Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50-0.50
EUR BUY - 401.00-0.50 EUR SELL - 406.00-1.00
OIL:  BRENT - 117.38+3.22 WTI - 103.27+3.18
COMEX:  GOLD - 3991.10-1.28 SILVER - 53.71-1.92
COMEX:  PLATINUM - 1562.40-0.47
LME:  ALUMINIUM - 3001.50-1.23 COPPER - 14407.50-1.17
LME:  NICKEL - 15363.00-1.44 TIN - 50384.00-2.67
LME:  LEAD - 1889.00-0.68 ZINC - 3692.00-1.06
FOREX:  USD/JPY - 156.82-0.05 EUR/GBP - 1.1202-0.11
FOREX:  EUR/USD - 1.1202-0.11 GBP/USD - 1.3372-0.17
STOCKS RUS:  RTSI - 965.88+2.05
STOCKS US: DOW JONES - 52215.16-1.23 NASDAQ - 25955.34-0.21
STOCKS US: S&P 500 - 7623.68-0.52
STOCKS JAPAN:  NIKKEI - 62693.16-0.34 TOPIX - 3965.81-0.79
STOCKS CHINA:  HANG SENG - 23093.37+0.69 SSEC - 3690.48+0.89
STOCKS EUR:  FTSE100 - 10690.36-0.32 CAC40 - 7782.82-0.36
STOCKS EUR:  DAX - 25181.65-0.75
23/10/2026  CBA:  USD - 361.14-0.19 GBP - 482.99-0.36
23/10/2026  CBA:  EURO - 404.33-0.9
23/10/2026  CBA:  GOLD - 47004-944 SILVER - 648.3-20.2
Սպայկան վճարել է պետությանը պարտք ամբողջ գումարը
26/03/2019 17:44
Կիսվել

Սպայկան վճարել է պետությանը պարտք ամբողջ գումարը

«Սպայկա» ընկերության պատասխանատուները հավաստիացնում են՝ վճարել են պետությանը պարտք ամբողջ գումարը և չեն թաքցրել հարկերը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` մարտի 26-ին լրագրողների հետ հանդիպմանը «Սպայկա»-ի գլխավոր տնօրեն Դավիթ Ղազարյանը նշեց, որ առկա են դա փաստող հաշվետվություններ, որոնք բաց են:

«Պետք է տարին վերջանար, որպեսզի մենք հաշվետվություն ներկայացնեինք: Մեր ընկերությունում չորս տարի ստուգում չէր իրականացվել, հավանաբար դա էր պատճառը, որ նման խնդիրներ առաջացան: Մենք ցանկանում ենք, որ մեր ընկերությունում ամեն տարի ստուգումներ լինեն: Մենք պատրաստ ենք դրան և բաց ենք: Իսկ թե ինչո՞ւ չորս տարի մեզ մոտ ստուգումներ չեն եղել, պետք է ՊԵԿ-ին հարցնել: Շուտով ամփոփում ենք 2018 թվականը և դիմելու ենք ՊԵԿ-ին ընկերությունում ստուգումներ իրականացնելու համար»,- շեշտեց նա:

Անդրադառնալով այն հարցին, թե ո՞ւմ է իրականում պատկանում ընկերությունը` Դավիթ Ղազարյանն ասաց, որ ընկերության սեփականատերն ինքն է և այն հիմնել է 2001 թվականին:

2018 թվականի հուլիսի 9-ին Պետական եկամուտների կոմիտեի խոշոր և միջին հարկ վճարողների հարկային տեսչությունից հետաքննության վարչություն է ստացվել «Սպայկա» ՍՊԸ-ում կատարված նախնական ուսումնասիրությունների արդյունքները՝ 2015-2018 թվականներն ընկած ժամանակահատվածում ընկերությունում կատարված խախտումների և պակաս հաշվարկված հարկային պարտավորությունների վերաբերյալ:

Հաղորդման հիման վրա ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 180-181-րդ հոդվածներով նախապատրաստվել են նյութեր: Փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ «Սպայկա» ՍՊ ընկերությունը 2015 թվականի հունվարի 1-ից 2018 թվականի ապրիլի 30-նն ընկած ժամանակահատվածում իրականացրել է 18,671,808,672 դրամի 61.084.701 կիլոգրամ քաշով լոլիկի արտահանում Հայաստանից ԵԱՏՄ անդամ պետություններ, հիմնականում Ռուսաստանի Դաշնություն: Արտահանված լոլիկի քանակից առնվազն 44.912.368 կիլոգրամի իրացումն ընկերության պատասխանատու աշխատակիցները հաշվապահական հաշվառման և այլ փաստաթղթերում ներկայացրել են ոչ արժանահավատ արժեքներով՝ մեկ կիլոգրամ լոլիկը հայտարարագրելով 105,28 դրամից մինչև 373,43 դրամ գումարով, այն դեպքում, երբ նույն ժամանակահատվածում թե՛ ՀՀ-ում, թե՛ ՌԴ-ում մեկ կիլոգրամ լոլիկի արժեքը ներկայացվածից էականորեն բարձր է եղել:

Ընկերության կողմից իրականությանը չհամապատասխանող հայտարարագրեր ներկայացնելու հետևանքով, 2015-2017 թվականների համար հարկային տեսչություն ներկայացված ռեզիդենտի շահութահարկի հաշվարկով, առնվազն 10,226,412,296 դրամ գումարի պակաս շրջանառություն է ցույց տրվել, ինչի արդյունքում նշված ժամանակահատվածի համար շահութահարկի գծով պակաս է հաշվարկել և պետական բյուջե չի վճարվել ընդհանուր 2,045,282,459 դրամ գումար:

Դեպքի առթիվ 2018 թվականի հուլիսի 13-ին ՊԵԿ հետաքննության վարչությունում ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ:

23/10/2026
դրամ
Դոլար (USD)
361.14
-0.19
Եվրո (EUR)
404.33
-0.9
Ռուբլի (RUR)
4.4868
+0.0332
Լարի (GEL)
139.11
-0.03
47004
-944
Արծաթ
648.3
-20.2