Հայաստանի դահուկային կենտրոններից մեկը: Այն դառնալու է ձմեռային, արկածային տուրիզի կենտրոն»,-շեշտեց Սարգսյանը: Վերջինիս խոսքով` այս կերպ նաև զարկ կտրվի սպորտային տուրիզմի զարգացմանը:
Դահուկային կենտրոնի բացման արարողությունը կկայանա հունվարի 19-20-ին:
Վարվառա Հայրապետյան