Բիզնես

USD BUY - 390.00+0.00 USD SELL - 395.00-2.00
EUR BUY - 409.00+0.00 EUR SELL - 416.00-2.00
OIL:  BRENT - 74.49+1.50 WTI - 71.09+1.54
COMEX:  GOLD - 2665.90-1.63 SILVER - 31.00-1.37
COMEX:  PLATINUM - 927.70-1.27
LME:  ALUMINIUM - 2599.50+0.00 COPPER - 9091.50+0.00
LME:  NICKEL - 16168.00+0.00 TIN - 29534.00+0.00
LME:  LEAD - 2005.50+0.00 ZINC - 3075.00+0.00
FOREX:  USD/JPY - 153.64+0.41 EUR/GBP - 1.0502+0.41
FOREX:  EUR/USD - 1.0502+0.41 GBP/USD - 1.2618-0.31
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 43828.06-0.20 NASDAQ - 19926.72+0.12
STOCKS US: S&P 500 - 6051.09+0.00
STOCKS JAPAN:  NIKKEI - 39470.44-0.95 TOPIX - 2746.56-0.95
STOCKS CHINA:  HANG SENG - 19971.24-2.09 SSEC - 3391.88-2.01
STOCKS EUR:  FTSE100 - 8300.33-0.14 CAC40 - 7409.57-0.15
STOCKS EUR:  DAX - 20405.92-0.10
13/12/2024  CBA:  USD - 394.01-0.30 GBP - 498.30-4.13
13/12/2024  CBA:  EURO - 413.24-0.63
13/12/2024  CBA:  GOLD - 34004.58-293.38 SILVER - 403.85+1.98
Հայաստանյան 14 ընկերություն ITB Բեռլին-ում ներկայացրել է երկրի զբոսաշրջային գրավչությունը. ձեռք են բերվել պայմանավորվածություններ
19/03/2019 11:32
Կիսվել

Հայաստանյան 14 ընկերություն ITB Բեռլին-ում ներկայացրել է երկրի զբոսաշրջային գրավչությունը. ձեռք են բերվել պայմանավորվածություններ

ITB Բեռլին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսին այս տարի հայաստանյան միասնական տաղավարում երկրի զբոսաշրջային գրավչությունն է ներկայացրել ոլորտի 14 ընկերություն. ներկայացված առաջարկների թվում են նաև մի շարք փաթեթներ հարևան Վրաստանի հետ:

Երկրի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով ցուցահանդեսի շրջանակում նախնական պայմանավորվածություններ են ձեռք բերվել նաև զբոսաշրջային բիզնեսի բազմաթիվ ներկայացուցիչների, քաղաքական գործիչների, գործարարների, միջազգային բլոգերների հետ, ովքեր ծանոթացան հայկական զբոսաշրջային հնարավորություններին, երկրի հարուստ մշակութային ժառանգությանը: Հայաստանյան տաղավարում կայացավ նաև ազգային ուտեստների և հայկական գինու, կոնյակի համտես: Ցուցահանդեսի շրջանակներում Հայաստանը մասնակցել է B2B ձևաչափով “ITB Speed networking” և “Blogger Speed Dating”  միջոցառումների:

«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին խոսեց Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամի մարքեթինգի համակարգող Ալիկ Սարգսյանը:

«ITB Բեռլին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը մասնակիցների թվով աշխարհում ամենախոշորն է: Լավագույն հանգստավայրերն ու զբոսաշրջային փաթեթները ներկայացնելու համար ամեն տարի շուրջ 190 երկրներ և հարյուրավոր զբոսաշրջային ընկերություններ են մասնակցում:  Դրա հիմնական նպատակն է տարբեր երկրների զբոսաշրջային ուղղություններն ու կարողությունները ներկայացնել զբոսաշրջային և գործնական ճանապարհորդությունների համար: Հայաստանն արդեն բազմաթիվ տարիներ մասնակցում է ցուցահանդեսին: Հիմնադրամն արդեն երկրորդ տարին է կազմակերպում: Այս տարի Հայաստանը հանդես եկավ աննախադեպ տաղավարով, որը ներառում էր 3D պատկերներ: Այն մեծ հետաքրքրություն առաջացրեց այցելուների շրջանում, գրավելով նաև միջազգային մամուլի ուշադրությունը: Ցուցահանդեսին այս տարի մասնակցում էին հայկական շուրջ 14 զբոսաշրջային ընկերություններ՝ Հայաստանի միասնական տաղավարով: Նրանք ներկայացրել են Հայաստանի զբոսաշրջային գրավչությունները, այդ ոլորտի հնարավորություններին վերաբերող մի շարք փաթեթներ՝ այդ թվում նաև զբոսաշրջային համատեղ ծրագրեր՝ Հայաստան-Վրաստան համատեղ փաթեթներ»,-ասաց Սարգսյանը:

Միջազգային զբոսաշրջային տաղավարում հայկական զբոսաշրջային ընկերությունները ներկայացրել են էքստրեմալ տուրիզմի, գինու զբոսաշրջության, էկոտուրիզմի և այլ հնարավորություններ: Սարգսյանը նկատեց՝ ցուցահանդեսի արդյունքը նմանատիպ խոշոր զբոսաշրջային ցուցահանդեսում Հայաստանի ներկայացվածության ապահովման շնորհիվ երկրի ճանաչելիության բարձրացումն է, ինչպես նաև զբոսաշրջային ընկերությունների կողմից կնքված պայմանագրերը, սակայն դրանք այս պահին հնարավոր չէ կանխատեսել: Սարգսյանը միևնույն ժամանակ նշեց՝ հայաստանյան զբոսաշրջային ընկերությունների համար բանակցային սեղաններն ազատ չեն մնացել, անընդհատ հանդիպումներ ու նախնական պայմանավորվածություններ են ունեցել: ITB-ի շրջանակում հանդիպումները միայն տաղավարի ներսում չեն եղել: «Մարտի 7-ին Հայաստանի տաղավարում ներկայացված զբոսաշրջային ընկերություններին հնարավորություն էր տրվել մասնակցել B2B ձևաչափով “ITB Speed networking” միջոցառմանը: Դրա շրջանակում ընկերությունները կարճատև հանդիպում են ունեցել ոլորտի մասնագետների հետ հետագա հնարավոր համագործակցության ակնկալիքով: Դա շատ արդյունավետ գործիք է՝ գործընկերներ գտնելու համար»,-նշեց Սարգսյանը:

Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը որպես կազմակերպիչ մասնակցել է նաև “Blogger Speed Dating” միջոցառմանը, որում ներկայացված են եղել տարբեր երկրներից բլոգերներ: Հայաստանով հետաքրքրված բլոգերները նախօրոք գրանցվել էին, հանդիպում խնդրել: Միջազգային բլոգերների հետ փոխանակվել են համարներով: Սարգսյանը նշեց՝ հաշվի առնելով սոցիալական ցանցերում նրանց հետևորդների քանակը, վերլուծություններից հետո կապ կհաստատեն բլոգերների հետ, և հնարավորության դեպքում բլոգերների խմբերին կհրավիրեն Հայաստան՝ երկրի ճանաչելիությունը բարձրացնելու նպատակով:

ITB Բեռլին միջազգային զբոսաշրջային ցուցահանդեսը (մարտի 6-10) իրականացրել է Հայաստանի զբոսաշրջության զարգացման հիմնադրամը, ՀՀ ՏԶՆՆ Զբոսաշրջության կոմիտեի տարեկան ծրագրի շրջանակներում, մասնավոր հատվածի հետ համագործակցությամբ:

13/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.01
-0.30
Եվրո (EUR)
413.24
-0.63
Ռուբլի (RUR)
3.83
+0.02
Լարի (GEL)
139.72
+0.88
34004.58
-293.38
Արծաթ
403.85
+1.98