Բիզնես

USD BUY - 361.00-1.00 USD SELL - 363.50+0.00
EUR BUY - 408.00+0.00 EUR SELL - 410.00-3.00
OIL:  BRENT - 102.05+5.35 WTI - 92.50+3.79
COMEX:  GOLD - 4146.30-0.06 SILVER - 60.73+1.05
COMEX:  PLATINUM - 1746.30+0.78
LME:  ALUMINIUM - 3214.00-1.26 COPPER - 14438.50-1.23
LME:  NICKEL - 15958.00-3.17 TIN - 54198.00+0.56
LME:  LEAD - 1898.00-1.15 ZINC - 3870.00-0.81
FOREX:  USD/JPY - 157.92-0.15 EUR/GBP - 1.125-0.63
FOREX:  EUR/USD - 1.125-0.63 GBP/USD - 1.3205-0.34
STOCKS RUS:  RTSI - 863.54+1.01
STOCKS US: DOW JONES - 50926.56+0.04 NASDAQ - 26871.60+0.04
STOCKS US: S&P 500 - 7666.45+0.19
STOCKS JAPAN:  NIKKEI - 68309.46-0.94 TOPIX - 4091.00-0.99
STOCKS CHINA:  HANG SENG - 23972.29-2.60 SSEC - 3842.19+0.00
STOCKS EUR:  FTSE100 - 10428.27-1.68 CAC40 - 7835.31-1.62
STOCKS EUR:  DAX - 24939.35-1.03
02/10/2026  CBA:  USD - 362.55-0.27 GBP - 478.82-0.94
02/10/2026  CBA:  EURO - 407.29-2.41
02/10/2026  CBA:  GOLD - 48393-323 SILVER - 710.1+1.69
Idram-ը՝ նոր դեմքով և հնարավորություններով
26/04/2019 13:22
Կիսվել

Idram-ը՝ նոր դեմքով և հնարավորություններով

«Իդրամ» վճարահաշվարկային համակարգը հանդես է եկել նոր տեսքով և հնարավորություններով` ներկայացնելով նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը։

Այս փոփոխությունները, ըստ Idram-ի տնօրեն Արսեն Քդենյանի, ավելի են համապատասխանում ամիսներ առաջ հայտարարված զարգացման բոլորովին նոր փուլին։

«Երկար տարիներ հայաստանյան շուկայում գործունեություն ծավալելու ընթացքում Idram-ը մշտապես եղել է էլեկտրոնային փողի ոլորտի առաջատարն ու լոկոմոտիվը։ Մենք փորձել ենք մի քայլ առաջ նայել ու մեր օգտատերերին առաջարկել միջազգային ստանդարտներին համապատասխան առաջադեմ ծառայություններ, որոնք ժամանակի հրամայականն են եղել։ Այսօր արդեն Idram-ը հասել է մի կետի, որից այնկողմ այլևս անհրաժեշտ են ոչ միայն ներքին, այլ նաև արտաքին փոփոխություններ՝ մեր օգտատերերին առաջարկելու նոր գաղափարախոսություն և որակապես բոլորովին այլ մակարդակի միջավայր ու ծառայություններ, ուստի այս ամենը խիստ տրամաբանական շարունակությունն է անցած տարի հայտարարված փոփոխությունների՝ կապված նոր թվային հարթակի ստեղծման հետ»,- ասել է Արսեն Քդենյանը։

Հիշեցնենք, Idram-ը դեռ ամիսներ առաջ հայտարարել էր IDBank-ի հետ  համատեղ նոր թվային հարթակի ստեղծման մասին, որը հնարավորություն կտա օգտատերերին բջջային հավելվածի և վեբ ինտերֆեյսի միջոցով՝ միասնական հարթակում ստանալ և վճարահաշվարկային, և բանկային ծառայություններ, որոնք համապատասխանաբար առաջարկելու են Idram-ը, IDBank-ն ու հարթակի այլ գործընկերները։ Բացի այդ բջջային հավելվածով հնարավոր է գործընկեր խանութներում և ռեստորաններում կատարել անհպում վճարումներ QR-կոդով, NFC-ի միջոցով՝ ստանալով ակնթարթային Cashback Idram-ի դրամապանակին։ Հարթակն ունի այլ առավելություններ ևս։

Idram-ը ներկայացրել է նաև նորացված ու կատարելագործված բջջային հավելվածն ու կայքը, որում ընդգրկված ծառայությունների ցանկն ու գործիքակազմը շարունակաբար համալրվելու են առաջիկա շաբաթների ընթացքում։

02/10/2026
դրամ
Դոլար (USD)
362.55
-0.27
Եվրո (EUR)
407.29
-2.41
Ռուբլի (RUR)
4.3363
-0.012
Լարի (GEL)
139.25
-0.11
48393
-323
Արծաթ
710.1
+1.69