Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Արսեն Բազիկյան․ Մեր յուրաքանչյուր քայլ նոր արժեք է ստեղծում
27/12/2018 14:41
Կիսվել

Արսեն Բազիկյան․ Մեր յուրաքանչյուր քայլ նոր արժեք է ստեղծում

ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանում գրանցված առաջին լիզինգային ընկերությունն է, որը գործում է շուրջ  15 տարի՝ իր հաճախորդներին մատուցելով շահավետ, գրավիչ և փաթեթային ծառայություններ։ ԱԳԲԱ Լիզինգն այժմ շուկայի բացարձակ առաջատարն է։ «Բիզնես 24»-ն այս և այլ թեմաների շուրջ զրուցեց ԱԳԲԱ Լիզինգի գլխավոր տնօրեն Արսեն Բազիկյանի հետ։

– Պարոն Բազիկյան, ԱԳԲԱ Լիզինգը Հայաստանի միակ ֆինանսական կառույցն է, որը ընդգրկվել է ԵՄ հետազոտությունների և նորարարությունների «Հորիզոն 2020» նախագծի E-FIX եռամյա դրամաշնորհային ամենամեծ  ծրագրում։ Ի՞նչ առավելություններ և հեռանկարներ ունեք այստեղ։

– Սա մեզ համար նշանակալից իրադարձություն էր։ Սովորաբար ֆինանսական կառույցները դրամաշնորհների չեն դիմում, սակայն այս ծրագիրը բավականին հետաքրքիր էր և ամբողջությամբ համապատասխանում էր մեր գործառույթներին։ ԵՄ-ի կողմից իրականացվող «Հորիզոն 2020» դրամաշնորհային ծրագիրը ուղղված է էներգախնայող և շրջակա միջավայրը պահպանող գործունեությունների զարգացմանը։

Մենք ընդգրկվեցինք Եվրամիության կողմից իրականացվող ծրագրում, քանի որ 4 տարի առաջ ԱԳԲԱ Լիզինգը հիմնադրել է «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, որը մեծ հաջողությամբ զարգացում ունեցավ և այսօր մեր պորտֆելի մեծ մասը կանաչ նախագծերն են։ 

– Ի՞նչ է իրենից ներկայացնում կանաչ նախագիծը և ինչպե՞ս առաջացավ «Գրին Լիզինգ» ենթաբրենդը ստեղծելու միտքը։

– Երբ մենք 2013 թ-ին ստեղծեցինք «Գրին Լիզինգ» ենթաբրենդը, «կանաչ» ուղղությունը այսքան թրենդային չէր և մեր նպատակը  «մոդայիկ» պրոդուկտ ստեղծելը չէր։ Մեր յուրաքանչյուր ծառայություն կամ առաջարկ միշտ ուղղված է եղել մեր հաճախորդների համար հավելյալ արժեք ստեղծելուն։ Բիզնեսում ամենակարևոր գործոններից մեկը արդյունավետությունն է։ Բոլոր «կանաչ» նախագծերը ուղղված են ռեսուրսների արդյունավետ օգտագործմանը և համակցված են բնապահպանական կոմպոնենտով շրջակա միջավայրի պահպանմանը։

Գրին Լիզինգն ունի չորս հիմանական ուղղություն՝ էներգախնայող սարքավորումներ, գյուղատնտեսական նորարարական տեխնոլոգիաներ, արևային կայաններ և ջրատաքացուցիչներ, էլեկտրամոբիլներ և հիբրիդային շարժիչով աշխատող մեքենաներ։ ԱԳԲԱ Լիզինգը իր Green Leasing ենթաբրենդով Հայաստանում կանաչ ֆինանսավորման լիդերն է: Լիզինգը իրականացնում ենք հայկական արժույթով, հատկապես արևային համակարգերի ֆինանսավորման մասով շատ ակտիվ ենք աշխատում ֆիզիկական անձանց  հետ` բնակելի տներում արևի միջոցով էներգիա ստանալու նպատակով: Շատ կարևոր է նաև այն, որ մենք ակտիվ ենք չգազաֆիկացված համայնքներում, որոնք առանձին ֆոնդով են ֆինանսավորվում և այս դեպքում  հաճախորդի ներդրումը ավելի փոքր է ստացվում։ Նաև ակտիվ ենք բիզնեսին լիզինգ տրամադրելու մասով. մեր ֆինանսավորման միջոցով Հայաստանում ստեղծվել են մեծ հզորությամբ ֆոտովոլտային կայաններ: Հայաստանում ամենամեծ արևային ջրատաքաչուցիչների  համակարգը ստեղծվել է մեր ֆինանսավորմամբ, և այս նորարարական լուծումների ինտեգրումը հնարավորություն է տալիս էականորեն բարձրացնել  բիզնեսի արդյունավետությունը, որը իր հերթին մեր գործընկերների համար եկամուտների աճի գրավական է։

– ԱԳԲԱ Լիզինգը այս տարի մեկնարկեց էլեկտրամեքենաների լիզինգը։ Սա առաջին անգամ է իրականացվում Հայաստանում։

– Ծրագիրը մեկնարկել է 3-4 ամիս առաջ։  Դեռևս մեկ մատակարարի հետ ենք աշխատում, բայց նաև բաց ենք այլ մատակարարների հետ համագործակցության համար։ Էլեկտրամոբիլը Հայաստանում լիզինգի նոր առարկա է և ենթակառուցվածքներ ստեղծելու կարիք կա, այս մասով աշխատում ենք  թե՛ քաղաքապետարանի, թե՛ տրանսպորտի նախարարության հետ, նաև կարծում ենք, որ պետք է որոշակի արտոնություններ տրվեն կանաչ տրանսպորտ շահագործողներին։ Իհարկե, էլեկտոմոբիլների առավելությունները շատ են՝ լիցքավորվում են հոսանքով, վառելիք չի պահանջվում, հասկանալի է, որ այս պահին որոշակի խնդիրներ կան, սակայն ոլորտում այսօր արդեն ունենք  շոշափելի արդյունքներ և էլեկտրամոբիլների ձեռք բերման ֆինանսավորումը «Գրին Լիզինգի» ամենակարևոր ուղղություններից մեկն է։ Համոզված ենք, որ  Հայաստանում էլեկտոմոբիլների պոտենցիալ շուկան  շատ մեծ է և մենք այս մշակույթը մեծ տեմպերով պետք է զարգացնենք։ Արդեն տրամադրել ենք Nissan Leaf էլեկտրոմոբիլների լիզինգ և բավականին դրական արձագանքներ ունենք հաճախորդներից։

– Իրականացնում եք նաև Мercedes-ի լիզինգ, ինչպե՞ս է հաջողվել համագործակցությունն այս համաշխարհային բրենդի հետ։

– Հայերը Mercedes-ի սիրահար են, իսկ դա պետք էր օգտագործել։ Համատեղ ջանքերով կարողացանք ստորագրել վենդորային պայմանագիր, որի համաձայն մենք կարողանում ենք Mercedes մակնիշի ավտոմեքենաների համար հատուկ և շահավետ առաջարկ տրամադրել։ Վերջին երկու տարում մենք այնքան Mercedes-ի լիզինգ ենք իրականացրել, որքան «Մերսեդես Բենց» մակնիշի պաշտոնական ներկայացուցիչը Հայաստանում՝ Ավանգարդ Մոթորսը, վերջին 6-7 տարվա ընթացքում չի վաճառել։ Սա մեր համատեղ պրոդուկտի ստեղծման արդյունքն է։ Լիզինգը վերաբերում է մոդելային ամբողջ շարքին։ Ե՛վ կոմերցիոն, և՛ մարդատար ու «լյուքս» դասի մեքենաների համար գործում է տարեկան 4.9 տոկոս տոկոսադրուք՝ ԱՄՆ դոլարով, մինչև երկու տարի մարման ժամկետով և 10 տոկոս կանխավճարով։

Mercedes-ի հետ միասին ունենք նոր առաջարկ, որը կգործի մեկ տարի։ Օգտվելով խոշորագույն (Դայմլեր) Daimler Concern-ի տրամադրած զեղչերից` ստեղծել ենք նոր ֆինանսական պրոդուկտներ և գործիքներ, որպեսզի մեր հաճախորդը կարողանա օգտվել թե՛ կոմերցիոն շարքի նոր մեքենաներից՝ թարմացված պայմաններով, թե՛ մարդատար և «լյուքս» դասի մեքենաներից։ Ի դեպ, ասեմ, որ միայն S Class մոդելի համար գործում է տարեկան 2 տոկոս տոկոսադրույք՝ եվրոյով, որը կշարունակվի մինչև 2019 թ․ դեկտեմբերը։

– Նախաձեռնել եք նաև ծրագիր՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ (ՎԶԵԲ)։ Որո՞նք են այս ծրագրի յուրահատկությունները։

– E-FIX-ի դրամաշնորհային ծրագրից հետո մենք նախաձեռնեցինք նաև մի նոր ծրագիր՝ Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի հետ, որը էներգակրեդիտ ծրագրի շարունակությունն է, ինչը մենք իրականացրել էինք դեռևս 2016 թվականին։

ՎԶԵԲ-ի հետ մեր համագործակցությունը սկսել ենք 2013 թ․, ԱԳԲԱ Լիզինգը առաջին 8 մլն դոլարի տրանշը ստացել է Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկից, իրենց հետ համագործակցության բազմաթիվ արդյունավետ և հաջողված փորձեր ունենք։ Այս տարվա պրոյեկտի յուրահատկություններից մեկն այն է, որ մենք տրամադրում ենք էներգախնայող սարքավորումների լիզինգ և հիմնական միջոցների լիզինգ՝ միևնույն ժամանակ տրամադրելով նաև մինչև 10 տոկոս cash back։ Օգտվելով այդ հնարավորությունից՝ մեր հաճախորդները կարճաժամկետ լիզինգի տրամադրման դեպքում կարող են պայմանագրի կնքման պահին ամբողջությամբ ստանալ իրենց cash back-ը, ինչը հավասար է այդ ժամանակահատվածի՝ իրենց կողմից վճարվող ամբողջ տոկոսագումարին։ Այսինքն, ստացվում է, որ իրենք 0 տոկոս տոկոսադրույքով են ֆինանսավորվում, եթե պայմանագիրը կարճաժամկետ է՝ մինչև 2 տարի։ Եթե երկու տարի և ավել է, ապա տարեկան գործող տոկոսադրույքը փոխհատուցվում է։ Մեր հաճախորդները կարող են լինել շինարարական, արդյունաբերական ընկերություններ, գյուղատնտեսական վերամշակող, արևային էլեկտոեներգիայի ոլորտում ներգրաված ընկերություններ։

Մենք 4 միլիոն ԱՄՆ դոլար ծավալով տրանշը ստացել ենք մոտ 2 ամիս առաջ, որի կեսից ավելին արդեն տեղաբաշխված է։ Այս տրանշի հետ ունենք նաև 400 հազար դոլարի չափով  դրամաշնորհային կոմպոնենտ, որը ըստ էության տրամադրվելու է այս ծրագրով լիզինգ իրականացնող ընկերություններին։ Այս ծրագրի ավարտից հետո նախատեսում ենք ևս մեկ ծրագիր իրականացնել ՎԶԵԲ-ի հետ, որը շուտով կներկայացնենք մեր հաճախորդներին։

– Ամփոփելով հարցազրույցը, եթե ի մի բերենք, ինչո՞ւ պետք է հաճախորդն ընտրի ԱԳԲԱ Լիզինգը։

– Մեր բազմաթիվ հաճախորդներ 3-4 ընթացիկ լիզինգային պայմանագեր ունեն։ Դա ցույց է տալիս, որ հաճախորդն ինքն է համոզվում լիզինգի և պրոդուկտի, մեր թիմի և սպասարկման  առավելությունների մեջ։ Շատ մեծ շեշտ ենք դնում սպասարկման արդյունավետության վրա։ Տեսեք, այսօր բանկերում մատուցվող ֆինանսական բոլոր տեսակի ծառայությունները գրեթե նույն պայմաններն ունեն, այսինքն պետք է հաճախորդին մատուցել լավ ծառայություն, մտածել նրա մասին, առաջարկել այն ժամանակ, երբ իրեն դա պետք է, ճիշտ ուղու վրա դնել, լինել ոչ թե զուտ տոկոսներ հավաքող, այլև՝ իր համար ֆինասական խորհրդատու, գործընկեր,  կարողանալ անընդհատ իրեն ուղղորդել և փորձել զարգացնել իր բիզնեսը, որովհետև դա էլ իր հերթին մեր բիզնեսի զարգացման նախապայմանն է։ Մենք, նայելով հաճախորդի տեսանկյունից, միանգամից կարող ենք այս հարցի պատասխանը տալ, որովհետև այստեղ իր համար արվում է աշխատանք, խնայվում է ժամանակ, որը մեր օրերում ամենակարևորն է։ Մեր ընկերությունում տարբեր մասնագետների կողմից ցուցաբերվում է պրոֆեսիոնալ մոտեցում, մեր հաճախորդը խաբված չէ, մոլորված չէ, որևէ տեսակի թաքնված անակնկալ պայմաններ իր համար չկան։ Ծրագրերն ամբողջությամբ բաց են, մեր յուրաքանչյուր աշխատակից պետք է և պարտավոր է անել այնպես, որ տվյալ հաճախորդը երկրորդ անգամ նույնպես մտնի լիզինգային ընկերություն։ Համենայն դեպս, դա մեր ցանկությունն է։ Ինչքանով է մեզ դա հաջողվել, նայեք թվերին, օրեցօր աճող լիզինգային պորտֆելին և հաճախորդների քանակին։ Դա շատ կարևոր է, իմ կարծիքով մեր աշխատանքի ամենալավ գնահատականը սա է։

Հարցազրույցը՝ Անուշ Ամիրբեկյանի

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98