Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Նիկոլ Փաշինյան. եթե մարդ բանկային հաշվում 5,000 դոլար չունի և խոսում է 50 միլիոն դոլարի ներդրման մասին, ապա այդտեղ ինչ-որ բան այնպես չի
15/02/2019 14:26
Կիսվել

Նիկոլ Փաշինյան. եթե մարդ բանկային հաշվում 5,000 դոլար չունի և խոսում է 50 միլիոն դոլարի ներդրման մասին, ապա այդտեղ ինչ-որ բան այնպես չի

Սկսելով առաջին կետից, ուզում եմ ասել հետևյալը. այս ընթացքում իհարկե մեր ձեռքի տակ կան բազմաթիվ ներդրումային ծրագրեր: Այդ ներդրումային ծրագրերից մի մասը իրականանալի է, մի մասն անլուրջ է, մի մասի վրա դեռ պետք է աշխատել, ընդ որում պոտենցիալ ներդրողները պետության հետ հարաբերվելու տարբեր ուղիներ են նախընտրում, մի մասը նախընտրում է նախարարության հետ աշխատել՝ Տնտեսական զարգացման և ներդրումների, մյուս մասը փոխվարչապետերի կամ վարչապետերի, անգամ նախարարների, պաշտոնյաների, մարզպետների հետ, բայց մյուս կողմից շատ կարևոր է, դա նորմալ է, ով ում հետ ուզում է աշխատի, որևէ խնդիր չկա, բայց իմ խնդրանքն է, որ ամբողջ տեղեկատվությունը ընթացող ներդրումային բանակցությունների վերաբերյալ կենտրոնանան Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարությունում, առանց այդ ընթացիկ նախագծի կարգավիճակը փոխելու, այսինքն խոսքը չի վերաբերում, որ բոլոր գործերը պետք է հանձնել Տնտեսական զարգացման և ներդրումների նախարարություն, պարզապես ինֆորմացիան արձանագրվի, որ կա այսպիսի քննարկում, որպեսզի հետագայում մենք հնարավորություն ունենանք հետևել:

Այս ընթացքում մենք ինչ պրոբլեմի հետ ենք բախվել. գալիս են ամենատարբեր մարդիկ, և երբեմն այս ազդակը մենք տարբեր տեղերից ենք ստանում, ես ինքնս էլ այդպիսի իրավիճակների հետ բախվել եմ, երբ որ մարդկանց հետ որոշ ժամանակ ես անցկացնում՝ հասկանալով, որ դա ժամանակի անիմաստ կորուստ էր, որովհետև գալիս և ասում են, որ ուզում են ենթադրենք 50-100 մլն ներդրումներ անել, մենք մեծ գաղափար ունենք: Բնականաբար, այդ վիճակում ցավալի կլինի, եթե մեզանից մեկի գործողության և անգործության պատճառով օրինագիծը չիրականանա: Բայց երբ որ մենք ոչ լուրջ խոսակցության ժամանակ ենք ծախսում, արդյունքում տուժում է այն պոտենցիալ լուրջ խոսակցությունը, որը մենք պետք է ունենայինք, բայց ժամանակը անարդյունավետ ծախսելու պատճառով մենք չկարողացանք ճիշտ օգտագործել ժամանակը: Այս առումով մենք փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի առաջարկությամբ որոշակի ֆիլտր ենք մտածել, թե ինչպես վարվել: Առաջարկվում է այդպիսի խոսակցություններ ունենալ միայն այն մարդկանց հետ, ովքեր իրենց բանկերից կներկայացնեն տեղեկանք, որը հայտնի է «letter of intent»: Բովանդակությունը հետևյալն է, այսինքն մարդու բանկային պատմությունը շատ կարևոր է նրա ներդրումային պոտենցիալը հասկանալու համար: Ասենք եթե մարդ, որը ենթադրենք կյանքում իր բանկային հաշվում 5.000 դոլար չի ունեցել ու եկել ասում է 5 կամ 50 միլիոն դոլարի ներդրում եմ ուզում անել, հասկանալի է, որ այդտeղ ինչ-որ բան այնպես չի: Eթե բանկը հավաստիացնում է, որ մարդն ունի ներդրումային պոտենցիալ և գիտի ինչ թվերի մասին է խոսում, դա արդեն շատ կոնկրետ և պաշտոնական ազդակ է, որ պետք է օգտագործել այդ ժամանակը: Հետևաբար, մենք ժամանակ չենք ծախսում որևէ այպիսի խոսակցության վրա, որն այսպիսի հավաստիացումով ամրագրված չէ: Հակառակ դեպքում մենք անլուրջ խոսակցությունների վրա կծախսենք ժամանակ և ժամանակ չի մնա այն պոտենցիալ ներդրողների համար, ում հետ խոսակցությունը արժի և իմաստ ունի:

Կարգավորումների պարզեցման վերաբերյալ, պարոն Խաչատրյան, մենք դեռ երկու ամիս առաջ ենք սրա մասին խոսել և պայմանավորվել, որ մենք պետք է շատ հստակ գույքագրենք այդ կարգավորումներն ու խոչընդոտները և քայլ-քայլ դրանք լուծելու ճանապարհով գնանք, որոնք վերաբերում են կառավարության որոշումներին՝ կառավարության որոշումներում, որտեղ օրենսդրական փոփոխություններ պետք է անենք՝ արագ պետք է զբաղվենք այդ օրենսդրական փոփոխություններով:

Պարոն Ավինյան, Ներդրումային հայկական հիմնադրամի մասին բավական երկար ենք մենք քննարկում, կարծում եմ, բոլոր հնարավոր նյուանսները, ռիսկերը, առավելություններն ու թերությունները հաշվարկել ենք, եկել է ժամանակը արդեն շատ արագ այդ ամենը կյանքի կոչելու:

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69