Բիզնես

USD BUY - 390.00-3.00 USD SELL - 397.00-1.00
EUR BUY - 411.00-2.50 EUR SELL - 420.00+0.00
OIL:  BRENT - 71.87+0.66 WTI - 68.06+0.84
COMEX:  GOLD - 2692.30+1.20 SILVER - 32.62+3.62
COMEX:  PLATINUM - 945.00+0.93
LME:  ALUMINIUM - 2588.00-0.60 COPPER - 9232.00+1.20
LME:  NICKEL - 15996.00-0.32 TIN - 29918.00+2.63
LME:  LEAD - 2067.50-0.19 ZINC - 3126.00+1.77
FOREX:  USD/JPY - 151.03+0.31 EUR/GBP - 1.0555-0.09
FOREX:  EUR/USD - 1.0555-0.09 GBP/USD - 1.2744-0.15
STOCKS RUS:  RTSI - 915.60+0.00
STOCKS US: DOW JONES - 44401.93-0.54 NASDAQ - 19736.69-0.62
STOCKS US: S&P 500 - 6052.85-0.61
STOCKS JAPAN:  NIKKEI - 39367.58+0.53 TOPIX - 2741.41+0.25
STOCKS CHINA:  HANG SENG - 20311.28-0.50 SSEC - 3422.66+0.59
STOCKS EUR:  FTSE100 - 8352.08+0.52 CAC40 - 7480.14+0.72
STOCKS EUR:  DAX - 20345.96-0.19
10/12/2024  CBA:  USD - 394.87-0.91 GBP - 503.74-1.87
10/12/2024  CBA:  EURO - 415.64-3.10
10/12/2024  CBA:  GOLD - 33920.74+362.10 SILVER - 401.55+5.69
Մագնիսական դաշտով կառավարվող նոր չինական գնացքը կարող է զարգացնել մինչև 600կմ/ժ արագություն
04/06/2019 16:57
Կիսվել

Մագնիսական դաշտով կառավարվող նոր չինական գնացքը կարող է զարգացնել մինչև 600կմ/ժ արագություն

Չինական China Railway Rolling Stock Corporation (CRRC) ընկերությունը ներկայացրել է 600 կմ/ժ արագություն զարգացնող մագնիսական ձգողությամբ գործող գնացքի նախատիպ, որը վերջինիս դարձնում է մագնիսական բարձի վրա աշխարհի ամենաարագ գնացքը։ CRRC – ի նոր գնացքի նախատիպը հավաքվում է Ցինդաո քաղաքում։ Մոտ ժամանակներս պատրաստվում են իրականացնել նրա փորձարկումը։ Ակնկալվում է, որ մագնիսական գնացքի լայնամասշտաբ օգտագործումը կսկսվի 2021թ․-ից։
Մագնիսական գնացքները կամ մագնիսական ձգողությամբ գնացքները ճանապարհի վրա մնում, շարժվում և կառավարվում են էլեկտրամագնիսական դաշտի օգնությամբ, որը գնացքի և բուն ճանապարհի միջև ստեղծում է փոքրիկ «օդային բարձ»։ Շարժման ընթացքում գնացքը չի հպվում ճանապարհին, և միակ ուժը, որ կանգնեցնում է գնացքը, աերոդինամիկ քարշելն է։ Նմանատիպ տեխնոլոգիան թույլ է տալիս գնացքին ոչ միայն արագ արագություն հավաքել, այլև այդ անել շատ սահուն կերպով։
Նոր չինական մագնիսական գնացքը կկարողանա զգալիորեն կրճատել ուղևորության ժամանակն այն վայրերում, որտեղ այն կկիրառվի, քանի որ դրա առավելագույն արագությունը զգալիորեն գերազանցում է սովորական գնացքների հնարավորությունները:

Մագնիսական դաշտով կառավարվող նոր չինական գնացքը կարող է զարգացնել մինչև 600կմ/ժ արագություն

«Վերցնենք, օրինակ, Պեկին-Շանհայ ճանապարհը։ Հաշվի առնելով ամբողջ նախապատրաստական գործընթացը՝ այս ուղևորությունը ինքնաթիռով կտևի մոտավորապես 4,5 ժամ, մոտ 5,5 ժամ արագընթաց գնացքով, և ընդամենը 3,5 ժամ նոր մագնիական գնացքի միջոցով», — մեջբերում է CNN-ը CRRC ընկերության գլխավոր ինժեների տեղակալ Դինգ Սանսանի խոսքերը։

Մագնիսական դաշտով կառավարվող նոր չինական գնացքը կարող է զարգացնել մինչև 600կմ/ժ արագություն
Ներկայումս աշխարհում ամենաարագ էլեկտրամագնիսական ճանապարհը համարվում է Շանհայում գտնվող միջազգային Պուդուն օդանավակայանը և Լունյան մետրոյի կայանը կապող ուղին։ Գծի երկարությունը մոտ 30 կմ է։ Դրանով մագնիսական գնացքը տեղ է հասնում 7 րոպե 20 վայրկյանում 430 կմ/ժ արագությամբ։

2015թ․-ին Ճապոնիայում Տոկիոյի և Նագոյայի միջև երթուղու փորձարարական հատվածում մագնիսական բարձով գնացքների արագության ռեկորդ է սահմանվել: Այդ ժամանակ փոխադրամիջոցին հաջողվել էր 603 կմ/ժ արագություն զարգացնել։ Ակնկալվում է, որ նման գնացքները կսկսվեն գործարկվել 2027թ․-ին, երբ կավարտվի Տոկյոյի և Օսակոյի միջև 300 կմ երկարությամբ Տյուօ Սինկանսեն գծի շինարարությունը։ Նման գերարագ գնացքները հնարավորություն կտան կրճատել Տոկիոյի և Նագոյայի միջև ուղևորությունը մինչև 40 րոպե, իսկ Տոկիոյի և Օսակոյի միջև ուղևորությունը մինչև 67 րոպե, որը ավելի քան  կիսով չափ գերազանցում է սովորական ռելսերով ընթացող փամփուշտ – գնացքների հնարավորությունները։

Ներկայումս ճապոնական ամենաարագ փամփուշտ – գնացքները զարգացնում են մինչև 360 կմ/ժ արագություն, այդուհանդերձ JR East ընկերությունը փորձարկում է մինչև 400 կմ/ժ արագություն զարգացնելու հնարավորությամբ նոր Alfa-X փամփուշտ – գնացքը։ Այն նախատեսվում է մշտական գործարկման դնել 2030թ․-ին։
Տեխնոլոգիական ոլորտի լրատվության հովանավորն է Ռոստելեկոմ հեռահաղորդակցական ընկերությունը։ Ռոստելեկոմը ներկայացնում է Սմարթ հեռուստատեսության ծառայությունն՝ իր Time-Shift TV հնարավորությամբ, որի միջոցով հեռուստադիտողները կարող են կառավարել ընթացիկ եթերը՝ դադարեցնել այն կամ հաղորդումները դիտել սկզբից։

10/12/2024
դրամ
Դոլար (USD)
394.87
-0.91
Եվրո (EUR)
415.64
-3.10
Ռուբլի (RUR)
3.93
-0.06
Լարի (GEL)
141.74
-0.58
33920.74
+362.10
Արծաթ
401.55
+5.69