
Beeline. նոր VDSL տեխնոլոգիայով ինտերնետին միացման ակցիա՝ կորպորատիվ հաճախորդների համար
Beeline-ն անցկացնում է VDSL տեխնոլոգիայով գերարագ ֆիքսված ինտերնետին միացման ակցիա, որը նախատեսված է միայն իրավաբանական անձանց համար և կտևի մինչև 2019 թ․ օգոստոսի վերջը։
Ակցիայի շրջանակում կորպորատիվ հաճախորդները կարող են միանալ Beeline-ի VDSL ինտերնետին՝ 15, 30 и 90 Մբիթ/վրկ․ արագությամբ, իսկ ամսական բաժանորդավճարը կկազմի համապատասխանաբար 6000, 9000 և 15000 դրամ։ Ծառայությունը ներառում է շուրջօրյա տեխնիկական սպասարկում։
«Beeline-ը շարունակում է ներդրումներ կատարել կապի ենթակառուցվածքի մեջ, արդիականացնել ֆիքսված կապը և դրա հիման վրա առաջարկել հաճախորդներին ինտերնետի բարձր արագություններ և որակյալ կապ։ Երևանում արդեն հազարավոր հաճախորդներ օգտվում են VDSL տեխնոլոգիայով Beeline-ի ինտերնետից, և մենք վստահ ենք, որ կորպորատիվ հատվածի գործընկերները նույնպես ըստ արժանվույն կգնահատեն մեր նորացված ինտերնետի բոլոր առավելությունները», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։
Լրացուցիչ տեղեկություններ նոր առաջարկի մասին կորպորատիվ հաճախորդները կարող են ստանալ www.beeline.am կայքում կամ զանգահարելով 010 700 700 համարով աշխատանքային ժամերին:
10:30 05/07 | Առք | Վաճառք |
AMD / USD | 405.00 | 409.00 |
AMD / EUR | 419.00 | 428.00 |
AMD / RUR | 7.04 | 7.50 |
դոլար | ||
դոլար | ||
-
19:09 13/06Բորսաներում շրջանառվող Bitcoin-ների թիվը հասել է իր նվազագույնին՝ 2018թ․-ից ի վեր
-
16:14 27/042022թ. հունվար-մարտին Հայաստանի խոշոր հեռահաղորդակցական ընկերությունների մուծած հարկերի ծավալը նվազել է 3.48%-ով
-
11:18 26/04Մայիսի 1-ից Beeline-ը Հայաստանում կփոխարինվի Team Telecom Armenia նոր ապրանքանիշով