Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.50
EUR BUY - 398.00-0.50 EUR SELL - 401.00+0.00
OIL:  BRENT - 96.29+0.85 WTI - 88.56+0.36
COMEX:  GOLD - 3879.70+0.03 SILVER - 49.03-1.88
COMEX:  PLATINUM - 1489.70-3.18
LME:  ALUMINIUM - 3030.50-1.17 COPPER - 13588.00-2.22
LME:  NICKEL - 16226.00+0.01 TIN - 46652.00+0.46
LME:  LEAD - 1886.50+0.03 ZINC - 3716.00-0.40
FOREX:  USD/JPY - 159.66-0.15 EUR/GBP - 1.1021-0.34
FOREX:  EUR/USD - 1.1021-0.34 GBP/USD - 1.3215-0.13
STOCKS RUS:  RTSI - 962.92+1.17
STOCKS US: DOW JONES - 52347.55+0.10 NASDAQ - 25136.27-0.91
STOCKS US: S&P 500 - 7561.67-0.40
STOCKS JAPAN:  NIKKEI - 61142.35+0.53 TOPIX - 3941.57+0.11
STOCKS CHINA:  HANG SENG - 23637.60-1.55 SSEC - 3634.35-0.59
STOCKS EUR:  FTSE100 - 10902.56+0.36 CAC40 - 8368.91+0.09
STOCKS EUR:  DAX - 26749.95-0.08
13/11/2026  CBA:  USD - 360.54+0.03 GBP - 476.81-1.73
13/11/2026  CBA:  EURO - 398.4-1.62
13/11/2026  CBA:  GOLD - 44862-1663 SILVER - 590.3-20.88
Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշումը
30/04/2019 12:24
Կիսվել

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել «Սպայկա»-ի տնօրենին կալանավորելու որոշումը

Վերաքննիչ դատարանն անփոփոխ է թողել Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը ՝  «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին կալանավորելու մասին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, լրագրողների հետ զրույցում Դավիթ Ղազարյանի փաստաբան Արսեն Սարդարյանը նշեց, որ որոշումը իրենց համար անսպասելի էր:

«Մենք չէինք սպասում նման որոշում, հնարավոր է մեր վստահորդի հետ քննարկելուց հետո մոտակա օրերին ասուլիս հրավիրենք և մանրամասն խոսենք այս գործի մասին »,-ասաց Արսեն Սարդարյանը:

Նա նշեց, որ կալանավորման որոշումն անփոփոխ թողելու համար որպես պատճառաբանություն ներկայացվում է այն, որ ազատության մեջ լինելու դեպքում Դավիթ Ղազարյանը կարող է խոչընդոտել նախաքննությանը:

«Որևէ տվյալ, որ պարոն Ղազարյանը երբևէ քննությանը խոչընդոտել է չի ներկայացվում»,-ասաց նա:

Ապրիլի 8-ին Երեւանի ընդհանուր իրավասության դատարանը բավարարել է ՊԵԿ քննչական վարչության քննիչի միջնորդությունը  եւ  կալանավորել «Սպայկա» ընկերության տնօրեն Դավիթ Ղազարյանին։

2019 թ. ապրիլի 4-ին Դավիթ Ղազարյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 205-րդ հոդվածի 2-րդ մասով (առանձնապես խոշոր չափերով hարկ, տուրք կամ պարտադիր այլ վճար չկատարելը):

ՊԵԿ քննչական վարչության քննիչի կողմից սույն թվականի ապրիլի 4-ին միջնորդություն է ներկայացվել Երևան քաղաքի ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարան` Դավիթ Վենգերի Ղազարյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու համար:

Ըստ ՊԵԿ հաղորդագրության՝ «Սպայկա» ընկերությունը պետական բյուջե չի վճարել ընկերության կողմից իրականացված ձեռնարկատիրական գործունեության արդյունքում առաջացած 7.036.666.312 ՀՀ դրամ մաքսատուրք և հարկ:

13/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.54
+0.03
Եվրո (EUR)
398.4
-1.62
Ռուբլի (RUR)
4.3927
+0.0375
Լարի (GEL)
138.94
-0.01
44862
-1663
Արծաթ
590.3
-20.88