Բիզնես

USD BUY - 364.50+0.00 USD SELL - 367.00+0.00
EUR BUY - 416.00+0.00 EUR SELL - 421.00+0.00
OIL:  BRENT - 84.76-1.17 WTI - 79.55-0.59
COMEX:  GOLD - 4030.50+0.07 SILVER - 57.11-2.39
COMEX:  PLATINUM - 1679.60+2.21
LME:  ALUMINIUM - 3169.50+0.96 COPPER - 13541.00+0.42
LME:  NICKEL - 16766.00+0.15 TIN - 52598.00-0.99
LME:  LEAD - 1868.50-1.48 ZINC - 3566.00-1.38
FOREX:  USD/JPY - 162.09-0.04 EUR/GBP - 1.1467+0.28
FOREX:  EUR/USD - 1.1467+0.28 GBP/USD - 1.3533+0.99
STOCKS RUS:  RTSI - 853.41-3.29
STOCKS US: DOW JONES - 52658.64+0.29 NASDAQ - 26269.23+0.62
STOCKS US: S&P 500 - 7572.40+0.38
STOCKS JAPAN:  NIKKEI - 66835.54-2.79 TOPIX - 4028.79-1.45
STOCKS CHINA:  HANG SENG - 25008.60+1.33 SSEC - 3882.41-1.85
STOCKS EUR:  FTSE100 - 10515.92-0.13 CAC40 - 8382.43+0.19
STOCKS EUR:  DAX - 24999.53-0.59
16/07/2026  CBA:  USD - 366.57-0.68 GBP - 494.98+2.94
16/07/2026  CBA:  EURO - 420.09+0.8
16/07/2026  CBA:  GOLD - 47875-246 SILVER - 682.97-0.44
Սպայկա. ստեղծված պայմաններում ընկերությունը չի կարողանալու կազմակերպել նախապես պլանավորած մթերում մի շարք համայնքներում
10/04/2019 16:36
Կիսվել

Սպայկա. ստեղծված պայմաններում ընկերությունը չի կարողանալու կազմակերպել նախապես պլանավորած մթերում մի շարք համայնքներում

Սպայկա ընկերության հայտարարությունը՝ մթերումների շուրջ ստեղծված իրավիճակի մասին

Սպայկան իր ողջ գործունեությունը, ընկերության հիմնադրման օրվանից, ուղղել է Հայաստանում տնտեսական արժեքներ ստեղծելուն, թույլ չի տվել ընկերությանը ներքաշել քաղաքական գործընթացների մեջ տարբեր շահարկումների միջոցով: Պետության անվտանգությունը մեզ համար եղել և մնում է կարևորագույն չափանիշ:

Մենք ակտիվ կերպով համագործացում ենք կառավարության հետ՝ ներկայացնելով տարբեր ծրագրեր, բերելով ներդրողներ մեր երկիր, բացելով բիզնեսի ֆինանսավորման բազմաշերտ դռներ, պատրաստելով գյուղատնտեսության բարձրակարգ մասնագետներ:

Մենք ողջունում ենք հռչակված տնտեսական հեղափոխություն իրականացնելու նպատակը և պատրաստ ենք աջակցել՝ հասնելու այն նշաձողերին, որոնք կառավարությունը սահմանում է:

Սպայկա ընկերությունը 2010 թ-ից մթերում է իրականացնում Հայաստանում, անկախ ընկերության ունեցած օբյեկտիվ դժվարություններից եղել և շարունակում է մնալ արտադրողի, ֆերմերի կողքին:

Ընկերությունը հիմնականում աշխատում է ավելի քան 80 համայնքների, անուղակի ևս տասնյակ համայնքների հետ: Այս բոլոր տարիների ընթացքում չի եղել մի հիմնավորված դեպք, որ ընկերությունը պարտք մնա որևէ ֆերմերի: Ընկերությունը աշխատում է տասնյակ հազարավոր ֆերմերների հետ, տրամադրում է անհրաժեշտ խորհրդատվություն:

Մթերման գործընթացի կազմակերպման համար ընկերությանն ամսեկան անհրաժեշտ է մոտ 5.000.000.000 ՀՀ դրամ, որը օգտագործվում է ընկերության շրջանառու վարկային միջոցներից: Այդ միջոցները կարճաժամկետ են և ենթակա են անվերապահ հետվերադարձման բանկին մեկ կամ երկու ամսյա ժամկետը լրանալուն պես: Համաձայն վարկային պայմանագրի բանկի կողմից այդ միջոցները կարող են ցանկացած պահի կրկին չտրամադրվել օգտագործման, եթե բանկը համարի, որ ընկերության բնականոն գործունեությունը ինչ-ինչ պատճառներով խաթարված է կամ ընկերության ֆինանսական դրությանը կարող է վտանգ սպառնալ: Դրա համար բանկին որևէ հիմնավորում պետք չէ:

Սպայկա ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանը իր մամուլի ասուլիսում հայտնեց, որ անցյալ տարի օգոստոսին ընկերության բանկային հաշիվները սառեցվել էին բանկերի կողմից, ինչի արդյունքում ընկերությունը պարալիզացվել էր: Դրանք կրկին բացվեցին ընկերության կողմից քրեական հետապնդումը դադարեցնելուց հետո: Ընկերությունն այդ ժամանակ ստիպված եղավ վճարել ՊԵԿ-ի կողմից չհիմնավորված 2.045.000.000 ՀՀ դրամի հարկային պարտավորություններ, որպեսզի ի վիճակի լինի շարունակել իր գործունեությունը:

2018թ-ի մայիսի 2-ից մինչև 2019թ ապրիլի 4-ը ընկերությունը Հայաստանի գյուղատնտեսության ոլորտում ներդրել է մոտ 90.000.000 ԱՄՆ դոլար!!!!

Ներկայումս ընկերության տնօրենի կալանավորման և պետական մարմինների ու պաշտոնյաների կողմից ենթադրական մեղադրանքների վերաբերյալ հայտարարությունների արդյունքում սկսվել է արտասահմանյան բանկերի կողմից ընկերության վարկային միջոցների հետ կանչման գործընթաց, որի արդյունքում կարող են սառեցվել ընկերության հաշիվները, կալանքի տակ դրվել գրավադրված գույքը, այդ թվում՝ բեռնատարները:

Նման պայմաններում ընկերությունը չի կարողանալու օգտվել շրջանառու միջոցներից և կազմակերպել նախապես պլանավորած մթերում հետևյալ համայնքներում:

Արարատի մարզ – Ավշար, Սիսավան, Քաղցրաշեն, Նարեկ, Նորաշեն, Վերին Արտաշատ, Շահումյան, Գետազատ, Կանաչուտ, Մրգանուշ, Ջրաշեն, Սուրենավան, Փոքր Վեդի, Նոր Ուղի,Լուսառատ, Դաշտաքար, Վերին Դվին, Ներքին Դվին,

Արմավիրի մարզ – Լուկաշին, Մրգաշատ, Ալաշկերտ, Բերքաշատ, Արևիկ, Հացիկ, Այգեշատ, Մայիսյան,Մյասնիկյան, Արաքս, Լենուղի, Նոր Ամասիա, Նալբանդյան, Տանձուտ, Շենիկ, Երվանդաշատ, Բագարան, Դաշտ

Տավուշի մարզ – Լճկաձոր, Բագրատաշեն, Պտղավան, Հաղթանակ, Բերդավան

Լոռու մարզ – ք. Տաշիր

Վայոց Ձորի մարզ – Արենի, Ռինդ, Աղավնաձոր, Քարագլուխ, Սալի,

Արագածոտնի մարզ – Ուշի, Կարբի, Օհանավան, Փարպի,Ոսկևազ, Սասունիկ, Օշական, Ուջան, Ագարակ

Շիրակի մարզ – Կառնուտ, Բենիամին, Ախուրյան, Ազատան, Հացիկ, Գետք, Առափի, Արևիկ

Գեղարքունիքի մարզ – Վարդենիկ, Զոլաքար, Աստղաձոր, Վաղաշեն, Ծովինար, Ներքին Գետաշեն, Վերին Գետաշեն, Գեղհովիտ, Մադինա, Լիճք, Վարդաձոր, Ձորագյուղ, Երանոս,

Կոտայքի մարզ – Նոր Գեղի, Նոր Արտամետ, Մրգաշեն, Գեղաշեն:

Մենք հասկանում ենք, որ գյուղատնտեսական տարվա մեկնարկին զուգահեռ գյուղացիական տնտեսությունները ներգրավում են ֆինանսական միջոցներ, հաճախ նաև վարկային (ինչպես և մեր ընկերությունը) ագրոտեխնիկական համապատասխան աշխատանքների կազմակերպման համար՝ վար, պարարտանյութ, էտ, բուժումներ, ջրում, բերքահավաքի կազմակերպում: Նման միջոցներ ներգրավելու համար ֆերմերներին անհրաժեշտ է մթերքի սպառման, առնվազն կատարված ծախսերին համարժեք գնով սպառման հնարավորության մեջ: Սպայկա ընկերության դերը գյուղատնտեսության մեջ հենց այդ հավելյալ հնարավորությունն է ֆերմերների համար և ոչ թե պարտադրանքը՝ մթերքը առանց այլընտրանքի հենց Սպայկա ընկերությանը վաճառելու:

Ընկերությունը առնվազն 10 տոկոս շուկայական մթերման գնից բարձր գին է առաջարկում ֆերմերներին: Ընդ որում, մինչև 2011թ-ը ծիրանի մթերման միջին գինը եղել է 200 դրամ, նվազագույնը՝ մինչև 100 դրամի: Իսկ վերջին 5 տարիների ընթացքում հենց Սպայկա ընկերության շնորհիվ արտահանման ենթակա ծիրանի մթերման միջին գինը կազմել է 300-350 դրամ, իսկ նվազագույնը 250 դրամ: Նման պատկեր է բոլոր մթերքների մասով: Ընկերության շնորհիվ հանրապետությունից սկսել է արտահանվել բազուկ, կաղամբ, դեղձ, աճել է խաղողի արտահանման ծավալները: Այս բոլոր ապրանքների արտահանման նախաձեռնողը եղել է Սպայկա ընկերությունը:

Ընկերությունն այսօր նույնիսկ ընկերության տնօրենի կալանավորման հետևանքով ստեղծված ծայրահեղ անբարենպաստ պայմաններում ինտենսիվ աշխատանք է տանում նշված համայնքների հետ մթերման աշխատանքների կազմակերպումը պատճաշ կատարելու ուղղությամբ:

Սպայկա ընկերությունը երբևէ ոչ մեկի շանտաժի չի ենթարկում և հարգալից է վերաբերվում իր բոլոր գործընկերներին, հատկապես պետությանը և պետական անվտանգությանը:

Ընկերության տնօրենը իր արտահայտություններում կոչ է արել ապօրինի կալանք չկիրառել և թույլ տալ կազմակերպել աշխատանքները, այլ ոչ թե սպառնալիքներ հնչեցրել:

Ընկերության կողմից մթերման աշխատաքների հնարավոր ձախողումը որևէ կերպ չի բխում ընկերության շահերից: Դա միայն ու միայն կարող է տեղի ունենալ ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանի ապօրինի կալանավորման արդյունքում ընկերության գործընկեր արտասահմանյան և տեղական բանկերի կողմից ընկերության վարկային հաշիվների սառեցման կամ գույքի նկատմամբ կալանքի իրավունքի կիրառման և ստեղված իրավիճակի հետևանքով ընկերության ֆինանսական դրության կտրուկ վատթարացման հետևանքով:

16/07/2026
դրամ
Դոլար (USD)
366.57
-0.68
Եվրո (EUR)
420.09
+0.8
Ռուբլի (RUR)
4.6643
-0.0352
Լարի (GEL)
139.3
-0.22
47875
-246
Արծաթ
682.97
-0.44