
Ուկրաինական լոուքոսթերը կանոնավոր չվերթներ կիրականացնի Օդեսա-Երևան ուղղությամբ
«Զվարթնոց» միջազգային օդանավակայանի և ուկրաինական «SkyUp» ընկերության միջև պայմանավորվածություն է ձեռք բերվել նոր` Օդեսա-Երևան չվերթների մեկնարկի վերաբերյալ:
«Արմենպրես»-ին այս մասին տեղեկացրին «Զվարթնոց» օդանավակայանից:
Սա «SkyUp» ընկերության արդեն երկրորդ ուղղությունն է դեպի Հայաստան:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ մայիսի 17-ից ուկրաինական «SkyUp» լոուքոսթերը Կիև-Երևան կանոնավոր չվերթներ կիրականացնի: