Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 401.00+1.00 EUR SELL - 403.50+0.00
OIL:  BRENT - 92.42+0.79 WTI - 86.60+0.80
COMEX:  GOLD - 4020.70-2.05 SILVER - 51.10-2.78
COMEX:  PLATINUM - 1564.40-0.84
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 158.84+0.56 EUR/GBP - 1.1163-0.52
FOREX:  EUR/USD - 1.1163-0.52 GBP/USD - 1.3345-0.74
STOCKS RUS:  RTSI - 935.93-0.37
STOCKS US: DOW JONES - 52231.89-0.30 NASDAQ - 25065.87-0.74
STOCKS US: S&P 500 - 7520.93-0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 61248.59+1.31 TOPIX - 3929.39+0.92
STOCKS CHINA:  HANG SENG - 24315.92-0.98 SSEC - 3680.64+0.46
STOCKS EUR:  FTSE100 - 10751.59-0.29 CAC40 - 8278.59+0.55
STOCKS EUR:  DAX - 26347.45+0.31
11/11/2026  CBA:  USD - 360.48+0.05 GBP - 480.09-3.97
11/11/2026  CBA:  EURO - 401.5-3.05
11/11/2026  CBA:  GOLD - 46949-759 SILVER - 605.97-3.85
Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերն իրենց տեղը կգտնեն դանիական շուկայում
09/04/2019 19:45
Կիսվել

Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերն իրենց տեղը կգտնեն դանիական շուկայում

Հայկական արտադրության ալկոհոլային խմիչքներն ու հյութերը շուտով կարտահանվեն Դանիա: Նախաձեռնությունը Հայ-Դանիական ասոցիացիայի հիմնադիր և համանախագահ, «HEY JAJ IVS»  ձեռնարկատիրական ընկերության տնօրեն Աննա Կարապետյանինն է, ում միացել են դանիացի գործընկերները:

«Նախաձեռնությունը սովորաբար առաջանում է բուռն ցանկությունից, որ երկրիս համար լինեմ օգտակար։ Չէ որ երկիրը ոտքի կանգնեցնելու համար յուրաքանչյուր հայ, անհատ պետք է իր ներդրումն ունենա, իր չափով՝ կլինի դա մեծ թե փոքր։ Առաջի քայլերը սկսեցի բարեգործական բեռնարկղեր ուղարկելով, ինչը առաջիկայում ևս սպասվում է։ Ամեն Հայաստան այցելելուց նոր արտադրանքներ էի տեսնում: Այստեղ մենք ունենք ըմպելիքներ, որոնք հիացնում են իրենց որակով, համ ու հոտով»,- «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց Աննա Կարապետյանը:

Նա որոշեց Հայաստանի որակյալ արտադրանքը ներկայացնել Դանիայում, որտեղ ապրում է ավելի քան 25 տարի։ Ինչպես ինքն է ասում, Դանիան իր երկրորդ տունն է, որտեղ ունի դանիացի շատ բարեկամներ ու ընկերներ, և ցանկություն առաջացավ իրենց էլ հնարավորություն տալ ճանաչելու հայկականը: 

Դանիական շուկայում հայկական արտադրանքի մեծ տեսականի չկա: Հիմնականում ոգելից խմիչքների մի քանի տեսակ է ներկայացված: Շուտով, այս նախաձեռնության շնորհիվ դանիացի սպառողները հնարավորություն կունենան հայկական արտադրության նոր տեսականին համտեսել: Արդեն Հայաստանի տեղական ընկերությունների հետ նախնական պայմանավորվածություններ կան, ամենայն հավանականությամբ ապրանքների առաջին խմբաքանակը Դանիա կարտահանվի մայիսին:

«Արտահանման հետ մեր պայմանավորվածությունը կապված է թղթաբանական խնդիրների հետ, քանի որ մեր ձեռնարկատիրական ընկերությունը դեռ նոր է: Բայց կարծում եմ, որ կարճ ժամանակում կլուծվեն այդ հարցերը։ Քանակի առումով բնականաբար կլինեն որոշակի նախնական փոքր քանակությամբ արտահանման առաջին փորձերը և հետո աստիճանաբար և քանակը և տեսականին կավելացնենք: Ակնկալիքներս շատ մեծ են: Կարծում եմ, որ ոչ միայն ըմպելիքներ և ոգելից խմիչքներ կարտահանվեն  այլ տեսակի սննդամթերքներ և նաև ինչու չէ բամբակեղեն։ Նախաձեռնությունը միանշանակ դրական է»,-ասաց Աննա Կարապետյանը:

Աննա Կարապետյանը նշեց, որ Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը, ստեղծված նոր իրավիճակը ոգեշնչում է, ոգևորում նոր գործ սկսելու, ինչ-որ հարցում աջակցելու համար:

«Հայաստանում տեղի ունեցած հեղափոխությունը ցնցեց ողջ աշխարհը: Այդ օրերին լարված էինք բոլորս։ Հավատացեք, որ չէինք հեռանում համակարգչի կողքից, հեռախոսները հերթով շարում էինք իրար կողք և սպասում տեղեկությունների։ Դանիացիները հիացմունքով արձագանքեցին, նկատելով, որ հայերը ուժեղ և ինտելեկտով հարուստ ժողովուրդ են։ Աշխարհում չլսված մի հեղափոխություն եղավ, որտեղ ազգը ոչ մի կորուստ չարձանագրեց: Այո, վստահաբար կարող եմ ասել, որ այս նոր իրավիճակը վստահություն առաջացրեց շատերի մոտ: Այդ իսկ պատճառով իմ դանիացի ընկերներ Յաննիկ Էվերսը և Յեսպեր Նիկոլայսենը միացան իմ գինու և հյութերի ներմուծման նախաձեռնությանը և առաջարկեցին ներմուծել նաև գարեջուր, հայկական անմահական ջուր:  Իսկ մեր համագործակից որոշ քաղաքական գործիչներ ցանկություն հայտնեցին միանալ այլ նախագծով՝ «կանաչ Էներգիա» և հողմաղացներից էլեկտրաէներգիա ստանալու գաղափարով»,-ասաց Աննա Կարապետյանը:

Աննա Գզիրյան

11/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.48
+0.05
Եվրո (EUR)
401.5
-3.05
Ռուբլի (RUR)
4.3569
-0.001
Լարի (GEL)
138.97
+0.05
46949
-759
Արծաթ
605.97
-3.85