Բիզնես

USD BUY - 360.00+0.00 USD SELL - 361.50+0.00
EUR BUY - 399.00-2.00 EUR SELL - 401.50-2.00
OIL:  BRENT - 91.64-0.84 WTI - 85.61-1.14
COMEX:  GOLD - 3987.50-0.83 SILVER - 51.88+1.53
COMEX:  PLATINUM - 1537.30-1.73
LME:  ALUMINIUM - 3066.50+0.13 COPPER - 13896.50+0.93
LME:  NICKEL - 16225.00-0.78 TIN - 46439.00-0.06
LME:  LEAD - 1886.00+0.03 ZINC - 3731.00+0.54
FOREX:  USD/JPY - 159.73+0.56 EUR/GBP - 1.107-0.83
FOREX:  EUR/USD - 1.107-0.83 GBP/USD - 1.3255-0.67
STOCKS RUS:  RTSI - 949.22+1.42
STOCKS US: DOW JONES - 52486.49+0.49 NASDAQ - 25466.19+1.60
STOCKS US: S&P 500 - 7619.38+1.31
STOCKS JAPAN:  NIKKEI - 60819.36-0.70 TOPIX - 3937.33+0.20
STOCKS CHINA:  HANG SENG - 24008.55-1.26 SSEC - 3655.83-0.67
STOCKS EUR:  FTSE100 - 10835.47+0.78 CAC40 - 8332.87+0.66
STOCKS EUR:  DAX - 26662.77+1.20
12/11/2026  CBA:  USD - 360.51+0.03 GBP - 478.54-1.55
12/11/2026  CBA:  EURO - 400.02-1.48
12/11/2026  CBA:  GOLD - 46525-424 SILVER - 611.18+5.21
Beeline. մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը
24/05/2019 12:04
Կիսվել

Beeline. մեկնարկել է «3-րդ սերունդ» 11-րդ ամենամյա ստաժավորման ծրագիրը

Beeline-ը հայտարարում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի անցկացման մասին։ Ծրագրի նպատակն է ընկերություն ներգրավել լավագույն երիտասարդ կադրեր։ Ծրագրին մասնակցելու համար կարող են դիմել բարձր կուրսի ուսանողները ( 3-րդ և բարձր կուրսեր), ովքեր աչքի են ընկնում բարձր առաջադիմությամբ և վարժ տիրապետում են հայերեն, ռուսերեն և անգլերեն լեզուներին։

Ստաժավորումը կազմակերպվում է ընկերության տարբեր ստորաբաժանումներում՝ Տեղեկատվական տեխնոլոգիաներ, Մարքեթինգ, Իրավաբանական և այլ տնօրինություններ։ Ստաժավորումը հաջողությամբ  անցած լավագույն ուսանողները ստանում են մշտական աշխատանքի հնարավորություն ընկերությունում:

«Տասնմեկ տարի անընդմեջ Beeline-ն իրականացնում է «3-րդ սերունդ» ստաժավորման ծրագիրը: Այս տարիների ընթացքում շուրջ 130 ուսանող անցել է ստաժավորման ծրագիր: Նրանց  մեծ մասը դարձել են շուկայում պահանջված մասնագետներ և այսօր զբաղեցնում են առանցքային պաշտոններ Հայաստանի աշխատաշուկայում», – նշեց Հայաստանում Beeline-ի գլխավոր տնօրեն Անդրեյ Պյատախինը։

«3-րդ սերունդ» Ծրագրի տևողությունը 11 ամիս է, որի ընթացքում ստաժորները նաև վարձատրվում են: Այդ ընթացքում ստաժորներն իրենց մասնագիտական գործունեության հետ համատեղ մասնակցում են անձնային զարգացման դասընթացներին և ընկերության ներքին կյանքին`ծանոթանալով ընկերության կորպորատիվ մշակույթին:

«3-րդ սերունդ» ստաժավորման ծրագրի մասնակցության դիմումներն ընդունվում են մինչև մայիսի 31-ը: Դիմելու համար անհրաժեշտ է լրացնել  ստաժավորման ծրագրի հարցաթերթիկը և ուղարկել այն ինքնակենսագրի հետ (CV/Resume) [email protected] էլ. հասցեով։ Լրացուցիչ տեղեկատվություն կարելի է ստանալ www.beeline.am կայքում։

12/11/2026
դրամ
Դոլար (USD)
360.51
+0.03
Եվրո (EUR)
400.02
-1.48
Ռուբլի (RUR)
4.3552
-0.0017
Լարի (GEL)
138.95
-0.02
46525
-424
Արծաթ
611.18
+5.21