Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Կասպերսկի Լաբորատորիա. Ռուսաստանում անցկացվել են բլոկչեյնի հիման վրա աշխարհում խոշորագույն ընտրությունները
19/12/2018 10:55
Կիսվել

Կասպերսկի Լաբորատորիա. Ռուսաստանում անցկացվել են բլոկչեյնի հիման վրա աշխարհում խոշորագույն ընտրությունները

Դեկտեմբերի 12-ին կայացել են Սարատովի մարզային դումայի Երիտասարդական խորհրդարանի պատգամավորների ընտրությունները, որոնց ընթացքում կիրառվել է առցանց-քվեարկությունների Polys համակարգը։ Բլոկչեյն տեխնոլոգիայի և թափանցիկ կրիպտոալգորիթմների վրա հիմնված հարթակը «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բիզնես-ինկուբատորի նախագծերից մեկն է։

Ընտրություններին մասնակցել են, ընդհանուր առմամբ, 40 հազար ընտրողներ, ինչը դրանք դարձրել է խոշորագույնը բլոկչեյն տեխնոլոգիաների կիրառմամբ առցանց-քվեարկությունների պատմության մեջ։ Polys համակարգի միջոցով կարելի էր քվեարկել անձնական մոբայլ սարքերով կամ 110 ընտրական տեղամասերում տեղադրված սարքերով։  

Ընտրությունները տևել են յոթ ժամ, ներառյալ՝ քվեների հաշվարկի փուլը, և արդյունքները հրապարակվել են միանգամից։ Միջին մասնակցությունը կազմել է 36% (14 932 մարդ)։

«Polys համակարգի առավելությունն է բլոկչեյն տեխնոլոգիայի հիման վրա աշխատանքը, որը բացառում է քվեներ ավելացնելը և արդյունքների կեղծումը։ Բացի այդ, ընտրողների քվեները կրիպտոգրաֆիայի օգնությամբ  գաղտնագրվում են այնպես, որ ոչ ոք՝ լինի դա չարագործը թե քվեարկության կազմակերպիչը, չի կարող իմանալ, ով և որ թեկնածուի օգտին է քվեարկել»,- նշել է Polys նախագծի ղեկավար Ռոման Ալյոշկինը։

«Polys-ի շնորհիվ մենք միաժամանակ քվեարկություններ ենք անցկացրել ավելի քան 45 ընտրատարածքներում։ Էկեկտրոնային քվեարկության կիրառումը նշանակալի չափով մեծացրել է երիտասարդների հետաքրքրությունը նախագծի նկատմամբ,- պատմել է Սարատովի մարզի երիտասարդական ընտրական հանձնաժողովի նախագահ Վիկտորյա Բելիկովան։- Բացի պատգամավորների ընտրություններից, մենք անցկացրել ենք հանրաքվե, որի ընթացքում հարցում ենք անցկացրել ընտրողների շրջանում՝ արժե՞ արդյոք ապագայում անցկացնել էլեկտրոնային քվեարկություններ տարբեր մակարդակների ընտրությունների համար, և ստացել ենք 83% «կողմ»»։

Polys-ը բլոկչեյն տեխնոլոգիայի վրա հիմնված առցանց-քվեարկությունների համակարգ է, որը «Կասպերսկի Լաբորատորիա»-ի բիզնես-ինկուբատորի նախագծերից մեկն է։ Համակարգը թույլ է տալիս անցկացնել ցանկացած մասշտաբի արդար և թափանցիկ ընտրություններ։ Բլոկչեյն տեխնոլոգիան ապահովում է քվեների բաշխված մշակումը և կանխարգելում կոտրելու հնարավորությունը, քանի որ քվեարկությանը վերաբերող տեղեկատվությունը, ներառյալ՝ արդյունքները, պահպանվում են ոչ թե մեկ խոցելի սերվերում, այլ ցանցի բոլոր մասնակիցների սարքերում։  Գործընթացի որևէ խախտման դեպքում դրա մասին տեղեկատվությունը հայտնի կդառնա քվեարկության բոլոր մասնակիցներին։   

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98