Բիզնես

USD BUY - 393.50-3.50 USD SELL - 399.00-4.00
EUR BUY - 416.00-3.00 EUR SELL - 425.00-3.50
OIL:  BRENT - 71.12-1.28 WTI - 67.17-1.67
COMEX:  GOLD - 2654.90-0.35 SILVER - 31.49-1.25
COMEX:  PLATINUM - 934.90-1.78
LME:  ALUMINIUM - 2603.50-1.35 COPPER - 9122.50+0.53
LME:  NICKEL - 16047.00+0.46 TIN - 29151.00-0.05
LME:  LEAD - 2071.50-1.29 ZINC - 3071.50-1.51
FOREX:  USD/JPY - 150.03+0.09 EUR/GBP - 1.0568-0.06
FOREX:  EUR/USD - 1.0568-0.06 GBP/USD - 1.2742-0.03
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44642.52-0.28 NASDAQ - 19859.77+0.81
STOCKS US: S&P 500 - 6090.27+0.25
STOCKS JAPAN:  NIKKEI - 39091.17-0.77 TOPIX - 2727.22-0.55
STOCKS CHINA:  HANG SENG - 19865.85+1.56 SSEC - 3404.08+1.05
STOCKS EUR:  FTSE100 - 8308.61-0.49 CAC40 - 7426.88+1.31
STOCKS EUR:  DAX - 20384.61+0.13
06/12/2024  CBA:  USD - 401.31-1.72 GBP - 512.11-0.46
06/12/2024  CBA:  EURO - 424.71+0.52
06/12/2024  CBA:  GOLD - 34064.31-256.14 SILVER - 404.43+4.88
Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.
06/04/2019 16:47
Կիսվել

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Յուրաքանչյուր տարի Forbes-ը, արդեն 18-րդ անգամ, ներկայացնում է աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստների վարկանշային ցուցակը։

Առասպելաբանությունից հայտնի Միդաս թագավորի նման, որի յուրաքանչյուր հպումը ցանկացած առարկա ոսկի էր դարձնում, Սիլիկոնյան հովտի ներդրողները ներդրում են կատարում փոքր եկամուտ ունեցող ստարտափներում, որպեսզի դրանք վերածեն միլիարդավոր դոլարներ ստեղծելու ունակ տեխնոլոգիական հսկաների։ Ահա այստեղից էլ ծագել է այս ծրագրի երկրորդ անվանումը՝ «Միդասի ցուցակ»։

2019թ․-ի վարկանշային ցուցակի գլխավոր միտումը չինացի (21) և կին (12) ներդրողների ռեկորդային քանակն է։ Ցուցակից դուրս է մնացել ամենաբարձր վենչուրային լիգայի միակ ռուս ներդրողը՝ DST-ի հիմնադիր Յուրի Միլները: Իսկ ահա առաջնորդը չի փոխվել․ առաջին տեղը կրկին զբաղեցնում է Sequoia Capital ֆոնդի չինական ստորաբաժանման ղեկավար Նիլ Շենը։

«Միդասի ցուցակ»-ում հայտնվելու համար, ներդրողներն իրենց պորտֆելում պետք է ունենան ընկերություններ, որոնք բորսա են դուրս եկել կամ վերջին 5 տարվա ընթացքում ձեռք բերված լինեն առնվազն 200 մլն դոլարով կամ ներգրաված լինեն 400 մլն դոլար և ավել լրացուցիչ ֆինանսավորում։ Հավելյալ միավորներ տրվում են ամենաթարմ «ելքերի» համար, ինչպես նաև վաղ փուլերում հեռանկարային ներդրումների համար։

Ձեզ ենք ներկայացնում ամենաարդյունավետ ներդրողների տասնյակը․

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

1. Նիլ Շեն – Sequoia Capital China-ի հիմնադիր և կառավարող բաժնետեր

Երկրորդ տարին անընդմեջ, աշխարհի խոշորագույն վենչուրային ֆոնդերից մեկի հեղինակավոր ներդրողը հայտնվում է «Միդասի ցուցակ»-ի առաջին տողում։ Այս ամենը 2017 թ․-ի վերջին իր «երիտասարդ» ծրագրի՝ Ppdai Group չինական ֆինանսական շուկայի օպերատորի ֆոնդային բորսա դուրս գալու շնորհիվ էր: Շենը, որի կարողությունը Forbes-ը գնահատում է 1,6 մլրդ դոլար, ոչ միայն օգնում է Sequoia ընեկրության պորտֆելային ընկերություններին Չինաստանում, այլև հենց ինքն էլ նախկինում հաջողակ ձեռնարկատեր է եղել, հիմնադրել մի քանի կազմակերպություններ, ինչպիսին է օրինակ տուրիստների համար ստեղծված Ctrip.com կայքը։ Բացի այդ նա Deutsche Bank Hong Kong, Chemical Bank, Lehman Brothers և Citibank բանկերի ներդրումային ստորաբաժանումներում աշխատելու հարուստ փորձ ունի։

2. Պիտեր Ֆենտոն – Benchmark-ի գլխավոր բաժնետեր

Սիլիկոնյան հովտի ամենափորձառու ներդրողներից մեկը և լիցենզավորված ուղղաթիռների օդաչու Պիտեր Ֆենտոնն հպարտանում է այն փաստով, որ եթե անգամ ընկերությունները իր պորտֆելից դուրս են գալիս բորսա, նրանք խնդրում են որ իրենց մենթորը մնա տնօրենների խորհրդի կազմում։ Նույնն էլ պատահեց Cloudera, Elastic և Zuora ծրագրերի պրոցեսորների, ինչպես նաև New Relic վերլուծական պլատֆորմի հետ, որը հայտնի դարձավ դեռևս 2014թ․-ին։ Elastic-ը և Zuora-ն 2018թ․-ին IPO անցկացրին, որը և Benchmark-ի գլխավոր բաժնետիրոջը վարկանշային ցուցակում ապահովել է բարձր հորիզոնական։ Ֆենտոնի նախկին հայտնի ներդրումներից են Twitter-ը և Yelp-ը։ Նա նաև տնօրենների խորհրդի անդամ է 8 մասնավոր ստարտափերում, որը դեռևս չի հրապարակվել։

3. Բիլ Գուրլի – Benchmark-ի գլխավոր բաժնետեր

Benchmark-ի ևս մեկ ներկայացուցիչ թոփ եռյակում է․ Բիլ Գուրլին «Միդասի ցուցակ»-ի բարձրունքում է Uber-ի շնորհիվ, որն արդեն գնահատվում է 76 մլրդ դոլար։ Տաքսի ծառայության համար 2011թ․-ին ներդրողը գլխավորել է ռաունդ Ա-ն։ Հետագայում նա վիճել է Uber-ի առաջին գլխավոր տնօրեն և հիմնադիր Թրեվիս Կալանիքի հետ և վեճի բռնվել տնօրենների խորհրդի հետ։ Այնուամենայնիվ Uber-ը Benchmark-ին 900 մլն դոլար շահույթ բերեց, իսկ եթե, ինչպես նախատեսվում է, 2019թ․ին IPO անցկացնի, ֆոնդը միլիարդավոր դոլարներ կշահի։

4. Ջիմ Գետց, Sequoia Capital-ի բաժնետեր

Վենչուրային շուկայի աստղ Գետցը իներցիայով շարունակում է մնալ վարկանշային ցուցակի թոփ 5-յակում՝ WhatsApp-ում կատարած ներդրման շնորհիվ։ Վերջինիս համար Facebook-ը 2014թ․-ին ռեկորդային 19 մլրդ դոլար սահմանեց։ Sequoia-ի բաժնետիրոջ վերջին հաջող «ելքը» GitHub-ի կոդի պահպանման պահոցն էր, որը 2018թ․-ին Microsoft-ից ձեռք էր բերվել 7,5 մլրդ դոլարով։ Ընդհանուր առմամբ, Գետցը ներառված է 5 ընկերությունների տնօրենների խորհրդում, որոնցից յուրաքանչյուրը գնահատվում է 1 մլրդ դոլար։ Վերջերս նա մի քանի տարով հրաժարվել է Sequoia-ի օպերացիոն կառավարումից, որպեսզի կենտրոնանա ռազմավարական ծրագրերի վրա։

5. Ջեյ-Պի Գեն – Qiming Venture Partners-ի կառավարող բաժնետեր

Ջեյ-Պի Գենը «Միդասի ցուցակ»-ի թոփում է հայտնվել 2018թ․-ին՝ իր երեք ընկերություններ IPO-ի շնորհիվ․ ֆոնդային բորսա են դուրս եկել BiliBili տեսանյութերի փոխանակման կայքը, Meituan-Dianping առաքման ծառայությունը և Mogu առևտրային հարթակը։ Այս «ելքերը» նրա պորտֆելը այլ մակարդակի հասցրին։ Այս պորտֆելում արդեն իսկ կային Meitu սելֆիի խմբագրման ծրագիրը, Ctrip չինական կայքը ճանապարհորդների համար և PPS վիդեո ծառայությունը,որը 2013թ․-ին ձեռք է բերել Baidu-ն։

6. Քեթի Սյուի – Capital Today-ի հիմնադիր և բաժնետեր

Հազիվ էր լրացել վարկանշային ցուցակում նորեկի ընկերության մեկ տարին, երբ Քեթին խաղադրույք կատարեց չինական JD.com ստարտափի վրա՝ դառնալով Ա ռաունդի միակ ներդրող։ Երբ 2015թ․-ին էլեկտրոնային առևտրի հսկան բորսա դուրս եկավ, Սյուին հասավ իր կարիերայի համար որոշիչ հաջողության․ 18 մլն դոլար ներդրումը ֆիրմային բերեց 2,9 մլրդ դոլար։ Սյուին ներդրումներ է կատարել նաև այլ չինական հաջողված ծրագրերում, ինչպիսիք են Meituan, Yifeng Pharmacy և Three Squirrels Snack Food-ը։

7. Հանս Թունգ – GGV Capital-ի կառավարող բաժնետեր

Հանսը Թունգը ղեկավարում է GGV Capital-ի ամերիկյան ստորաբաժանումը՝ Չինաստանում տեղակայված 3 գրասենյակ ունեցող վենչուրային ֆոնդ։ Ներդրողը հայտնի է էլեկտրոնային առևտրում իր ինտուիցիայով և հիմա իր պորտֆելում ունի 1 մլրդ դոլար և ավելի կապիտալիզացիա ունեցող 13 ընկերություններ, ներառյալ Wish shopping հավելվածը, OfferUp իրերի վերավաճառքի համար նախատեսված պլատֆորման, Xiaohongshu չինական սոցիալական և առևտրային ցանցը և Slack աշխատանքային գործունեության կազմակեպման համար ծառայությունը, որը փետրվարին բորսա մտնելու մասին հայտարարություն է արել։ Երկու ընկերությունները, որտեղ Թունգը ներդրումներ է կատարել, 2018թ․-ին IPO են անցկացրել․ էլեկտրոնիկա արտադրող Xiaomi-ն հուլիսին, իսկ Mogu առևտրային հարթակը՝ դեկտեմբերին։

8. Մերի Միկեր – Bond Capital-ի գլխավոր բաժնետեր

Տեխնոլոգիական միտումների լեգենդար գուշակ Մերի Միկերն «Միդասի ցուցակ»-ի թոփ 10-նյակում է 2018թ․-ին Spotify և DocuSign երաժշտական ծառայությունների բորսա մտնելու շնորհիվ։ Այս ընկերությունները զբաղվում են էլեկտրոնային ստորագրություններով, հեղինակային իրավունքներով և պայմանագրերով։ Միկերի հաջողությունը վրա հասավ Bond Capital նոր վենչուրային ընկերությունում, որը առանձնացվել էր Kleiner Perkins Digital Growth Fund-ից։ Վերջինս նա հիմնել էր Մուդ Ռոուգանի, Նոա Կնաուֆի և Ջուլիետ դե Բոբինի հետ 2019թ․-ի հունվարին։

9. Նիրաջ Ագրավալ – Battery Ventures-ի գլխավոր բաժնետեր

Նիրաջ Ագրավալի պորտֆելում գերակշռում են երեք սեգմենտներ՝ ընկերություններ, որոնք օգնում են մյուս բիզնեսներին փոփոխել սեփական ծրագրային ապահովումը (InVisio-ը՝ դիզայնում, Pendo-ն՝պրոդուկտ մենեջմենթում, OpsGenie-ը՝ զարգացման), մարքեթինգային տեխնոլոգիական ընկերությունների նոր սերունդը (Braze, Sprinklr, Tealium) և ընկերություններ, որոնք օգնում են մյուսներին անցնել տվյալների ամպային պահպանման (Coupa, Marketo and Nutanix)։ Վերջին երեքը IPO են անցկացրել վերջին տարիներին, որը և օգնել է ներդրողին իր տեղը գտնել վարկանշային ցուցակի թոփ 10-նյակում։

10. Էրիկ Պեյլի – Founder Collective-ի կառավարող բաժնետեր

Էրիկ Պեյլին հաջող ներդրում է կատարել Uber-ում դեռ նրա վաղ շրջանում, սակայն սա նրա միակ հաջող գործարքը չէ։ 2016թ․-ի սեպտեմբերին նա մասնակցել է The Trade Desk ընկերության IPO-ին, որի շնորհիվ նա հայտվեց «Միդասի ցուցակ»-ի թոփ 10-նյակում։ Նա համարվում է Founder Collective-ի բաժնետեր, որի գլխավոր գրասենյակը գտնվում է Քեմբրիջում, Մասսաչուսեթս նահանգ։

Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր YouTube ծրագրային հավելվածով, որը բաժանորդներին հնարավորություն է ընձեռում դիտել YouTube կայքի ողջ բովանդակությունն անմիջապես հեռուստացույցի էկրանից։

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

Forbes. Աշխարհի ամենահաջողակ վենչուրային կապիտալիստները՝ 2019թ.

06/12/2024
դրամ
Դոլար (USD)
401.31
-1.72
Եվրո (EUR)
424.71
+0.52
Ռուբլի (RUR)
4.03
+0.11
Լարի (GEL)
145.09
+1.54
34064.31
-256.14
Արծաթ
404.43
+4.88