Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 397.00+0.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 418.00-1.00
OIL:  BRENT - 73.60+1.41 WTI - 70.28+1.86
COMEX:  GOLD - 2748.20+0.38 SILVER - 32.95+0.70
COMEX:  PLATINUM - 955.10+0.21
LME:  ALUMINIUM - 2601.00-0.29 COPPER - 9192.00-0.27
LME:  NICKEL - 15858.00+0.91 TIN - 29957.00+0.61
LME:  LEAD - 2043.00-1.04 ZINC - 3125.50-0.30
FOREX:  USD/JPY - 152.29+0.55 EUR/GBP - 1.0506-0.20
FOREX:  EUR/USD - 1.0506-0.20 GBP/USD - 1.2765-0.04
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44148.56-0.22 NASDAQ - 20034.89+1.77
STOCKS US: S&P 500 - 6084.19+0.82
STOCKS JAPAN:  NIKKEI - 39849.14+1.21 TOPIX - 2773.03+0.86
STOCKS CHINA:  HANG SENG - 20397.05+1.20 SSEC - 3461.50+0.85
STOCKS EUR:  FTSE100 - 8301.62+0.26 CAC40 - 7423.40+0.39
STOCKS EUR:  DAX - 20399.16+0.34
12/12/2024  CBA:  USD - 394.31-0.04 GBP - 502.43+0.70
12/12/2024  CBA:  EURO - 413.87+0.00
12/12/2024  CBA:  GOLD - 34297.96+197.47 SILVER - 401.87-2.58
Ալեքսիս Օհանյանը՝ AI-ի մասին. Ռոբոտը չի կարող փոխարինել վարսավիրիս
25/12/2018 14:20
Կիսվել

Ալեքսիս Օհանյանը՝ AI-ի մասին. Ռոբոտը չի կարող փոխարինել վարսավիրիս

մերիկյան Reddit սոցցանցի և Initialized Capital վենչուրային ընկերության համահիմնադիր Ալեքսիս Օհանյանը օրերս հարցազրույց է տվել Ամերիկյան Business Insider ինտերնետ-հրատարակությանը։

Նա, մասնավորապես, անդրադարձել է այն թեմային, թե որքանով կազդի արհեստական բանականության զարգացումը մարդկանց հետագա գործունեության վրա։

Ալեքսիս Օհանյանը նշել է, որ անցումային ժամանակահատվածում մեզ բոլորիս սպասում է «զանգվածային գործազրկություն», ինչի դրական ազդեցությունը զգալի կլինի ավելի ուշ։

Ստորև ներկայացնում ենք վերջինիս հարցազրույցից մեջբերում։

«Վերջերս թվիթերյան էջումս այդ թեմայով բազմաթիվ հրապարակումներ եմ անում։ Պետք է նշել, որ կան աշխատանքի տեսակներ, որտեղ խելացի ռոբոտները ի վիճակի չեն լինի խառնաշփոթ ստեղծել։ Ենթադրենք, ռոբոտը որևէ կերպ չի կարողանա կատարել այն աշխատանքը, որն անում է վարսավիրս։

Դրանք այն հմտություններն են, որոնք իրոք արժեքավոր կլինեն հաջորդ տասնամյակում և նույնիսկ դրանից հետո։ Այս ամենը ճիշտ բրենդավորման արդյունք է։ Բացի այդ, արդեն քոլեջներում ասվում է, որ արհեստներն ավելի մեծ պահանջարկ ունեն, քան բարձրագույն կրթությունը։ Օրինակ՝ սանտեխնիկի և եռակցողի աշխատանքները հիմա շատ մեծ պահանջարկ ունեն, ու հեռավոր ապագայում էլ կպահպանեն իրենց դիրքը։

Այլ պատկեր կլինի մանրածախ առևտրի աշխարհում, երբ ռոբոտներին իրականում կհաջողվի զբաղեցնել մարդկանց տեղը։ Իհարկե, օգտատերերի համար այս ամենը կկրի դրական ազդեցություն, սակայն բազմաթիվ մարդիկ կզրկվեն իրենց աշխատանքներից։ Նույնը կլինի սննդի ոլորտում։

Բայց, կարող եմ նշել ոլորտներ, որտեղ ռոբոտները չեն կարողանա մարդկանց ստրկացնել։ Օրինակ՝ քույրս բուժքույր է, և ես գրեթե վստահ եմ, որ ոչ մի ռոբոտ չի կարողանա կայացնել այնպիսի որոշում կամ այնպես գործել, որ ճիշտ կատարի իր պարտականությունները»։

12/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.31
-0.04
Եվրո (EUR)
413.87
+0.00
Ռուբլի (RUR)
3.81
+0.01
Լարի (GEL)
138.84
-0.95
34297.96
+197.47
Արծաթ
401.87
-2.58