Բիզնես

USD BUY - 361.00+0.00 USD SELL - 363.00-0.50
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00+0.00
OIL:  BRENT - 102.61+0.55 WTI - 91.11-1.50
COMEX:  GOLD - 4133.70-0.30 SILVER - 59.98-1.23
COMEX:  PLATINUM - 1700.00-2.65
LME:  ALUMINIUM - 3100.50-3.53 COPPER - 14258.50-1.25
LME:  NICKEL - 15626.00-2.08 TIN - 54013.00-0.34
LME:  LEAD - 1851.50-2.45 ZINC - 3710.50-4.12
FOREX:  USD/JPY - 157.83-0.06 EUR/GBP - 1.125+0.00
FOREX:  EUR/USD - 1.125+0.00 GBP/USD - 1.3241+0.27
STOCKS RUS:  RTSI - 860.25-0.38
STOCKS US: DOW JONES - 51176.96+0.49 NASDAQ - 27190.86+1.19
STOCKS US: S&P 500 - 7722.72+0.73
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10461.95+0.32 CAC40 - 7897.19+0.79
STOCKS EUR:  DAX - 25231.20+1.17
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Սպայկան, բնականոն գործունեությունը շարունակելու դեպքում, այս տարի մտադրություն ունի արտահանել ավելի քան 100,000 տոննա գյուղմթերք
07/04/2019 17:47
Կիսվել

Սպայկան, բնականոն գործունեությունը շարունակելու դեպքում, այս տարի մտադրություն ունի արտահանել ավելի քան 100,000 տոննա գյուղմթերք

ՍՊԱՅԿԱ ընկերությունը հայտարարություն է տարածել ընկերության կողմից կողմից իրականացվող մթերումների վերաբերյալ։

Հարգելի հայրենակիցներ, հաշվի առնելով մեր գործունեության վերաբերյալ հաճախ շրջանառվող ակնհայտ ապատեղեկատվությունը՝ նպատակահարմար ենք գտնում որոշակի պարզաբանումներ տալ մեր արած աշխատանքի արդյունքների մասին: Մենք առաջիկայում պարբերաբար հանդես կգանք մեր գործունեությունը լուսաբանող նյութերով և կծանոթացնենք մեր հանրությանը, թե մենք ով ենք, ինչ ենք անում, ինչ ծրագրեր ունենք, ինչ խնդիրներ ենք լուծում ու ինչ հաջողություններ են գրանցում:

Ընկերությունը Հայաստանում թարմ վիճակում արտահանման նպատակով գյուղմթերք մթերող խոշորագույն ընկերությունն է:

Մենք աննախադեպ հաջողությունների ենք հասել արտասահմանյան շուկաներում հայկական ապրանքների համար ամուր դիրքեր գրավելու և մրցունակությունն ապահովելու հարցերում, մասնավորապես Ռուսաստանի Դաշնությունում մանրածախ սուպերմարկետների հետ ուղիղ մատակարարման պայմանագրերի շնորհիվ որոշ ապրանքների մասով ընկերության վաճառքի բաժինը կազմում է այդ շուկայի ավելի քան 10 տոկոսը: Ընկերությունը հայկական մրգերն ու բանջարեղենը՝ ինչպես սեփական արտադրության, այնպես էլ մեր ֆերմերներից մթերվող, արտահանում է նաև Բելառուս, Լեհաստան, Շվեդիա, Ուկրաինա, Մերձավոր Արևելք և այլ ուղղություններով: Ընդհանուր առմամաբ ընկերության մատակարարման պայմանագրերը ապահովում են ավելի քան 300 մլն թիրախային գնորդ ընդգրկող շուկաներ: Այդ շուկաներում ընկերության հիմնական մրցակիցներն են այլ արտահանող ընկերություններ Թուրքիայից, Ադրբեջանից, Ուզբեկստանից, Մարոկոյից և Չինաստանից: Մեզ հաղոջվել է այս երկրների ընկերությունների հետ մրցակցող կայուն մեխանիզմ ստեղծել հայկական ապրանքներով:

Ընկերությունն իր բնականոն գործունեությունը շարունակելու դեպքում, ինչպես և անցյալ տարի, այս տարի նույնպես մտադրություն ունի Հայաստանից արտահանել ավելի քան 100.000 տոննա մթերված և սեփական արտադրության թարմ ու վերամշակված գյուղմթերք:

Մթերումները սեզոնային են և հիմնականում իրականացվում են 9 մարզերի մոտ 80 համայնքներից՝

– Արարատի մարզ` Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին,

– Արմավիրի մարզ` Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ

– Տավուշի մարզ` Լճկաձոր, Բագրատաշեն , Պտղավան, Հաղթանակ, Բերդավան

– Լոռու մարզ` ք. Տաշիր

– Վայոց Ձորի մարզ` Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի,

– Արագածոտնի մարզ` Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ

– Շիրակի մարզ` Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ

– Գեղարքունիքի մարզ` Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս,

– Կոտայքի մարզ` Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:

Օրինակ, ներկայումս Շիրակի մարզի Արևիկ ու Կառնուտ համայնքներից մթերվում է բազուկ, Լոռու մարզի Տաշիր քաղաքից, Արմավիրի մարզի Դաշտ, Կոտայքի մարզի Գեղաշեն համայնքներից մթերվում է կաթ:

Մեր կողմից այդ համայնքներում կատարվող աշխատանքի մասին կարող են պատմել հենց այդ համայնքների բնակիչները:

Ընկերությունը լուծել է Հայաստանի գյուղմթերքի համար ամենակարևոր խնդիրը՝ արտասահմանում հայկական գյուղմթերքը իրացնելու խնդիրը, աննախադեպ հնարավորություններ են ստեղծվել մեր և մյուս հայկական ընկերությունների համար Հայաստանից ներկայիս արտահանվող թարմ գյուղմթերքի ծավալները բազմապատկել, հասցնել 300 հազար տոննայի և ավելիի առաջիկա 1-2 տարվա ընթացքում:

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69