ԱՐԱՐԱՏԲԱՆԿ – MASTERCARD 50% ԶԵՂՉՈՎ
ԱՐԱՐԱՏԲԱՆԿ-ից հայտնում են, որ «Միտված դեպի հասարակությունը» կարգախոսով բանկը ամռան ամիսների ընթացքում բոլոր նրանց, ովքեր կարիք կունենան MasterCard հեղինակավոր միջազգային պլաստիկ քարտերի, դրանք կտրամադրի 50% զեղչով:
Նկատի առնելով, որ MasterCard պլաստիկ քարտեր սպասարկում են աշխարհի սովորականից մինչեւ համաշխարհային հռչակ վայելող հյուրանոցներում, խանութներում, ռեստորաններում, սրճարաններում, ակումբներում եւ այլ հաստատություններում, ավտոմեքենաների վարձույթներում, իրականացվում են ինտերնետային on-line ծառայություններ եւ որ MasterCard-ի պլաստիկ քարտերը 24 ժամ հասանելի են աշխարհի շուրջ 800.000 բանկոմատներում եւ ավելի քան 22 միլիոն առեւտրային կետերում, ԱՐԱՐԱՏԲԱՆԿԸ հնարավորություն է ընձեռել արձակուրդային եւ ուղեւորությունների շրջանում ունենալ MasterCard պլաստիկ քարտեր` խորհրդանշական գներով:
Ակցիայի շրջանակներում MasterCard Gold-ը կտրամադրվի 15.000 դրամ, MasterCard Business-ը` 10.000 դրամ, MasterCard Standard-ը 5000 դրամ, իսկ MasterCard Cirrus Maestro-ն ընդամենը 2000 դրամ տարեկան սպասարկման վարձով:
ԱՐԱՐԱՏԲԱՆԿԻ հետ պլաստիկ քարտերի տրամադրման պայմանագիր ունեցող կազմակերպությունների աշխատողներին MasterCard-ի պլաստիկ քարտերը կտրամադրվեն բանկում գործող տարեկան սպասարկման վարձի 30% զեղչով: