Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 95.48+4.19 WTI - 88.24+3.07
COMEX:  GOLD - 3878.40-2.74 SILVER - 49.97-3.68
COMEX:  PLATINUM - 1538.70+0.09
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.9+0.11 EUR/GBP - 1.1059-0.10
FOREX:  EUR/USD - 1.1059-0.10 GBP/USD - 1.3232-0.17
STOCKS RUS:  RTSI - 951.79+0.27
STOCKS US: DOW JONES - 52297.09-0.36 NASDAQ - 25366.09-0.39
STOCKS US: S&P 500 - 7592.40-0.35
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10863.09+0.25 CAC40 - 8361.36+0.34
STOCKS EUR:  DAX - 26771.88+0.41
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
ՎիվաՍել-ՄՏՍ․ Լուծվել է 30 տարվա վաղեմության խնդիր. երկաթյա վագոն-տնակի փոխարեն կոթեցի ընտանիքն արդեն քարե տուն ունի
25/12/2018 15:52
Կիսվել

ՎիվաՍել-ՄՏՍ․ Լուծվել է 30 տարվա վաղեմության խնդիր. երկաթյա վագոն-տնակի փոխարեն կոթեցի ընտանիքն արդեն քարե տուն ունի

ՎիվաՍել-ՄՏՍ-ը և «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնը» գնահատում են ընթացիկ տարվա ձեքբերումները: Գարնանը մեկնարկած բնակարանաշինության ծրագիրը մոտենում է ավարտին: Գործընկեր կառույցները հաշվետու տարվա կարևոր ձեռքբերումներից են համարում հանրապետության տարբեր մարզերում շահառու դարձած ընտանիքների հոգեվիճակի փոփոխությունը: Ձեռքբերումներից մեկն էլ 30 տարվա վաղեմության խնդրի լուծումն է Կոթի գյուղում:

«Այս ծրագիրը միշտ համարել եմ ամենահաջողվածներից: Կա մի քանի պատճառ. կատարվում է կարևոր գործ և մարդիկ արժանապատվությամբ հաղթահարում են տարիների խնդիրը: Հատկապես ուրախ եմ սահմանին ապրող մեր հայրենակիցների համար: Աջակցություն ստացած ընտանիքներն Նոր տարին նշելու են նոր բնակարանում: Թող այսուհետ կյանքը միայն հաճելին մատուցի նրանց: Շնորհակալություն համագործակցության համար», – ասել է ՎիվաՍել-ՄՏՍ-ի գլխավոր տնօրեն Ռալֆ Յիրիկյանը:

«Ընթացիկ տարում հատկապես կարևոր ձեռքբերում էր կոթեցի ընտանիքներից մեկին ցուցաբերված աջակցությունը: Երեսուն տարի, երկաթյա տնակում, հակառակորդի գնդակոծության հնարավոր վտանգներից երեխաներին պաշտպանած ընտանիքը կշարունակի ապրել իր հայրենի գյուղում: Այս անգամ, սակայն, առավել ապահով՝ քարե տանը: Հուսահատությունն այլևս հոգեվիճակ չէ նրանց համար. մարդիկ սկսում են ժպտալ ու հավատով նայել ապագային: Սա ամենաերկար սպասված նվերն էր՝ Ամանորի շեմին: Առաջին անգամ կյանքում Բեջանյանների երեսունամյա որդիները սկսել են մտածել ընտանիք կազմելու մասին», – ասել է «Հայաստանի Ֆուլեր տնաշինական կենտրոնի» տնօրեն Աշոտ Եղիազարյանը:

Տավուշի մարզի Կոթի գյուղում բնակվող Բեջանյանների ընտանիքը վագոն-տնակում ապրել է երեք տասնամյակ՝ այդ ամբողջ ժամանակ զգալով հակառակորդի կրակոցից եկող իրական վտանգը: Ընտանիքի հայրը՝ Բաբկենը, կյանքի հիսուն հինգ տարիներից մեծ մասն անցկացրել է 27 քմ մակերեսով մետաղյա պատերի մեջ: Կինը՝ Նունեն, երեք երեխաների հետ տարել է ցրտաշունչ ձմռան դժվարությունը, ամռան տապը, հակառակորդի կրակոցների սարսափն ու ամեն անգամ ապրել հրաշքով փրկվելու երջանկությունը: Իսկ դուստրը՝ Գոհարը, հրաշքով փրկվածներից է. հակառակորդի գնդակոծությունից օրորոցում հայտնված բեկորը կարող էր անդառնալի լինել նորածնի համար: Այժմ նա արդեն հնգամյա որդու մայր է:

ՎիվաՍել-ՄՏՍ-ի և «Ֆուլեր տնաշինական կենտրոնի» գործակցությամբ իրականացվող բնակարանաշինության ծրագրի շնորհիվ ընտանիքի կյանքը հիմնովին փոխվել է. Բեջանյանները քարաշեն, երկհարկանի տանը նախապատրաստվում է Նոր տարվա տոներին:

«Սա իմ կյանքի ամենաերջանիկ տարին է:  Նախապատրաստվում եմ Նոր տարուն: Լուսավոր ու մեծ բնակարան տեղափոխվելով՝ ուղղակի մոլորվել եմ անսովորությունից: Տղաներս իրենց ննջարանն ունեն, մենք՝ մերը: Այժմ գնդակոծությունն այդքան սարսափելի չէ. քարե պատերն ավելի ամուր են և ես լիարժեք ապահովության զգացողություն ունեմ: Ունեմ մեծ երազանք. ուզում եմ նոր բնակարանում ամուսնացնել որդիներիս», – ասել է ընտանիքի մայրը՝ Նունե Բեջանյանը:

Բնակարանաշինության՝ ընթացիկ տարվա ծրագրով, տոներից հետո բնակարանամուտ կնշի ևս մեկ ընտանիք: Այս անգամ՝ Արագածոտնի մարզում:

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21